ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2020 թվականի փետրվարի 10-ի
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 16-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով`
(նախաբանը փոփ. 31.03.22 N33-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Կ. Քոչարյանին:
(2-րդ կետը լրաց. 31.03.22 N33-Ն)
|
Արցախ Հանրապետության
արդարադատության նախարար |
Ա.Դանիելյան |
| |
|
|
2020 թվականի փետրվարի 10
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության արդարադատության
նախարարի 2020 թվականի փետրվարի
10-ի N 16-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունների կատարման ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկը:
(1-ին կետը փոփ. 31.03.22 N33-Ն)
2. Հանգստյան, ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև արտաժամյա, գիշերային ժամերին (այսուհետ՝ արտաժամյա ծառայություն) անհապաղ կատարում պահանջող, պարտապանի մեղքով կամ այլ պատճառներով կատարողական գործողությունների կատարումը աշխատանքային օրերին և սահմանված ժամերին անհնարին դարձած կատարողական գործողությունները շարունակվում են մինչև դրանց փաստացի կատարումը:
3. Արտաժամյա ծառայության վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն՝ համապատասխան հաշվարկներ կատարելու համար: Զեկուցագիրը համապատասխան հաշվարկով ներկայացվում է Գլխավոր հարկադիր կատարողի համաձայնեցմանը, որից հետո այն ուղարկվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հաստատման և վճարումներ կատարելու նպատակով:
(3-րդ կետը խմբ. 31.03.22 N33-Ն)
4. Արտաժամյա ծառայության համար հարկադիր կատարողին վճարվում է հավելում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ ամսվա աշխատավարձի հետ:
(4-րդ կետը փոփ., լրաց. 31.03.22 N33-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 31.03.22 N33-Ն)