| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«30» մայիսի 2006թ.
Պետական գրանցման թիվ 566 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» մայիսի 2006թ. |
Թիվ 17/44 |
ք.Ստեփանակերտ
Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը սահմանելու մասին
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը` համաձայն հավելվածի:
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 24-ի «Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգի մասին» թիվ 6/79 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. մայիսի 26-ի
թիվ 17/44 որոշման |
Կ Ա Ր Գ
Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է հայտարարություն` հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` հինգ օրվա ընթացքում, «Ազատ Արցախ» հանրապետական թերթում:
Հայտարարությունում նշվում է հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը:
Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն` հանձնաժողովի կազմավորման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` հինգ օրվա ընթացքում` «Ազատ Արցախ» հանրապետական թերթում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հայտարարությունում նշվում է սույն կարգի 1-ին կետում սահմանված տվյալները:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում սահմանված կարգով տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները` տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերից հետո` երեք օրվա ընթացքում` շրջանային (քաղաքային) թերթերում: Տարածքային ընտրական հանձնաժողովում և տեղամասային կենտրոնում փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը:
(փոփ. 23.05.2007 թիվ 34/126)
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |