Համարը 
Թիվ 16/118
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.08.18/1(01)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
22.07.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.07.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.03.2011

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «28» հուլիսի 2005թ.

Պետական գրանցման համարը 459

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«22» հուլիսի 2005թ.

Թիվ 16/118

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի հրապարակման կարգի մասին

 

Ղեկավարվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 11-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ստացված և ստուգված՝ նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկումից հետո հրապարակվում են «Ազատ Արցախ» թերթում՝ սույն կարգը ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

2. Սահմանել, որ «Ազատ Արցախ» թերթում հայտարարագրերը հրապարակվում են՝ նշելով թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) անվանումը, մուտքերի ու ծախսերի ընդհանուր գումարները և մնացորդը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ս. Հայրապետյանին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ ԿԸՀ 2005թ. հուլիսի 22 - ի

թիվ 16/118 որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

ԼՂՀ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ

 

Ընտրատարածքի թիվը

Պատգամավորության թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը

Մուտքեր

(գում. հազ.դրամ)

Ծախսեր

(գում. հազ.դրամ)

Մնացորդ

(գում. հազ.դրամ)

         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան 

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ ԿԸՀ 2005թ. հուլիսի 22 -ի

թիվ 16/118 որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

ԼՂՀ Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ

 

Հ/հ

Կուսակցության

(կուսակցությունների դաշինքի)

 անվանումը

Մուտքեր

(գում.

հազ.դրամ)

Ծախսեր

(գում.

հազ.դրամ)

Մնացորդ

(գում.

հազ.դրամ)

         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան