| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության պետական
վարչությունում «27» հունվարի 2004թ.
Պետական գրանցման թիվ 236
ԼՂՀ արդարադատության պետական վարչության
պետ Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«07» հունվարի 2004թ. |
թիվ 1/Ղ |
Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ կարգը հաստատելու մասին
(վերնագիրը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքի 12-րդ հոդվածը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքի 19-րդ հոդվածը և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածը
(նախաբանը խմբ. 11.01.2008 թիվ 2/Ն)
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. Հաստատել`
ա/ հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ կարգը` N 1 հավելվածի.
բ/ հարկ վճարողի անձնական հաշվի քարտի ձևերը` համաձայն հավելվածներ 2-ի և 3-ի:
(1-ին կետը փոփ., խմբ. 11.01.2008 թիվ 2/Ն)
11. Սահմանել, որ գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի հաշվառումը իրականացվում է սույն հրամանով հաստատված կարգով:
(11-ին կետը լրաց. 11.01.2008 թիվ 2/Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՊՎ պետի 08.01.03թ. թիվ 01/Ղ հրամանի 1-ին կետը:
|
Հարկային պետական
վարչության պետ
հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
ԼՂՀ հարկային պետական վարչության պետի
«07» հունվարի 2004թ.
թիվ 1/Ղ հրամանի |
Կ Ա Ր Գ
Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման առանձին հարցերի վերաբերյալ
(վերնագիրը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
I. Կարգավորման առարկան
1.1 Սույն կարգով կարգավորվում է հարկ վճարողի կողմից հարկերի (պարտադիր վճարների) գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու), հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում (այսուհետ` հարկային տեսչություն) ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չներկայացնելու և դրա հետևանքով չմուծված հարկերի (պարտադիր վճարների) նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների և հարկ վճարողի ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, հարկ վճարողի կողմից կատարված վճարումների վերաբերյալ փաստաթղթերում, ստուգման ակտերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորություններին վերաբերող տվյալները հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում (այսուհետ` քարտ) գրանցման հարցերը:
(1.1-ին կետը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
1.2 Սույն կարգի իմաստով հարկեր և պարտադիր վճարներ են համարվում «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հարկերը, այդ հարկատեսակներից մեկին կամ խմբին փոխարինող հաստատագրված վճարները, առևտրի հարկը (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված) «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հատկացումները (մասհանումները), «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված վճարները, ինչպես նաև «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները (այսուհետ` հարկեր):
(1.2-րդ կետը խմբ. 11.01.2008 թիվ 2/Ն)
II. Հարկ վճարողի կողմից հարկային տեսչություն ներկայացված հաշվարկների (հայտարարագրերի), ստուգման ակտերի և վճարված գումարների քարտում գրանցման կարգը և ժամկետները
2.1 Հարկ վճարողի կողմից հարկային տեսչություն ներկայացված հաշվարկները (հայտարարագրերը), այսուհետ` հաշվարկ, ստուգման ակտերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերը հաշվառման գծով պատասխանատու աշխատակցի կողմից` այսուհետև քարտ վարող, քարտում գրանցվում է համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
2.2 Հաշվետվություններում սխալի հայտնաբերման դեպքում (հարկ վճարողի հետ ճշտման նպատակով) այն ետ է վերադարձվում բաժնի պետին և որպես սույն կարգի 2.1-րդ կետով սահմանված ժամկետի սկիզբ ընդունվում է բաժնում ճշտված (ուղղված) հաշվարկի ստացման օրը:
2.3 Գրանցման փաստաթղթերի յուրաքանչյուր էջի վրա քարտ վարողը կատարում է գրառում` գրանցված է, ամիս, ամսաթիվը, գրանցողի անուն, ազգանուն և ստորագրում է (հաշվետվությունները բաժնի պետին վերադարձվելու և ետ ստանալու դեպքում նշված հաշվետվությունների վրա գրանցում է նաև ետ վերադարձման և ստացման ամսաթվերը):
2.4 Քարտում գրառումները կատարվում են յուրաքանչյուր գործառնության (վճարում, հաշվարկի գրանցում, հաշվանցում, վերահաշվարկ և այլն) իրականացման դեպքում, եռամսյակի վերջում կատարվում է քարտի սյունակների շարժի վերջնահաշվարկ:
(2.4-րդ կետը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
2.5 Քարտի սյունակների շարժի վերջնահաշվարկը կատարվում է կարմիր գույնի գրիչով, հաշվետու եռամսյակին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(2.5-րդ կետը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
2.6 Քարտը լրացվում է կապույտ կամ սև գույնի գրիչով (բացառությամբ 2.5 կետում նշված դեպքից): Քարտում որևէ թիվ սխալ գրելու դեպքում, եթե դա հայտնաբերվում է մինչև հաջորդ տողում գրառում կատարելը, ապա գիծ է քաշվում այդ թվի վրա, սխալի կողքը քարտ վարողը ստորագրում է (նշելով անուն, ազգանուն) և այդ տողի գրառումները կատարում է հաջորդ տողում:
2.7 Քարտում սխալ գրառումը հետագայում հայտնաբերվելու դեպքում հաշվառման գործառույթներ իրականացնող բաժնի պետը (պատասխանատու անձը) ներկայացնում է զեկուցագիր հարկային տեսչության պետին (համակարգող անձին), որտեղ նշվում է սխալի համառոտ բովանդակությունը, պատճառները և կատարման ժամանակաշրջանը և պետի համապատասխան ցուցումից հետո անձնական հաշվի քարտում սույն կարգի 5.3-րդ կետի համաձայն կատարում է համապատասխան ցուցումը, միաժամանակ կատարված վերահաշվարկների վերաբերյալ 3 աշխատանքային օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում հարկ վճարողին: Եթե վերջինիս հետ տվյալ ժամանակաշրջանի համար կա կնքված, կամ տրված տեղեկանք (փոխադարձ հաշվարկների ճշտման ակտ) հարկային պարտավորությունների վերաբերյալ, ապա տվյալ ժամանակաշրջանի համար կազմվում և հարկ վճարողին է հանձնվում հարկային պարտավորությունների ճշտված տեղեկանք (փոխադարձ հաշվարկների ճշտման ակտ):
(2.7-րդ կետը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
2.8 Քարտերը լրացվում են հազար դրամներով: Յուրաքանչյուր տողում գրանցվում է միայն մեկ գործառնություն, ազատ տողեր չեն թողնվում:
(2.8-րդ կետը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
2.9 Քարտում վճարումների (մուտքերի) վերաբերյալ գրանցումները կատարվում են հարկի վճարումը հաստատող առաջնային փաստաթղթի հիման վրա:
2.10 Անկախ նրանից, թե հարկ վճարողի հաշվից երբ է գումարը դուրս գրվել, կամ կանխիկ վճարման դեպքում համապատասխան բանկի (բաժանմունքի) դրամարկղ գումարը երբ է մուծվել, վճարման օր պետք է ընդունել այն օրը, երբ այդ գումարները մուտքագրվել է համապատասխան բյուջեի հաշվին:
III. Գույքահարկ և հողի հարկ վճարողների կողմից հաշվառող մարմին ներկայացված հաշվարկների, ստուգման ակտերի և վճարված գումարների քարտում գրանցման առանձնահատկությունները
(վերնագիրը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
3.1 «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների համաձայն`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի և շինությունների համար հողի հարկի և գույքահարկի հաշվարկները ներկայացվում են հողամասերի և շինությունների գտնվելու վայրի հողի հարկ և գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին,
- գույքահարկ վճարողները փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվարկները ներկայացնում են իրենց գտնվելու վայրի հաշվառող մարմին,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի և շինությունների հողի հարկի և գույքահարկի հաշվարկները ներկայացնում են հարկ վճարողներին հաշվառող հարկային տեսչություն:
(3.1-ին կետը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
3.2 Գույքահարկի և հողի հարկի գծով անձնական գործերի և քարտերի վարումը (առանձնացված` ըստ սպասարկվող տարածքի համայնքների) սույն կարգի դրույթներին համապատասխան իրականացվում է սույն կարգի 3.1-րդ կետում նշված համապատասխան հաշվառող մարմիններում:
Գույքահարկի և հողի հարկի գծով քարտ վարող ստորաբաժանումները սույն կարգի N 1 ձևով տեղեկությունները տրամադրում են գույքահարկ և հողի հարկ վճարողներին հաշվառող ստորաբաժանումներին յուրաքանչյուր եռամսյակ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը կամ գրավոր պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում: Այդ տեղեկությունների մասով գույքահարկ և հողի հարկ վճարողներին հաշվառող ստորաբաժանումները իրենց կողմից վարվող քարտերում գրանցումներ չեն կատարում:
(3.2-րդ կետը փոփ., խմբ. 11.01.2008 թիվ 2/Ն)
3.3 ԼՂՀ ԿԱ ՀՊԾ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված ստուգումների ստուգման ակտերից սույն կարգի N 2 ձևով քաղվածքները` կազմված ըստ հողամասի կամ շինության գտնվելու վայրի (իսկ փոխադրամիջոցի մասով հարկ վճարողի գտնվելու վայրի) համայնքների, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից տրամադրվում են գույքահարկ և հողի հարկ վճարողներին հաշվառող մարմնին (հաշվառող ստորաբաժանմանը), ստուգման ակտը սպասարկող ստորաբաժանում մուտքագրվելուց հետո 5-օրյա ժամկետում:
Սույն կետում նշված քաղվածքներում արտացոլված տեղեկությունները համապատասխան հաշվառող մարմինները (հաշվառող ստորաբաժանումները), գրանցում են իրենց կողմից վարվող քարտերում՝ սույն կարգի դրույթներին համապատասխան:
(3.3-րդ կետը խմբ. 11.01.2008 թիվ 2/Ն)
IV. Հարկ վճարողի կողմից հարկի գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերի քարտում գրանցման կարգը և ժամկետները
4.1 Հարկ վճարողի (հարկային գործակալի) կողմից հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են տույժեր ժամանակին չմուծված գումարի նկատմամբ:
4.2 Տույժը հաշվարկվում է չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման համար սահմանված ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
4.3 Տույժերի հաշվարկն սկսվում է (վերսկսվում է) տվյալ հարկատեսակի համար օրենքով սահմանված վճարման ժամկետի հաջորդ օրվանից (եթե հարկի վճարման ժամկետը համընկնում է տոն կամ ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հարկի վճարման ժամկետը տեղափոխվում է մինչև հաջորդ աշխատանքային օրը):
4.4 Տույժի հաշվարկումը դադարեցվում է, հարկ վճարողի սնանկացման վերաբերյալ դատարանի որոշման կայացման օրվանից սկսած:
4.5 Դատարանի կողմից հարկ վճարողի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկումը:
4.6 Ստուգման ակտով լրացուցիչ գանձման առաջադրված հարկերի նկատմամբ տույժերն հաշվարկվում են ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող 11-րդ օրվանից սկսած (եթե 11-րդ օրը համընկնում է տոն կամ ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հարկի վճարման ժամկետը տեղափոխվում է մինչև հաջորդ աշխատանքային օրը), բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ հարկատեսակի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հարկի վճարման ժամկետը չի լրացել (տվյալ դեպքում լրացուցիչ գանձման առաջադրված հարկի գումարի նկատմամբ տույժի հաշվարկը կատարվում է տվյալ հարկատեսակի մասին օրենքով սահմանված հարկի վճարման ժամկետի հաջորդ օրվանից): Ստուգման ակտով առաջադրված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկման 365 օրվա սահմանափակումը:
4.7 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի համաձայն արձանագրված տուգանքը հարկ վճարողը մուծում է խախտման փաստն արձանագրելուց հետո 30-օրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքի չմուծման դեպքում քարտ վարողի կողմից տուգանքի չվճարված գումարն անձնական հաշվի քարտում կրկնապատկվում է, որի մասին գրավոր ծանուցվում է հարկ վճարողին:
V. Ճշգրտված հաշվարկների և դրանց արդյունքում վերահաշվարկված տույժերի քարտում գրանցումը
5.1 Հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշգրտված հաշվարկը գրանցվում է անձնական հաշվի քարտում և կատարվում է հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերի վերահաշվարկ սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որի համար ներկայացվել է ճշգրտված հաշվարկը:
Օրինակ 1. Հարկ վճարողը ներկայացրել է 2002թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկ 8000000 դրամ վճարման ենթակա գումարով, գումարի վճարումը կատարվել է 08.01.03 թվականին, հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկվել է տույժ` 94800 դրամ (8000000 x 79 x 0.15%): Տվյալ դեպքում, քանի որ 2002թ. հոկտեմբերի 20-ը կիրակի է, ապա վճարման ժամկետ է սահմանվել հոկտեմբերի 21-ը, ուստի տույժերի հաշվարկը կատարվում է հոկտեմբերի 22-ից 2003թ. հունվարի 8-ը ընկած ժամանակաշրջանի համար (հունվարի 9-ից դադարեցվում է տույժերի հաշվարկը): Հարկ վճարողը 23.01.03թ. հարկային տեսչություն է ներկայացրել 2002 թվականի ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ` համաձայն որի բյուջե վճարման ենթակա գումարը կազմում է 500000 դրամ:
Տվյալ դեպքում քարտում կատարվում է տույժերի վերահաշվարկ` սկսած 2002 թվականի հոկտեմբերի 22-ից, որի արդյունքում պակասեցվում է տույժը 35550 դրամ գումարով (94800 - 500000 x79 x 0.15%)):
Օրինակ 1.1. Հարկ վճարողը 2008 թվականի ապրիլի 19-ին ներկայացնում է 2008 թվականի 1-ին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկ` 500.0 հազ. դրամ հաշվարկված ԱԱՀ-ի գումարով, իսկ վճարումը իրականացնում է 2008 թվականի հոկտեմբերի 20-ին: Քարտ վարողի կողմից հաշվարկվում է տույժ 80.3 հազ. դրամի չափով (500.0 x 90օր x 0.075% + 500.0 x 93 օր x 0.1%): 2008 թվականի հոկտեմբերի 25-ին ներկայացվում է 2008 թվականի 1-ին եռամսյակի ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ, որի համաձայն 1-ին եռամսյակում հաշվարկման ենթակա գումարը կազմում է 300.0 հազ. դրամ: Տվյալ դեպքում քարտում կկատարվի վերահաշվարկ, սկսած 2008 թվականի ապրիլի 20-ից, որի արդյունքում պակասեցվում է տույժը 32.1 հազ. դրամի չափով (80.3 – (300.0 x 90 օր x 0.075% + 300.0 x 93օր x 0.1% ):
(Օրինակ 1.1-ը լրաց. 11.01.2008 թիվ 2/Ն)
Օրինակ 2. Հարկ վճարողը 2002թ. հոկտեմբերի 10-ին ներկայացրել է 2002թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկը 1200000 դրամ հաշվանցման ենթակա գումարով: ԱԱՀ-ի քարտում 2002թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ հարկ վճարողն ունի վճարման ենթակա 1500000 դրամ ԱԱՀ-ի մնացորդ: Հարկ վճարողը 2003թ. հունվարի 8-ին հարկային տեսչություն է ներկայացրել 2002թ. 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ` 1100000 դրամ հաշվանցման ենթակա գումարով:
Քարտ վարողը հոկտեմբերի 10-ի դրությամբ գրանցում է ԱԱՀ-ի 3-րդ եռամսյակի հաշվարկը 1200000 դրամ հաշվանցման ենթակա գումարով և հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժի հաշվարկը հոկտեմբերի 11-ից շարունակում է 300000 դրամի նկատմամբ (1500000-1200000):
Հարկ վճարողի կողմից 2003 թ-ին ներկայացված 2002թ. 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկը գրանցվում է անձնական հաշվի քարտում և 2002թ. հոկտեմբերի 11-ից տույժերը վերահաշվարկվում են 400000 դրամի նկատմամբ:
Օրինակ 3. Օրինակ 2-ի դեպքում, եթե ընդունենք, որ հարկ վճարողը 2002թ. 3-րդ եռամսյակում ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացրել է 2002թ. նոյեմբերի 5-ին, ապա հաշվարկի ընդունումից հետո տույժերի հաշվարկը կկատարվի սկսած 2002թ. հոկտեմբերի 22-ից (ճշգրտված հաշվարկի ներկայացման արդյունքում տույժերի վերահաշվարկը ևս կկատարվի հոկտեմբերի 22-ից):
5.2 Տույժերի վերահաշվարկը կատարվում է անկախ այն բանից, թե ճշգրտված հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը մեծանում է թե փոքրանում, առաջանում է գերավճար, թե հաշվանցման ենթակա գումար:
5.3 Վերը նշված վերահաշվարկները կատարվում են առանձին թղթի վրա, որտեղ նշվում է կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), քարտ վարողի անուն, ազգանունը, ստորագրությունը, վերահաշվարկի կատարման ամսաթիվը, որը կցվում է անձնական հաշվի քարտին: Վերահաշվարկման արդյունքները գրանցվում են համապատասխան քարտում:
5.4 Սույն կարգի 5.1-5.3-րդ կետերով սահմանված կարգով կատարվում է տույժերի վերահաշվարկ նաև այն դեպքերում, երբ գանգատարկման արդյունքում, դատարանի վճռով, կրկնակի ստուգմամբ վերահաշվարկվել է ակտի գումարը:
VI. Հարկ վճարողի կողմից կատարված փաստացի վճարումների դեպքում հարկային պարտավորությունների մարման հերթականությունը և ժամկետները
6.1 Հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջեներ կատարված փաստացի վճարումների հաշվին, եթե հարկ վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի կամ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) քարտում առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ.
- դատարանի վճռի համաձայն բռնագանձման ենթակա հարկային պարտավորությունները,
- 365 օրը լրացած ապառքները,
- 365 օրը չլրացած ապառքները ըստ առաջացման ժամկետների վաղեմության,
- հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկի վճարման ժամկետից շուտ ներկայացրած հաշվարկի հիման վրա գրանցված հարկի գումարները, եթե հարկ վճարողի կողմից վճարման հանձնարարագրում կոնկրետ նշված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար վճարված լինելու հանգամանքը (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտահարկի և ոչ ռեզիդենտի շահութահարկի, որոնց համար վճարված գումարը չի համարվում որպես գերավճար մինչև հաշվետու եռամսյակի համար ամփոփ հաշվարկների ներկայացումը),
- տույժերը,
- տուգանքները:
Օրինակ 4. Հարկ վճարողը 2003թ. մարտի 24-ին վճարել է 5600000 դրամ եկամտահարկ: Եկամտահարկի անձնական հաշվի քարտում տվյալ օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կազմում են 5500000 դրամ, որից 1200000 դրամի ապառք, որի վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից անցել է 365 օր, 2300000 դրամի ապառք, որի վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից չի անցել 365 օր և 2000000 դրամի տույժեր:
Տվյալ դեպքում փաստացի վճարված գումարից առաջին հերթին կփակվի 1200000 դրամը և 2300000 դրամը: Ինչ վերաբերում է 2000000 դրամ տույժին, ապա այն կփակվի միայն հարկ վճարողի 1-ին եռամսյակի եկամտահարկի ամփոփ հաշվարկի և վճարված գումարի տարբերության չափով: Մասնավորապես, եթե հարկ վճարողի 1-ին եռամսյակի եկամտահարկի հաշվարկով վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմի 500000 դրամ, ապա կմարվի ընդամենը 1600000 դրամի տույժի գումար (5600000-1200000-2300000-500000):
6.2 Հարկ վճարողի տվյալ հարկատեսակի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո մնացած գերավճարի գումարը հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային կամ այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններից ավել վճարված գումարները վճարողի այլ հարկային և այլ վճարների գծով պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադաձման համար կարգով սահմանված կարգով հաշվանցվում է այլ հարկատեսակների գծով նախ տույժերի, այնուհետև տուգանքների և վերջում ապառքների մարմանը «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:
6.3 Այն դեպքում, երբ մի հարկատեսակի գծով գերավճարը չի մարում (չի հաշվանցում) այլ հարկատեսակի գծով առկա ամբողջ ապառքը (հաշվի առնելով հերթականությունը), ապա այդ հարկատեսակի տույժերի հաշվարկը շարունակվում է տվյալ հարկատեսակի գծով ապառքի չվճարված գումարի մնացորդի նկատմամբ:
6.4 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26, 28 և 281-րդ հոդվածներով սահմանված տուգանքների գծով պարտավորությունները մարվում են (նշված հերթականությամբ) միայն հարկատեսակների (հարկատեսակներին փոխարինող պարտադիր վճարների) տույժերի և տուգանքների մասով պարտքերի մարումից հետո (նշված հերթականությունը չի վերաբերում տուգանքների գումարների նպատակային վճարումներին):
6.5 Մինչև համապատասխան կարգով հաշվանցման կատարումը անձնական հաշվի քարտում կատարվում է հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժի հաշվարկ, որը հետագայում վերահաշվարկվում է, ընդ որում վերահաշվարկը կատարվում է այն օրից, երբ կազմակերպությունը փաստացի ուներ գերավճար:
Օրինակ 5. Հարկ վճարողը 15.04.02թ. դրությամբ ունի շահութահարկից 5600000 դրամի գերավճար, իսկ ԱԱՀ-ից 8700000 դրամ հարկային պարտավորություն, որից` 4500000 դրամ ապառք, 1200000 դրամ տույժ և 3000000 դրամ տուգանք: 17.05.02թ. հարկային տեսչության կողմից կատարվել է գերավճարի ուսումնասիրություն, որով հաստատվել է, որ իրոք 15.04.02թ. դրությամբ հարկ վճարողի շահութահարկի գերավճարը կազմում է 5600000 դրամ:
Քարտ վարողի կողմից 30.04.02թ., սույն կարգի 2.5 կետով սահմանված քարտի սյունակների շարժի վերջնահաշվարկի կատարման նպատակով (քանի դեռ չէր կատարվել գերավճարների ճշտության ուսումնասիրություն) հարկ վճարողի ԱԱՀ-ի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկվել է տույժ` 108000 դրամի չափով (4500000 x 16 x 0.15%): Գերավճարի ուսումնասիրության արդյունքում սահմանված կարգով կատարվում է հաշվանցում` փակվում է սկզբում ԱԱՀ-ի 1200000 դրամ տույժի, 3000000 դրամ տուգանքի, այնուհետև 1400000 դրամ ապառքի գումարը, միաժամանակ վերահաշվարկվում է (պակասեցվում է) 1400000 դրամ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժի գումարը` 33600 դրամ (1400000 x 16 x 0.15%):
VII. Մի շարք դրույթներ շահութահարկի կանխավճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի քարտում գրանցման ժամկետների վերաբերյալ
7.1 Եթե հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չի ներկայացվել փաստացի շահութահարկի հաշվարկ, ապա շահութահարկի կանխավճարը հաշվարկվում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:
Օրինակ 6. Հարկ վճարողի 2001թ. շահութահարկի ամսական կանխավճարի գումարը կազմել է 300000 դրամ: Վերջինս չի ներկայացրել 2001 և 2002 թթ. փաստացի շահութահարկի հաշվարկը: Քարտ վարողը հարկ վճարողի շահութահարկի քարտում 2002 և 2003թթ. հաշվարկում է ամսական 300000 դրամ շահութահարկի կանխավճար և կանխավճարի գումարը սահմանված ժամկետներում չվճարելու համար տույժեր:
7.2 Եթե հաշվետու տարում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտով հարկ վճարողին առաջադրվել է լրացուցիչ շահութահարկի գումար, որից հետո հարկ վճարողի կողմից չի ներկայացվել հաշվետու տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը, ապա ընթացիկ տարվա վերջին կանխավճարի գումարին ավելացվում է ստուգման ակտով արձանագրված շահութահարկի գումարի 1/16-ը:
Օրինակ 7. 2002 թվականի մայիսին հարկ վճարողի մոտ կատարվել է 2001 թվականի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 1600000 դրամի պակաս հաշվարկված շահութահարրկի գումար: Կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային տեսչություն չի ներկայացվել 2002 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկը: 2002 թվականին կազմակերպությունը ամսական վճարում էր 60000 դրամ շահութահարկի կանխավճար:
Քարտ վարողը 2003 թվականի հունվար-մարտ ամիսների համար հաշվարկել է շահութահարկի կանխավճար նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարի չափով` ամսական 60000 դրամ, ընդամենը 180000 դրամ: Ապրիլ ամսին հարկային տեսչությունը հաշվարկում է 460000 դրամի կանխավճար ((1600000:16) + 60000) + ((1600000:16) x 3), մայիս ամսից 160000 ((1600000:16) + 60000): Միաժամանակ հաշվարկվում է կանխավճարի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր:
7.3 Սույն կարգի 7.2-րդ կետում նշված դեպքում, եթե հարկ վճարողը հետագայում ներկայացնում է փաստացի շահութահարկի հաշվարկ, ապա կատարվում է հաշվարկված կանխավճարի և տույժերի վերահաշվարկ (բացառությամբ հունվար-մարտ ամիսների կանխավճարի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարի):
Օրինակ 8. Օրինակ 7-ում նշված դեպքում, եթե կազմակերպությունը 2003 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է 2002 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկը, համաձայն որի, 2002 թվականի գործունեության արդյունքում (հաշվի առած` նաև ստուգման ակտով արձանագրված խախտումը) ստացվել է հարկային վնաս, ապա քարտ վարողը վերահաշվարկում է հաշվարկված կանխավճարների գումարը և տույժերը (բացառությամբ հունվար-մարտ ամիսների կանխավճարի գումարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարի):
7.4 Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 1/16-ի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ: Ընդ որում, այս դրույթը կիրառվում է անկախ այն բանից, թե փաստացի շահութահարկի գումարը մեծ է 100000 դրամից, թե փոքր:
7.5 Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում կանխավճարները և ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով (հաշվարկման կարգը տրված է ԼՂՀ հարկային պետական վարչության պետի 15.07.02թ. թիվ 30/Ղ հրամանով հաստատված «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում:
7.6 Հարկման ընդհանուր կարգով աշխատող հարկ վճարողը, եթե նախորդ ժամանակաշրջանում հանդիսացել է առևտրի հարկ վճարող և բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտով գանձման է առաջադրվել պակաս ցույց տրված առևտրի հարկի գումար և նախորդ տարիների շահութահարկի գումար, ապա ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի հաշվարկման ժամանակ հաշվի առնվում ինչպես պակաս ցույց տրված առևտրի հարկի մեջ շահութահարկի գումարը, այնպես էլ նախորդ տարիների համար հայտնաբերված շահութահարկի գումարը:
Օրինակ 9. 2004 թվականին ընդհանուր սահմանված կարգով հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտը 2003 թվականին հանդիսացել է առևտրի հարկ վճարող` առևտրի հարկի գումարը կազմել է 600000 դրամ: 2003 թվականին հարկ վճարողի մոտ կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում գանձման է առաջադրվել 2003 թվականի 1-ին եռամսյակի պակաս ցույց տրված 800000 դրամ առևտրի հարկի գումարը և 2001-2002 թվականների գործունեության արդյունքում պակաս ցույց տրված 1200000 հազ. դրամ շահութահարկի գումարը:
Քարտ վարողը քարտում հաշվարկում է 2004 թվականի համար շահութահարկի կանխավճար` ամսական 110000 դրամի չափով (((600000+800000) x 40% + 1200000):16): Կանխավճարի հաշվարկը սկսվում է 2004 թվականի հունվարի 25-ից:
VIII. Մի շարք դրույթներ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ
8.1 Համաձայն «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի, հարկ վճարողների կողմից հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից 2 ամսից ավել ուշացնելու դեպքում (նշված ժամկետը չի վերաբերում գույքահարկի հաշվարկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չներկայացնելուն) այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից գանձվում է տուգանք (այսուհետ` տուգանք)` դրա հետևանքով չմուծված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան այդ հարկի ընդհանուր գումարն է: Տուգանքը հաշվարկվում է միայն լրացած յուրաքանչյուր 15 օրվա համար, իսկ չլրացած օրերի համար համապատասխանորեն տուգանքի հաշվարկում չի կատարվում:
8.2 Տուգանքը կիրառվում է քարտ վարողի կողմից, եթե հարկ վճարողը մինչև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ինքնուրույն ներկայացրել է հաշվարկը:
8.3 Տուգանքը չի կիրառվում, կամ կիրառվում է մասամբ, եթե հարկ վճարողը տվյալ հարկատեսակից, որի համար չի ներկայացրել հաշվարկը, կամ այլ հաշվարկներից ունի գերավճար (նշվածը չի վերաբերում ԱԱՀ-ի գծով գերավճարներին (բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԱՀ-ի գերավճարը փաստացի վճարման արդյունք է):
8.4 Եթե հարկ վճարողի կողմից, մինչև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը, ինքնուրույն ներկայացվել է հաշվարկը, ապա քարտ վարողը ուսումնասիրում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում առկա տվյալները և կոնկրետ դեպքերի համար կատարում համապատասխան գործողություններ:
Օրինակ 10. Հարկ վճարողի 2002 թվականի հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը, 1500000 դրամ վճարման ենթակա գումարով, ներկայացրել է 2002 թվականի օգոստոսի 20-ին (մինչև օգոստոսի 20-ը հարկ վճարողի մոտ չի կատարվել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որն ընդգրկած լիներ 2000թ. հունվար ամիսը):
2002թ. հունվարի 20-ի դրությամբ շահութահարկից ուներ 2000000 դրամ գերավճար, որն օգոստոսի 20-ի դրությամբ չի փոխվել:
Տվյալ դեպքում տուգանքը չի կիրառվում (չի հաշվարկվում նաև հարկի գումարը սահմանված ժամկետներում չվճարելու համար տույժի գումար), միաժամանակ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային կամ այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններից ավել վճարված գումարները վճարողի այլ հարկային, և այլ վճարների գծով պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման համար սահմանված կարգի համաձայն կատարվում է հաշվանցում և շահութահարկի քարտից հանվում է 1500000 դրամ գումար և գրանցվում է ԱԱՀ-ի քարտում:
8.5 Օրինակ 10-ի դեպքում, եթե հարկ վճարողի մոտ մինչև հաշվանցման կատարման պահը գերավճարի ուսումնասիրություն չի կատարվել, ապա հաշվարկվում է տուգանքը, կատարվում է համապատասխան ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքում ֆիքսված գերավճարի գումարից ելնելով վերահաշվարկվում է տուգանքը:
Օրինակ 11. Եթե ընդունենք, որ օրինակ 10-ի դեպքում ուսումնասիրությունը կատարվել է 2002թ. օգոստոսի 30-ին, որի արդյունքում պարզվել է, որ գերավճարի գումարը 2002թ. հունվարի 20-ի (նաև մարտի 20-ի) դրությամբ կազմել է ոչ թե 2000000 դրամ, այլ 1300000 հազ. դրամ (2001թ. հաշվանցված է եղել այլ հարկատեսակների հարկային պարտավորությունների մարմանը, սակայն շահութահարկի անձնական հաշվի քարտից չի հանվել): Տվյալ դեպքում մինչև գերավճարի ուսումնասիրությունը հաշվարկվում է տուգանքը 750000 հազ. դրամի չափով (1500000 x5%x10 (2002թ. մարտի 21-ից օգոստոսի 21-ը ընկած ժամանակահատվածը իր մեջ ներառում է 10 հատ 15 օր)), որը վերահաշվարկվում է ուսումնասիրության ավարտից հետո: Տուգանքը հաշվարկվում է 200000 դրամի նկատմամբ (1500000-1300000), որը կկազմի 100000 հազ. դրամ (2000000 x5% x10): Այսպիսով տուգանքի վերահաշվարկման արդյունքում ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտից կնվազեցվի հաշվարկված 650000 դրամ տուգանքի գումարը (750000-100000):
8.6 Տուգանքի գումարի հաշվարկման ժամանակ հաշվի առնվում տուգանքի հաշվարկման ժամանակաշրջանում տարբեր հարկատեսակներից առաջացած գերավճարների մեծությունը:
Օրինակ 12. Օրինակ 10-ի դեպքում, եթե ընդունենք, որ շահութահարկի գերավճարի գումարը 2002թ. փետրվարի 10-ին հաշվանցվել է եկամտահարկի հարկային պարտավորության մարմանը, իսկ 2003թ. մայիսի 22-ին վճարվել է 500000 դրամ ԱԱՀ-ի գումար, ապա քարտ վարողը ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացումից հետո կհաշվարկի տուգանք 650000 դրամի չափով ((1500000 x 5% x 6) + (1500000-500000 x 5% x 4)):
Հաշվարկված տուգանքի վերաբերյալ գրավոր ծանուցվում է հարկ վճարողին:
8.7 Տուգանքը կիրառվում է հարկային տեսչության վերահսկողության բաժնի կամ հարկային պետական վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից, եթե մինչև ստուգման սկիզբը հարկ վճարողի կողմից չի ներկայացվել հաշվարկը: Տվյալ դեպքում ստուգման ակտին կից ստուգվող տեսուչը (տեսուչները) ներկայացնում են տեղեկանք հաշվարկված հարկի և այլ հարկատեսակներից հաշվանցման ենթակա գումարների վերաբերյալ:
8.8 Քարտ վարողը 8.7-րդ կետով սահմանված կարգով տրված տեղեկանքի հիման վրա սույն կարգի 8.4-րդ կետում նշված կարգի համաձայն կատարում է հաշվանցումը:
IX. Ավելացված արժեքի հարկի գերավճարները այլ հարկատեսակներին հաշվանցման վերաբերյալ
9.1 Հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է հարկ վճարողի ԱԱՀ-ի գծով հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջացող պարտավորությունների հաշվին (բացառությամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև փաստացի վճարումից առաջացած գերավճարների):
9.2 Փաստացի վճարումից առաջացած ԱԱՀ-ի գերավճարները, գերավճարի գումարի ուսումնասիրությունից հետո, առանց հարկ վճարողի դիմումի, սույն կարգի համապատասխան դրույթների համաձայն, հաշվանցվում է նույն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին:
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով (կարգը կառավարության կողմից հաստատված չէ):
9.3 Եթե հարկ վճարողի մոտ ԱԱՀ-ի գծով գերավճարը առաջացել է մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվին, ապա մյուս հարկատեսակների գծով ապառքների վրա շարունակվում է տույժերի հաշվարկը:
9.4 Եթե հարկ վճարողի մոտ մեկ հարկատեսակի գծով առաջացել է գերավճար, որը կարող է հաշվանցվել միայն հարկ վճարողի դիմումի համաձայն, ապա հաշվանցումը կատարելուց հետո տույժերի վերահաշվարկը կատարվում է դիմումի տրման ամսաթվի դրությամբ:
Օրինակ 13. (ուժը կորցրել է 11.01.2008 թիվ 2/Ն)
(Հավելված N 1-ը փոփ., խմբ., լրաց. 11.01.2008 թիվ 2/Ն)
_____________________________________________________________սպասարկող բաժին
Հարկ վճարողների գույքահարկի և հողի հարկի անձնական հաշվի քարտերից
(փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200__թ.__________________
|
Հ/Հ |
Հարկ վճարողի անվանում |
ՀՎՀՀ |
Հարկա-տեսակ (գույքա-հարկ, հողի հարկ) |
հաշվարկ ված հարկ |
հաշվարկ ված տուգանք |
հաշվար-կված տույժ |
Վճարված է ընդամենը |
Հարկային պարտավորությունների չվճարված մնացորդն առ…………………… |
Գերա վճարի մնա ցորդը |
Այլ նշումներ |
|
ապառք |
տուգանք |
տույժ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող ____________________ ______________________ ________________
(պաշտոնը) (անուն, ազգանուն) (ստորագրություն)
հեռ.__________________ «_____»______________________ 200__թ.
Կ.Տ.
* ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների դեպքոււմ 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների գումարները լրացվում են արտոնությունների կիրառմամբ
- Տեղեկությունների 5-ից 8-րդ սյունակները լրացվում են տարեսկզբից աճողական կարգով, եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա մեկի, իսկ տեղեկությունների գրավոր պահանջի դեպքում` պահանջագրում նշված օրվա դրությամբ:
(Ձև N 1-ը փոփ. 11.01.2008 թիվ 2/Ն)
Հարկ վճարողների մոտ կատարված ստուգման ակտից
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ՔԱՂՎԱԾՔ
Կազմակերպության անվանումը ______________________________________________
ՀՎՀՀ ______________________________________________
Հանձնարարագրի համարը և ամսաթիվը ________________________________________
Ստուգվող ժամանակահատվածը (նշվում է ըստ հարկատեսակների)____________________
Ստուգման ակտի կազմման ամսաթիվը _________________________________________
|
Հարկա տեսակը |
Այն համայնքի անվա-նումը, որի բյուջե վճարվում է հարկատե սակը |
Պակասեց ման ենթակա հարկի գումար
|
Լրա-ցուցիչ գանձման ենթակա հարկի գումար |
Լրա-ցուցիչ գանձման ենթակա հարկի առաջաց ման ամսաթիվը
|
Հաշվար-
կված օրական տույժեր |
«Գույքահարկի
մասին»
ԼՂՀ օրենքի
24-րդ հոդվածով
սահմանված
տուգանք |
Հաշվար-կված այլ տուգան-քներ |
Ընդամենը (4+7+8+10) |
Ենթակա է վճարման |
|
ժամանա կահատ վածը (սկիզբ, ավարտ) |
գու-մարը |
Հաշվար-կված տուգանք |
Ժամանա կահատ վածը (սկիզբ, ավարտ) |
Բյուջեի հաշվին (90%) |
Հատուկ ֆոնդի հաշվին (10%) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
Գույքա-հարկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հողի հարկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավար` ______________ _____________________
(ստորագրություն)
«_____»____________________ 200__թ.
Կ.Տ.
| |
Հավելված 2
ԼՂՀ հարկային պետական վարչության պետի
«07» հունվարի 2004թ.
թիվ 1/Ղ հրամանի |
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ
Հարկման գործ N_____
ՀՎՀՀ
200__թ. բյուջե կատարվող վճարման տեսակը ____________________ Կ.Տ.
Հարկ վճարողի անվանումը (անունը) ____________________________
Կազմակերպաիրավական տեսակը _____________________________ Հաշվարկային հաշիվ ______թիվ ____
Գրանցման հասցեն _________________________ հեռ. ___________ __________________
Դ Ի Մ Ա Յ Ի Ն Ե Ր Ե Ս
|
N |
Գրանց-ման ամսա-թիվը |
Հաշվետվություններ |
Կանխա-վճար |
Ակտ (լր. Վճ.) |
Վճարման ժամկետ |
N |
Գրան-ցման ամսա-թիվ |
Հաշվետվություններ |
Կանխա-վճար |
Ակտ (լր. Վճ.) |
Վճար-ման ժամկետ |
|
Ենթակա է գրանց-ման |
Ենթակա է պակա-սեցման |
Ենթակա է գրանց-ման |
Ենթակա է պակա-սեցման |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ N
|
Ամիս, ամսա-թիվ |
Գոր-
ծառ- նության բովանդա-կությունը
|
Վճար-
ման ժամկետը և բյուջե ապառ-քների փոխանց-ելու ամսաթիվը |
Հաշվար-կված է |
Պակա-սեցված է |
Վճար-ված է բյուջե |
Ստու-գում-ներով հայտնա-բերված |
Ըստ դատա-րանի վճռի |
Հաշիվների
մնացորդը |
Հաշվարկ.
է կամ
պակա-
սեցված է |
Վճար-ված է կամ վերա-դարձված է տույժ, տուգանք |
Չվճար-ված տու-յժի, տու-գանքի մնա-ցորդը |
Մուծ-ված է ընդա-մենը տար- վա սկզ-բից դուրս եկած վերա-դարձում |
Ապառքների մնացորդները ըստ
ժամանակի մինչև 365 օր լրանալը |
|
Ապառ-քներ, որոնց վճար-ման ժամ-կետից չի անցել 365 օրը |
Ապառ-քներ, որոնց վճար-ման ժամ-կետից անցել է 365 օրը |
Գերա-վճար |
Տու-յժի գու-մարը |
Որ ժամա-նակա-շրջանի համար |
Տու-գանք |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Հավելված N 3
ԼՂՀ հարկային պետական վարչության պետի
«07» հունվարի 2004թ.
թիվ 1/Ղ հրամանի |
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Հ Ա Շ Վ Ի Ք Ա Ր Տ
Հարկման գործ N _______
200__թ. բյուջե կատարվող վճարման տեսակը ______________________ Կ.Տ.
Հարկ վճարողի անվանումը (անունը) ____________________________
Կազմակերպաիրավական տեսակը ___________________ Հաշվարկային հաշիվ ___________ թիվ
________
Գրանցման հասցեն __________________________ հեռ. _____________
Դ Ի Մ Ա Յ Ի Ն Ե Ր Ե Ս
|
|
(լրացվում է հազ. դրամներով) |
|
N |
Գրանցման
ամսաթիվը |
Գործառ
նության
բովանդա
կությունը |
Հաշվետվություններ |
Կանխա-
վճար |
Ակտ
(լր.վճ.) |
Վճարման
ժամկետ |
N |
Գրանցման
ամսաթիվը |
Գործառ
նության
բովանդա
կությունը |
Հաշվետվություններ |
Կանխա-
վճար |
Ակտ
(լր.վճ.) |
Վճարման
ժամկետ |
|
ենթակա է
գրանցման |
ենթակա է
պակասեցման |
ենթակա է
գրանցման |
ենթակա է պակասեցման |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Հ Ա Շ Վ Ի Ք Ա Ր Տ N
|
|
(լրացվում է հազ. դրամներով) |
|
Ամիս, ամսաթիվ |
Գործառնու-
թյան
բովանդա-
կությունը |
Վճարման
ժամկետը
և բյուջե
ապառք-
ները փոխան-
ցելու
ամսա-
թիվը |
Հաշվարկ-
ված է |
Պակա
սեցված
է |
Վճար-
ված է
բյուջե |
Ստուգում-
ներով
հայտնաբեր-
ված |
Ըստ
դատա-
րանի
վճռի |
Հաշիվների մնացորդը |
Հաշվարկված է
կամ
պակասեցված է |
Վճարված է կամ
վերադարձ-
ված է տույժ,
տուգանք |
Չվճար-
ված
տույժի մնա-
ցորդը |
Մուծված է
ընդամենը
տարվա
սկզբից
դուրս
եկած
վերադար-
ձում |
Ապառքների մնացորդները ըստ ժամանակի մինչև
90 օր (ներառյալ) լրանալը |
|
Ապառքներ,
որոնց
վճարման
ժամկետից
չի անցել
90 օր
(ներառյալ) |
Ապառքներ,
որոնց
վճարման
ժամկետից
անցել
է 90 օր,
բայց
ոչ ավելի քան 365 օր |
Ապառքներ,
որոնց
վճարման
ժամկետից
անցել
է 365 օրը |
Գերա-
վճար |
Տույժի
գումարը
(0.075%
դրույքա-չափի կիրառ-
մամբ) |
Տույժի
գումարը
(0.1%
դրույքա-
չափի
կիրառ-
մամբ) |
Որ
ժամա-
նակա-
շրջանի
համար |
Տուգանք |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ապառքների մնացորդները ըստ ժամանակի 91-րդ օրվանից մինչև 365 օրը լրանալը |
|
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
Գումարը |
օրը |
|
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
44 |
45 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(Հավելված N 3-ը լրաց. 11.01.2008 թիվ 2/Ն)