| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 422
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«24» մարտի 2005թ. |
Թիվ 6/86 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստականության աստիճանը բարձրացնելու, ընտրական օրենսգրքի պահանջների պարզաբանման, ինչպես նաև գործավարության անհրաժեշտ մակարդակ ապահովելու նպատակով անցկացնել սեմինար պարապմունքներ:
2. Հաստատել սեմինար պարապմունքների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար սեմինարը անցկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների սեմինարները՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար սեմինար պարապմունքները անցկացնում են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 24-ի
թիվ 6/86 որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման
|
հ/հ |
Մասնակիցները |
Սեմինարի անցկացման |
Պատասխանատուն |
|
օրը |
վայրը |
|
1. |
ԸԸՀ-ի նախագահներ |
26.03.05 |
ք. Ստեփանակերտ |
Ս. Հայրապետյան |
|
2. |
ՏԸՀ-ի անդամներ |
02.06.05 |
ք. Ստեփանակերտ |
Ռ. Նազարյան
Ս. Աֆիյան |
|
3. |
ՏԸՀ-ի անդամներ |
03.06.05 |
Ասկերան |
Ս. Նասիբյան |
|
4. |
ՏԸՀ-ի անդամներ |
04.06.05 |
Հադրութ |
Կ. Սաղյան |
|
5. |
ՏԸՀ-ի անդամներ |
06.06.05 |
Մարտակերտ |
Ս. Նասիբյան |
|
6. |
ՏԸՀ-ի անդամներ |
03.06.05 |
Մարտունի |
Ս. Շահվերդյան |
|
7. |
ՏԸՀ-ի անդամներ |
03.06.05 |
Շահումյան |
Ս. Հայրապետյան |
|
8. |
ՏԸՀ-ի անդամներ |
04.06.05 |
Շուշի |
Հ. Սուլեյմանյան |
|
9. |
ՏԸՀ-ի անդամներ |
06.06.05 |
Քաշաթաղ |
Ս. Հայրապետյան |
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |