Համարը 
N 2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.01.23/01(421)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվը 
18.01.2021
Ստորագրող մարմինը 
Պետի պարտականությունները կատարող ոստիկանության գնդապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.01.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

2021 թվականի հունվարի 18-ի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արցախի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի հունվարի 16-ի «Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության կենտրոնական մարմնում ստեղծել տեղաբաշխման հանձնաժողով հետևյալ կազմով՝

 

Հանձնաժողովի նախագահ՝

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության ոլորտը սպասարկող Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

   

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության պետ

   

Հանձնաժողովի անդամներ՝

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ

   
 

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի պետ

 
  

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության հատուկ մասի պետ

 

Հանձնաժողովի քարտուղար՝

Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի հաշվառման գծով ավագ տեսուչ:»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ

Ն. ԲԱԲԱՅԱՆ

              

2021 թվականի հունվարի 18

ք. Ստեփանակերտ