| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«24» հունվարի 2012թ.
պետական գրանցման համարը 2071203 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«16» հունվարի 2012թ. |
N 1-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն) քրեակատարողական վարչության կենտրոնական մարմնում ստեղծել տեղաբաշխման հանձնաժողով հետևյալ կազմով՝
|
Հանձնաժողովի նախագահ՝
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
պետի առաջին տեղակալ
|
|
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
քրեակատարողական վարչության պետ
|
|
Հանձնաժողովի անդամներ՝
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
քրեական հետախուզության վարչության պետ
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության պետ
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
քրեակատարողական վարչության քրեակատարողական
հիմնարկի պետ
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի պետ
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
քրեակատարողական վարչության հատուկ մասի պետ
|
|
Հանձնաժողովի քարտուղար՝
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
քրեակատարողական վարչության հատուկ մասի ավագ տեսուչ: |
2. Հաստատել տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ |
Ռ.ՇԱՖԵՐՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ոստիկանության պետի 2012 թվականի
հունվարի 16-ի N 1-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության կենտրոնական մարմնում (այսուհետ՝ Քրեակատարողական վարչություն) ստեղծված տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության ընթացակարգն ու պայմանները:
2. Հանձնաժողովը յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ հրավիրում է նիստ դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, հիմնարկի տեսակը փոխելու, ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տիպի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու նպատակով:
3. Հանձնաժողովի նիստից յոթ օր առաջ Քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում Հանձնաժողովի քննարկմանը ենթակա յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվում է միջնորդագիր և ներկայացվում Հանձնաժողովին: Միջնորդագրում նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, որով դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը, նախկին դատվածության (դատվածությունների) առկայությունը: Միջնորդագրի հետ միասին Հանձնաժողովին ներկայացվում է դատապարտյալի անձնական գործը, բնութագիրը, առողջական վիճակի և անվտանգության նկատառումների վերաբերյալ տեղեկանքները, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ:
4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Քրեակատարողական վարչությունում, այն կարող է անցկացվել նաև Քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում:
5. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ներկայացված միջնորդությունները, ինչպես նաև անհրաժեշտ այլ փաստաթղթերը Հանձնաժողովին ներկայացնում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ կարող են մասնակցել տվյալ դատապարտյալը, քրեակատարողական վարչության այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վերջնական որոշում ընդունում է Հանձնաժողովի նախագահը: Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում:
8. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն և գրանցվում դրա համար նախատեսված մատյանում: Արձանագրությունը կազմվում է Հանձնաժողովի քարտուղարի, ստորագրվում նրա և ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների կողմից:
9. Արձանագրությունից կազմվում է քաղվածք, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
10. Հանձնաժողովի որոշման արդյունքների հիման վրա Քրեակատարողական վարչության հատուկ մասի կողմից կազմվում է տեղաբաշխման ենթակա դատապարտյալների ցուցակ (Ձև 1), որը հաստատվում է հանձնաժողովի կողմից:
11. Տեղաբաշխումն իրականացվում է երեք օրվա ընթացքում և կարգագիրն ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
12. Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Քրեակատարողական վարչության հատուկ մասը:
| |
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
____________________________________________
____________________________________________
«___» ____________ 201 Թ. |
Ց Ո Ւ Ց Ա Կ
ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
ՀԻՄՆԱՐԿԻ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ
|
Հ/Հ |
Անուն,
ազգանուն,
հայրանուն |
ԼՂՀ քրեական
օրենսգրքի
հոդվածը,
պատժաչափը |
Ծննդյան
թիվը |
Բնակվել է |
Մասնա-
գիտությունը |
Առողջական
վիճակը |
Նախկինում
որ քրեակա-
տարողական
հիմնարկից է
ազատվել |
Որտեղ է
տեղա-
բաշխվում |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |