| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «12» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 375
ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«4» մարտի 2005թ. |
Թիվ 4/42 |
ք. Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է Ասկերանի շրջանի Սղնախ, Ավետարանոց, Ակնաղբյուր, Մադաթաշեն, Ջրաղացներ և Մոշխմհատ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
2. Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |