| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» ապրիլի 2008թ.
գրանցման համարը 866 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 ապրիլի 2008թ. |
Թիվ 19 Ն |
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007թ. նոյեմբերի 27-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 18Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետև` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 2.1 կետի դ) ենթակետը.
2) Կարգը 2.2 կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.21 կետով.
«2.21 հայտատուն ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար` ի լրումն սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը: Ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է` նշելով ձայնային ծառայության մատուցման տեսակը:»:
3) Կարգի 2.10, 3.8, 3.11 կետերից և 3.12 կետի վերջին պարբերությունից հանել «դ» տառը:
4) հանել կարգի N 2 հավելվածի աղյուսակի 6-րդ սյունակը և 4-րդ կետի 7-րդ սյունակի «*» նշանը:
5) Կարգի N 5 հավելվածի «7.8» թիվը փոխարինել «7.7» թվով:
6) Կարգի 3.8 կետի 1-ին նախադասությունը «ստուգման» բառից հետո լրացնել «բացասական» բառով:
7) Կարգի նախաբանը «վերաձևակերպման» բառից հետո լրացնել «կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերով:
8) Կարգի 1-ին գլխի «Հայտ (դիմում)» հասկացությունը «վերաձևակերպելու» բառից հետո լրացնել «կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերով:
9) Կարգի 5-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզիայի կրկնօրինակի ստանալը, լիցենզիայի վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը
5.1 Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձն ստանում է լիցենզիայի կրկնօրինակը:
5.2 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:
5.3 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար վերջինս պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել Հայտ՝ նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները:
5.4 Հանձնաժողովը սույն կարգի 5.2 և 5.3 կետերում նշված Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում` Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
5.5 Սույն կարգի 5.2 և 5.3 կետերում նշված Հայտերը բավարարվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան սույն կարգի 5.4 կետով նախատեսված Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: