| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 680 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/126 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 1-ին կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
«Ընտրատարածքային» բառը «Տարածքային» բառով փոխարինել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Մեկից ավելի շրջաններին պատկանող համայնքներ ընդգրկող ընտրատարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող և անցկացնող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մասին» թիվ 4/42, 2005թ. մարտի 16-ի «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման և կազմակերպման մասին» թիվ 5/54, 2006թ. մայիսի 26-ի «Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը սահմանելու մասին» թիվ 17/44, 2006թ. հոկտեմբերի 27-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանների ձևերը և դրանց լրացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 20/59 որոշումներում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |