| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» հոկտեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 599 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» սեպտեմբերի 2006թ. |
Թիվ 19/52 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով, 502-րդ հոդվածի 6-րդ կետով և 63-րդ հոդվածի 3-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 23.05.2007 թիվ 34/128)
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» թիվ 4/35 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի
թիվ 19/52 որոշման |
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու
1. Քվերակությունն անցկացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են ծրարներում փաթեթավորված կնիքներ:
2. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը` քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում հանձնաժողովին հատկացված կնիքը` ընտրական փաստաթղթերի հետ, ներկայացնում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:
(2-րդ կետը փոփ. 23.05.2007 թիվ 34/128)
3. Տարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կատարում է գրառում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ստացման մասին:
Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները հավաքում և պահպանում է հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանում:
(3-րդ կետը փոփ. 23.05.2007 թիվ 34/128)
4. Ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված բոլոր տեղամասերից կնիքները ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է (տեղադրում է պարկում), այնուհետև փաթեթը (պարկը) կնքում` այդ մասին գրառում կատարելով հանձնաժողովի գործավարության մատյանում: Փաթեթը (պարկը) կնքելու համար դրան սոսնձված թղթի վրա կարող են ստորագրել հանձնաժողովի անդամները:
(4-րդ կետը փոփ. 23.05.2007 թիվ 34/128)
5. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից 24 ժամ հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների կնքված փաթեթը (պարկը), փաթեթում (պարկում) առկա կնիքների քանակի վերաբերյալ կից գրությամբ, վերադարձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ:
(5-րդ կետը փոփ. 23.05.2007 թիվ 34/128)
6. Վերադարձված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվառվում են, ստուգվում նրանց պիտանելիությունը, փաթեթավորվում և դրվում դրանց համար նախատեսված հատուկ պարկում (պարկերում): Պարկը փակվում և կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով, որի վերաբերյալ կնիքների հանձնման-ընդունման արձանագրությունների մատյանում կազմում է արձանագրություն:
(Հավելվածը փոփ. 23.05.2007 թիվ 34/128)
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |