| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում «26» ապրիլի 2005թ.
Պետական գրանցման թիվ 432
ԼՂՀ արդարադատության նախարար
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«12» ապրիլի 2005թ. |
թիվ 45ա/Ղ |
Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) տեղեկացման մասին
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ և 28-րդ հոդվածները, «Եկամտահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 431-րդ հոդվածը, «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը, «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 941-րդ հոդվածը, «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ, «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) տեղեկացման մասին» կարգը:
2. Սույն կարգով հաստատված դրույթները կիրառել 2005 թվականի հուլիսի 1-ից հետո հարկային մարմիններին ներկայացվող հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները և տեղեկությունները օրենքով սահմանված կարգով չներկայացնելու դեպքում:
(2-րդ կետը փոփ. 25.05.2005 թիվ 57/Ղ)
|
Հարկային պետական
ծառայության պետ
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
«12» ապրիլի 2005թ
թիվ 45/Ղ հրամանով |
Կ Ա Ր Գ
Մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը օրենսդրությամբ սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և հարկ վճարողին (ապահովադրին) դրա մասին տեղեկացման աշխատանքների կանոնակարգման
I. Կարգավորման առարկան
Սույնով կարգավորվում է հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից հարկային մարմիններին ներկայացվող հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, տեղեկությունները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու համար (մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը) օրենքով սահմանված տուգանքների հաշվարկման, հարկ վճարողի (ապահովադրի) անձնական հաշվի քարտում գրանցման և դրա մասին հարկ վճարողին (ապահովադրին) տեղեկացման հարցերը:
II. «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքների կիրառման վերաբերյալ
2. «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածի, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանում ներկայացվող հարկային հաշվարկը (հայտարարագիրը), պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունը (հայտարարագիրը) և բնապահպանման ու բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը (այսուհետ` հաշվարկ) օրենսդրությամբ սահմանված ժամկետից 2 ամսից ավել ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից (ապահովադրից) գանձվում է տուգանք (այսուհետ` տուգանք)` դրա հետևանքով չմուծված հարկի, պարտադիր վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան այդ հարկի, պարտադիր վճարի ընդհանուր գումարն է: Տուգանքը հաշվարկվում է միայն լրացած յուրաքանչյուր 15 օրվա համար, իսկ չլրացած օրերի համար համամասնորեն տուգանքի հաշվարկում չի կատարվում: «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հարցերը պարզաբանվել են ԼՂՀ ԿԱ ՀՊԾ պետի 07.01.04թ N 1/Ղ հրամանով հաստատված «Հարկային տեսչություններում, խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» կարգի 8-րդ բաժնում:
2.1. Վերը նշված օրենքների համապատասխան հոդվածներով նախատեսված տուգանքը կիրառվում է հարկային մարմնի տվյալների մշակման և հաշվառման գծով պատասխանատու անձի կողմից, այսուհետ` քարտ վարող, եթե հարկ վճարողը, ապահովադիրը մինչև բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ինքնուրույն ներկայացրել է հաշվարկը:
2.2. Տուգանքը կիրառվում է բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամանակ, եթե մինչև ստուգման սկիզբը հարկ վճարողի (ապահովադրի) կողմից չի ներկայացվել հաշվարկը:
2.3. Եթե բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումից հետո տնտեսավարող սուբյեկտը շարունակում է չներկայացնել այն հաշվարկը, հաշվետվությունը, որի չներկայացման համար ստուգմամբ հաշվարկվել էր սահմանված տուգանքը, ապա մինչև տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկի ներկայացնելը քարտ վարողը շարունակում է տուգանքի հաշվարկը (բայց ոչ ավելի, քան այդ հարկի, պարտադիր վճարի, բնօգտագործման և բնապահպանական վճարի ընդհանուր գումարը):
2.4. Սպասարկող ստորաբաժանման պետը (պատասխանատու անձը), «Հարկերի մասին» և (կամ) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» և (կամ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված համապատասխան հոդվածի (հոդվածների) կիրառման համար, տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի (հոդվածների) կիրառման հիմքերի, տվյալ հարկատեսակից և (կամ) սոցիալական վճարից, և (կամ) բնապահպանական և բնօգտագործման վճարից, այլ հարկատեսակներից առկա գերավճարների, հաշվանցման ենթակա գումարների և հաշվարկված տուգանքի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
2.5. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյկետի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման 10% գումարների:
2.6. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
2.7. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
2.8. Եթե բյուջեների հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումից հետո տնտեսավարող սուբյեկտը շարունակում է չներկայացնել այն հաշվարկը, հաշվետվությունը, որի չներկայացման համար ստուգմամբ հաշվարկվել էր սահմանված տուգանքը, ապա հերթական 15 օրերի համար տուգանքի հաշվարկման և անձնական հաշվի քարտում գրանցման համար տեսչության պետին (համակարգող անձին) զեկուցագիր չի ներկայացվում: Քարտ վարողը վերը նշված կարգի համաձայն հաշվարկում է տուգանքի գումարը և յուրաքանչյուր անգամ այդ մասին գրավոր տեղյակ է պահվում տնտեսավարող սուբյեկտին, միաժամանակ առաջարկվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել հաշվարկները, հաշվետվությունները:
III. «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
3. «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո սահմանված տուգանքը երեսնօրյա ժամկետում չմուծելու դեպքում` այն կրկնապատկվում է: «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հարցերը պարզաբանվել են ԼՂՀ ԿԱ ՀՊԾ պետի 07.01.04թ N 1/Ղ հրամանով հաստատված «Հարկային տեսչություններում, խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» կարգի 4-րդ բաժնում:
3.1. Սույն կարգի 3 կետում նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում սպասարկող ստորաբաժանաման պետը (պատասխանատու անձը) «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տուգանքը կրկնապատկելու համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
3.2. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյկետի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
3.3. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
3.4. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
IV. «Եկամտահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
4. «Եկամտահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը վճարում են տուգանք` հարկային մարմիններ չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5.0 հազար դրամի չափով:
4.1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը օրենքի 37-րդ հոդվածի համաձայն տեղեկությունները հարկային մարմին պարտավոր են ներկայացնելու եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ:
4.2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վերը նշված տեղեկությունները օրենքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման պետը (պատասխանատու անձը) «Եկամտահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված` 5.0 հազար դրամ տուգանքի կիրառման համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
4.3. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյեկտի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
4.4. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
4.5. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
V. «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 431-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 431-րդ հոդվածի համաձայն նույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու (չներկայացնելու) դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5.0 հազար դրամի չափով:
5.1. Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացվի մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
5.2. ԱԱՀ վճարողի կողմից վերը նշված տեղեկությունները օրենքի 20-րդ հոդվածով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանաման պետը (պատասխանատու անձը) «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 431-րդ հոդվածով սահմանված` 5.0 հազար դրամ տուգանքի կիրառման համար, տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման հիմքերի և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
5.3. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյկետի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման 10% գումարների:
5.4. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
5.5. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
VI. «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
6. «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով: «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հարցերը պարզաբանվել են ԼՂՀ ՀՊՎ պետի 12.02.04թ. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու մասին» N 5/Ղ հրամանով հաստատված հրահանգի 7.4 կետում:
6.1. Սույն կարգի 6 կետում նշված դեպքում սպասարկող ստորաբաժանաման պետը (պատասխանատու անձը) «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տուգանքը կիրառելու համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
6.2. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյկետի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
6.3. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
6.4. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
VII. «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 941-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
7. «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 941-րդ հոդվածի համաձայն վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 10.000 դրամի չափով
7.1. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով վճարողները պետք է ներկայացնեն մինչև հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
7.2. Սույն կարգի 7.1. կետում նշված ժամկետում տեղեկությունների չներկայացման դեպքում սպասարկող ստորաբաժանաման պետը (պատասխանատու անձը) «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 941-րդ հոդվածով նախատեսված 10.0 հազար դրամ տուգանքի կիրառման համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
7.3. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյկետի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
7.4. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
7.5. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
VIII. «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
8. «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն առևտրի հարկ վճարողները օրենքով սահմանված հարկային մարմին ներկայացվող հայտարարագրում մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով:
8.1. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում ՀՀ մաքսային մարմիններից նման տեղեկության առկայության դեպքում սպասարկող ստորաբաժանաման պետը (պատասխանատու անձը) «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված տուգանքը կիրառելու համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
8.2. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյեկտի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
8.4. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
8.5. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
IX. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
9. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, եթե օրենքներով և ԼՂՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու ԼՂՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.0 հազար դրամի չափով:
9.1. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկությունները ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման պետը (պատասխանատու անձը) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված 25.0 հազար դրամ տուգանքի կիրառման համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք` հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
9.2. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյեկտի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
9.3. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
9.4. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
X. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքի կիրառման վերաբերյալ
10. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո սահմանված տուգանքը երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում` այն կրկնապատկվում է:
10.1. Սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում սպասարկող ստորաբաժանման պետը (պատասխանատու անձը) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տուգանքը կրկնապատկելու համար տեսչության պետին (համակարգող անձին) ներկայացնում է զեկուցագիր, կցելով քարտ վարողի և իր կողմից ստորագրված տեղեկանք հոդվածի կիրառման և տուգանքի գումարի վերաբերյալ, ընդ որում տուգանքի գումարից առանձնացվում է 10%` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանվող գումարը:
10.2. Տեսչության պետի (համակարգող անձի) կողմից տուգանքի գումարը քարտում գրանցելու վերաբերյալ մակագրության հիման վրա կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է քարտ վարողի, սպասարկող ստորաբաժանման պետի և տնտեսավարող սուբյեկտի կողմից (տնտեսավարող սուբյեկտի կողմից հրաժարվելու դեպքում` արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում): Կազմված արձանագրության հիման վրա քարտ վարողը անձնական հաշվի քարտում գրանցում է տուգանքի գումարը` ըստ բյուջե մուտքագրման 90% և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ համակարգի զարգացման ֆոնդին մասհանման` 10% գումարների:
10.3. Տուգանքի կիրառման, համապատասխան հաշիվներին փոխանցման (90% և 10%) վերաբերյալ հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումը գրավոր հայտնում է տնտեսավարող սուբյեկտին:
10.4. Վերը նշված զեկուցագիրը, տեղեկանքը, արձանագրությունը, իրազեկումը հավաստող փաստաթուղթը կարվում է հարկ վճարողի (ապահովադրի) հարկային գործում:
XI. Եզրափակիչ դրույթներ
11. Սույն կարգի II-X բաժիններով սահմանված կարգով կիրառված տուգանքների հսկիչ քարտերը հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանում են ներկայացվում տուգանքների կիրառման ամսվանը հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ: