ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2022 թվականի մարտի 31-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 33-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 16-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի նախաբանում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.
2) հրամանում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետ.
«2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Կ. Քոչարյանին:».
3) հրամանով սահմանված հավելվածի՝
ա. 1-ին կետից հանել «դատական ակտերի» բառերը,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3. Արտաժամյա ծառայության վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն՝ համապատասխան հաշվարկներ կատարելու համար: Զեկուցագիրը համապատասխան հաշվարկով ներկայացվում է Գլխավոր հարկադիր կատարողի համաձայնեցմանը, որից հետո այն ուղարկվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հաստատման և վճարումներ կատարելու նպատակով:»,
գ. 4-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «՝ տվյալ ամսվա աշխատավարձի հետ» բառերը:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
| |
ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի մարտի 31
ք. Ստեփանակերտ |
|