| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «04» նոյեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 611 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» հոկտեմբերի 2006թ. |
Թիվ 20/59 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանների ձևերը` համաձայն թթ. 1 և 2 հավելվածների:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Սահմանել տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանները լրացնելու կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/15 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. հոկտեմբերի 27-ի
թիվ 20/59 որոշման |
Ձև
տարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանի
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
տարածքային ընտրական հանձնաժողովի
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Ընտրատարածք թիվ_____
__________________________________________________
(նստավայրը)
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
Գրանցման համարը և ամսաթիվը |
Փաստաթղթի համարը և ամսաթիվը |
Որտեղից է ստացվել |
Համառոտ բովանդա-կությունը |
Թերթերի քանակը |
Մակա-գրությունը |
Նշում կատարման մասին |
| |
|
|
|
|
|
|
ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
Ելից համարը և ամսաթիվը |
Ում է ուղարկվել |
Համառոտ բովանդակությունը |
Թերթերի քանակը |
Ում միջոցով և երբ է ուղարկվել |
| |
|
|
|
|
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ (ԴԻՏՈՐԴ, ԼՐԱԳՐՈՂ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
|
Ազգանուն, անուն |
Կազմակերպության անվանումը և ներկայացողի կարգավիճակը |
Նիստի օրը |
ԸԸՀ-ի նիստին ներկա գտնվելու ժամանակահատվածը |
|
ներկայանալու
ժամը |
Դուրս
գալու ժամը |
| |
|
|
|
|
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. հոկտեմբերի 27-ի
թիվ 20/59 որոշման |
Ձև
տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանի
ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
տեղամասային ընտրական հանձնաժողովի
Ընտրատարածք թիվ______
________________________________________________________________________
(Տեղամասային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը` շրջան, համայնք)
Տեղամասային ընտրական հանձնաժողով
թիվ ___/____
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ (ԴԻՏՈՐԴ, ԼՐԱԳՐՈՂ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Ազգանուն, անուն |
Կազմակերպության անվանումը և ներկայացողի կարգավիճակը |
Նիստի օրը |
ՏԸՀ-ի նստին ներկա գտնվելու ժամանակահատվածը |
|
Ներկայանալու
ժամը |
Դուրս
գալու ժամը |
| |
|
|
|
|
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
Գրանցման համարը և ամսաթիվը |
Փաստաթղթի համարը և ամսաթիվը |
Որտեղից է տացվել |
Համառոտ բովանդա-կությունը |
Թերթերի քանակը |
Մակագրութ-յունը |
Նշում կատարման մասին |
| |
|
|
|
|
|
|
ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
Ելից համարը և ամսաթիվը |
Ում է ուղարկվել |
Համառոտ բովանդակությունը |
Թերթերի քանակը |
Ում միջոցով և երբ է ուղարկվել |
| |
|
|
|
|
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. հոկտեմբերի 27-ի
թիվ 20/59 որոշման |
Կ Ա Ր Գ
Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանները լրացնելու
(վերնագիրը փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Տարածքային ընտրական հանձնաժողովը` կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովը` տարածքային ընտրական հանձնաժողովից ստանում է համարակալված էջերով, թելակարված և համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողովի կնիքով կնքված գործավարության մատյան:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Տարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը բաղկացած է երեք մասից:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Առաջին մասում գրառվում են հանձնաժողովի մտից և ելից փաստաթղթերը /դիմումները/, ընտրական մյուս փաստաթղթերի ընդունումը և հանձնումը` հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:
Երկրորդ մասում գրառվում են տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող (դիտորդներ, լրագրողներ, վստահված անձինք) անձանց տվյալները:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Երրորդ մասում գրառվում են տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Գործավարության մատյանում արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
Գործավարության մատյանում գրառվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված` գործավարության մատյանում պարտադիր գրառումներ պահանջող այլ գործողություններ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը բաղկացած է երեք մասից:
Առաջին մասը լրացվում է սահմանված ձևին համապատասխան:
Երկրորդ մասում նշվում են դիտորդների և լրագրողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:
Երրորդ մասում գրառվում են հանձնաժողովի մտից և ելից փաստաթղթերը:
Գործավարության մատյանում նշվում է նաև հանձնաժողովի նիստերին անդամների մասնակցության մասին, որի դիմաց ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
Գործավարության մատյանում փաստաթղթերի հաշվառումը կատարվում է արաբական թվանշաններով հերթական համարակալմամբ` մտից փաստաթղթերի հերթական համարից առաջ նշվում է «Մ» տառը, իսկ ելից փաստաթղթերի հերթական համարից առաջ` «Ե» տառը:
(Հավելված 3-ը փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |