Համարը 
N 232-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.06/22(336)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականին և դրանից հետո միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի
N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2017թ.

N 232-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությանը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 26-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը հաստատելու մասին» N 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ 3-րդ» բառերը.

2) N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) հեռակա ուսուցմամբ».

3) N 1 հավելվածից հանել 12-րդ կետը.

4) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

5) N 3 հավելվածից հանել «Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ», «021201.00.6 Դիզայն», «021201.01.6 Դիզայն» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականին և դրանից հետո միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 5-ի N 232-Ն որոշման

 

 

 

«Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«26» հունվարի 2010 թվականի թիվ 29-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ

 

0402    Մանկաբարձական գործ

0405    Դեղագործություն

0406    Քույրական գործ

0418    Բուժական գործ զինված ուժերում

 

ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

 

0210    Թարգմանություն և սպասարկման կազմակերպում

0312    Դասավանդում տարրական դասարաններում

0514    Դիզայն ըստ ճյուղերի

0515    Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

0518    Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն

0601    Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

2014    Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

2307    Զբոսաշրջություն

 

«ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԻՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

0601    Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

0602    Մենեջմենթ (Կառավարում)

0603    Ֆինանսներ

0612    Ապրանքագիտություն

2401    Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում

2916    Քաղաքաշինական կադաստր

3101    Հողաշինարարություն

3102    Գյուղատնտեսագիտություն

3104    Անասնաբուժություն

3106    Գյուղատնտեսության մեքենայացում

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

0207    Թարգմանություն և գործավարություն

0302    Հայոց լեզվի դասավանդում

0303    Ռուսաց լեզվի դասավանդում

0307    Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

0312    Դասավանդում տարրական դասարաններում

0313    Նախադպրոցական կրթություն

0601    Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

0602    Մենեջմենթ (Կառավարում)

0603    Ֆինանսներ

2203    Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրավորում

2307    Զբոսաշրջություն

2401    Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ