| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» մարտի 2011թ.
պետական գրանցման համարը 3001129 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» մարտի 2011թ. |
N 7/20-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 4-ի «Մեկից ավելի շրջաններին պատկանող համայնքներ ընդգրկող ընտրատարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող և անցկացնող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մասին» թիվ 4/42 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի ընտրությունների փաստաթղթերի և գույքի պահպանման կարգը սահմանելու մասին» թիվ 9/100 որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 24-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը կազմակերպելու կարգի մասին» թիվ 6/86 որոշումը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի հրապարակման կարգի մասին» թիվ 16/118 որոշումը: