Համարը 
Թիվ 18 Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.04/17(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
10.04.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
15.04.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«18» ապրիլի 2008թ.

գրանցման համարը 865

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2008թ.

Թիվ 18 Ն

ք. Ստեփանակերտ

 

«Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ա) և է) կետերը` ո ր ո շ ու մ է

1. Հաստատել «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագահ`

Վ.ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. ապրիլի 10-ի թիվ 18Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգը (հետագայում՝ կարգ) նախատեսված է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ԼՂՀ օրենսդրության կիրառման ապահովման նպատակով ապրանքային շուկայի սահմանների և ծավալների որոշումների համար:

1.2. Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային սահմաններով, աշխարհագրական սահմաններով, վաճառողների և գնորդների կազմով, ապրանքային ռեսուրսների ծավալով:

1.3. Սույն կարգը հիմք է հանդիսանում ապրանքային շուկաների սահմանների և ծավալների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների կայացման համար:

 

2. ՇՈՒԿԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

2.1. Շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշման ժամանակ պարզաբանվում է հետազոտվող ապրանքի պատկանելիությունը դասակարգման որևէ խմբին:

2.2. Շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշման հիմքում ընկած է մեկ ապրանքային խումբ կազմող ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը, որը որոշվում է.

- Հանձնաժողովի սեփական հետազոտությունների հիման վրա, կամ գնորդների ընտրանքային հարցման արդյունքում:

2.3. Ապրանքի փոխադարձ փոխարինելիության որոշման հիմքում դրվում է փոխադարձ փոխարինելիությունն ըստ սպառման (պահանջարկի)՝ ապրանքի օգտագործման առումով, որի չափանիշներն են.

ա) ապրանքների ֆունկցիոնալ փոխարինելիությունը, որը սահմանվում է տվյալ ապրանքի և դրա ենթադրվող փոխարինիչների սպառման նպատակի համադրման ճանապարհով,

բ) ապրանքների և դրանց փոխարինիչների սպառողական հատկանիշների նմանությունը, որը սահմանվում է տվյալ ապրանքի և դրա ենթադրվող փոխարինիչների ֆիզիկական, տեխնիկական, կիրառման, որակական, գնային բնորոշիչների համադրման ճանապարհով:

Սպառման տեսանկյունից, առանձին դեպքերում, փոխադարձ փոխարինելիության որոշման համար կիրառվում է պահանջարկի խաչաձև առաձգականությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

X ապրանքի իրացման ծավալի (պահանջարկի) տոկոսային փոփոխությունը

Ա X Y = ---------------------------------------------------------------------------------------------------------

                                  Y ապրանքի գնի տոկոսային փոփոխությունը

2.4. Որոշակի դեպքերում ապրանքի փոխադարձ փոխարինելիության որոշման հիմքում դրվում է ապրանքի փոխադարձ փոխարինելիությունն ըստ արտադրության՝ ապրանքի արտադրության առումով:

Արտադրության տեսանկյունից ապրանքների փոխադարձ փոխարինելիության գնահատման համար դիտարկվում է՝

ա) ազատ արտադրական հզորությունների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել դիտարկվող ապրանքային խմբին պատկանող ապրանքի արտադրության համար (դրանք կարող են լինել պարապուրդի մեջ գտնվող, ավելցուկային հզորություններ, որոնք թույլ են տալիս կարճ ժամկետներում և նվազագույն լրացուցիչ ծախսերով սկսել դիտարկվող ապրանքի արտադրությունը),

բ) արտադրական հզորությունների վերագործարկման տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք կապահովեն անցումն այլ ապրանքային շուկայի համար նախատեսված ապրանքի արտադրությունից տվյալ ապրանքային խմբին պատկանող արտադրանքն արտադրելու առումով (օրինակ, թռչունների կամ խոշոր եղջերավոր անասունների համար կերերի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն ունեն հզորություններ, որոնք թույլ են տալիս արտադրել խոզերի համար անհրաժեշտ կերեր):

Այսպիսով, շուկայի ապրանքատեսակային սահմանն ապրանքի և փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջականությունն է, որի ներսում որևէ փոփոխություն (գնային կամ այլ) այլևս չի կարող հանգեցնել գնորդների վերակողմնորոշմանը հօգուտ որևէ այլ ապրանքի:

 

3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

3.1. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահման կարող է հանդիսանալ այն աշխարհագրական տարածքը (այդ թվում՝ ճանապարհը, երթուղին, օդուղին և այլ տարածք), որի շրջանակներում գնորդների համար տնտեսապես հնարավոր և նպատակահարմար է ձեռք բերել դիտարկվող ապրանքը և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը՝ տվյալ տարածքի սահմաններից դուրս:

Շուկայի աշխարհագրական սահմանները որոշվում են շուկայի տարբեր տարածաշրջաններում՝ ըստ վաճառվող ապրանքների հավասար մատչելիության:

3.2. Հանրապետական ապրանքային շուկան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, իսկ տեղական ապրանքային շուկան՝ քաղաքը, առանձին բնակավայրը, բնակավայրերի խումբը, շրջանը, շրջանների խումբը, ցանկացած այլ տարածք:

3.3. Միասնական աշխարհագրական շուկան բնութագրող հիմնական ցուցանիշներն են՝

ա) շուկայի կազմի մեջ մտնող տարածաշրջանների միջև պահանջարկի փոխադարձ թափանցման հնարավորությունը, այսինքն՝ վաճառողի մոտ տեղափոխվելու նպատակով գնորդի համար տրանսպորտային միջոցների հասանելիությունը և նպատակահարմարությունը,

բ) շուկայի կազմի մեջ մտնող տարածաշրջանների միջև ապրանքի տեղափոխման հնարավորությունը, այսինքն՝ ապրանքի տեղափոխման ժամանակ նրա որակի և սպառողական հատկանիշների պահպանումը, տվյալ տարածաշրջանում ապրանքի ներմուծման կամ արտահանման նկատմամբ վարչական սահմանափակումների բացակայությունը:

 

4. ՇՈՒԿԱՅԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

4.1. Ապրանքային շուկայի սուբյեկտներն ապրանքի վաճառողն ու գնորդն են, որոնք ապրանքի սեփականության (տիրապետման, օգտագործման և տնօրինման) իրավունքը փոխանցող գործարքի կողմեր են:

ա) Ապրանքի վաճառողներն են՝

սեփական արտադրանքն իրացնող տնտեսվարող սուբյեկտները,

առևտրային և միջնորդ կազմակերպությունները, որոնք ապահովում են ապրանքների շարժն արտադրողից դեպի վերջնական սպառող:

բ) Ապրանքի գնորդներն են՝

արտադրանքի վերջնական սպառողները,

առևտրային միջնորդները,

ապրանքներն արտադրական սպառման նպատակով ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

 

5. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼԸ

 

5.1. Ապրանքային շուկայի ծավալի քանակական բնութագրիչը շուկայի աշխարհագրական սահմաններում ապրանքի իրացման ընդհանուր ծավալի ցուցանիշն է արժեքային և/կամ բնեղեն արտահայտությամբ:

5.2. Ապրանքի իրացման ընդհանուր ծավալը որոշվում է որպես տվյալ շուկայում բոլոր վաճառողների կողմից ապրանքի իրացման գումար:

          n

ՇԾ = ∑ Իj, որտեղ

         J=1

ՇԾ- շուկայում տվյալ ապրանքի իրացման ընդհանուր ծավալն է,

Իj - տվյալ ապրանքային շուկայում j-րդ տնտեսվարող սուբյեկտի իրացման ծավալն է,

n - տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների թիվն է:

5.3. Ապրանքի ծավալների վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում շուկայի ծավալը որոշվում է հաշվարկային եղանակով ըստ հետևյալ բանաձևի.

ՇԾ = Մտս + Ծարտ + ՆԾ- ԱԾ-Մտվ, որտեղ

Ծարտ - ապրանքի արտադրության ծավալն է,

ՆԾ – ներմուծման ծավալն է,

ԱԾ – արտահանման ծավալն է,

Մտս – տարեսկզբի (ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբի) մնացորդը տնտեսվարող սուբյեկտների մոտ,

Մտվ – տարեվերջի (ուսումնասիրվող ժամանակահատվածի վերջի) մնացորդը տնտեսվարող սուբյեկտների մոտ: