Համարը 
Թիվ 9/100
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.03.2011

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«27» մայիսի 2005թ.

Պետական գրանցման թիվ 444

ԼՂՀ արդարադատության նախարար

______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» մայիսի 2005թ.

Թիվ 9/100

ք.Ստեփանակերտ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածի 4-րդ և 62-րդ հոդվածի 8-րդ կետերով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների փաստաթղթերի և գույքի պահպանման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մայիսի 16–ի

թիվ 9/100 որոշման

 

Կ Ա Ր Գ

Ազգային ժողովի ընտրությունների փաստաթղթերի և գույքի պահպանման

 

1. Ընտրական փաստաթղթերը ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:

2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական փաստաթղթերի և գույքի ստացման, տեղափոխման ու պահպանման համար պատասխանատու են ընտրական հանձնաժողովների նախագահները:

3. Ընտրություններից հետո ընտրական բոլոր փաստաթղթերը, կնիքը և մեթոդական գրականությունը ընտրական տեղամասերից անմիջապես ուղարկվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:

4. Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական բոլոր փաստաթղթերը և կնիքները հանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը և ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 2 ամիս հետո դրանք պահպանության է հանձնում ԼՂՀ պետական արխիվ:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատուկ հսկողություն է սահմանվում կնիքների ապահով պահպանման համար:

7. Ընտրություններից անմիջապես հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պիտանի գույքը ակտավորում է և հանձնում համայնքի ղեկավարին՝ հետագա ընտրությունների ժամանակ օգտագործելու նպատակով:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան