ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունվարի 2010թ. |
N 29-Ն |
ք.Ստեփանակերտ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի, դրա գործողությունը տարածելով 2007 թվականին և հետագա տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների վրա:
2. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բարձրագույն ուսումնական հաստատություններ` համաձայն թիվ 2 հավելվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների տեղափոխումը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու ընթացակարգը:
2. Այն մասնագիտությունների ցանկը` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ուսուցման ձևերի, որոնց գծով թույլատրվում է տեղափոխություն, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (Հավելված թ.թ. 2, 3):
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է`
1) ըստ միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների համապատասխանության` 2-րդ կամ 3-րդ կուրսից` եթե առարկաների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը.
2) վճարովի հիմունքով` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող շրջանավարտների թիվը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ: Այդ թիվը չի կարող գերազանցել միջին մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մասնագիտության և ուսուցման տվյալ ձևով ուսում ստացած շրջանավարտների 20 տոկոսը, ինչպես նաև համապատասխան բուհի տվյալ մասնագիտությամբ ընդունելության տեղերի 20 տոկոսը` հաշվի առնելով նաև բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված տեղերի թիվը:
II. Շրջանավարտների ընտրությունը և հրամանագրումը
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ամփոփիչ պետական ատեստավորման շրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսուցումը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` նշելով մասնագիտությունը և ուսուցման ձևը:
6. Հավակնորդի կողմից բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման մասին դիմումը միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) ղեկավարությանն է ներկայացվում ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ` նշելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը, ուսուցման ձևը:
7. Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման հավակնորդների մրցութային ընտրությունն ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կատարում է տվյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) պետական որակավորող հանձնաժողովը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն:
Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների սահմանվածից ավելի մեծ թվի առկայության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է հավակնորդների մրցութային ընտրություն` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`
գերազանցության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),
ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միջուկում առավել բարձր միջին գնահատական,
պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ,
պետական որակավորող հանձնաժողովի կողմից հատուկ երաշխավորություն:
Նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում բարձրագույն ուսումնական հասատությունը կազմակերպում է հավակնորդների հարցազրույց:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատության պետական որակավորող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը համապատասխան նախարարության հաստատմանն է ներկայացվում միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` նախապես համաձայնեցվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են միջին մասնագիտական և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` հավասար թվով:
9. Մրցույթով անցածներին բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի հրամանով թույլատրվում է մասնակցել ուսումնական պարապմունքերին:
10. Մրցույթով անցածների անձնական գործերը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն են հանձնվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:
11. Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պլանների առարկայական տարբերությունները հանձնելուց հետո` մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը:
12. Մրցույթից դուրս, բարձրագույն ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ են տեղափոխվում`
1) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջ
1. 0402- Մանկաբարձական գործ
2. 0406 - Քույրական գործ
3. 0418 - Բուժական գործ զինված ուժերում
Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ
1. 0312-Դասավանդում տարրական դասարաններում
2. 0201-Իրավագիտություն
3. 0515-Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
4. 0518-Սոցիալական մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն
5. 0601-Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
6. 2014-Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
7. 2302-Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
Հայաստանի Հանրապետության պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրերի կենտրոն
1. 0601-Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
2. 0603- 0604- Ֆինանսներ, բանկային գործ
3. 0609- Պետական և տեղական կառավարում
4. 2401- Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
5. 2704- Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
6. 2819- Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն (հիմնական կրթությամբ)
7. 3102- Գյուղատնտեսագիտություն
8. 3104- Անասնաբուժություն
9. 3106- Գյուղատնտեսության մեքենայացում
10. 3112- Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում
11. 3205- Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
|
Արցախի պետական համալսարան |
Ուսուցման ձևը |
| 1. 021000- Դեղագործական քիմիա |
- առկա |
| 2. 020100- Քիմիա |
- առկա |
| 3. 020200- Կենսաբանություն |
- առկա, հեռակա |
| 4. 060200- Ստոմատոլոգիա |
- առկա |
| 5. 050800- Կերպարվեստ և գծագրություն |
- առկա |
| 6. 050400- Մանկավարժություն և հոգեբանություն (նախադպրոցական) |
- առկա |
| 7. 051100- Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության) |
- առկա, հեռակա |
| 8. 100100- Սերվիս |
- առկա |
| 9. 081500- Հաշվապահական հաշվառում |
- առկա,հեռակա |
|
10. 190300- Փոխադրումների և ճանապարհային երթևեկության
կազմակերպում և կառավարում |
- առկա, հեռակա |
| 11. 010600- Ֆիզիկա |
- առկա, հեռակա |
| 12. 210400- Հեռահաղորդակցություն |
- առկա |
Հայաստանի Հանրապետության պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ
|
1. 310102- Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների
հնարավորություններով) |
- առկա, հեռակա |
| 2. 310201- Անասնաբուծություն |
- առկա, հեռակա |
| 3. 310301- Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն |
- առկա, հեռակա |
| 4. 310302- Անասնաբուժություն |
- առկա |
|
5. 310504- Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների
օգտագործում և պահպանում |
- առկա, հեռակա |
| 6. 310506- Ագրոէկոլոգիա |
- առկա, հեռակա |
| 7. 310705- Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն |
- առկա |
| 8. 310801- Գյուղատնտեսության մեքենայացում |
- առկա, հեռակա |
| 9. 310901- Հողաշինարարություն և հողային կադաստր |
- առկա, հեռակա |
|
10. 190300- Փոխադրումների և ճանապարհային երթևեկության
կազմակերպում և կառավարում |
- առկա, հեռակա |
| 11. 311101- Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում |
- առկա, հեռակա |
| 12. 311107- Ագրոբիզնես և շուկայաբանություն |
- առկա, հեռակա |
|
13. 311103- Ագրոպարենային համակարգի հաշվապահական
հաշվառում և աուդիտ |
- առկա, հեռակա |
| 14. 311112- Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում |
- առկա, հեռակա |
|
15. 311105- Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն
(գյուղարտադրանքի և պարենամթերքի) |
- առկա, հեռակա |
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարան
|
1. 030500- Իրավագիտություն |
- առկա, հեռակա |
|
2. 051100- Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության) |
- առկա, հեռակա |
| 3. 060200- Ստոմատոլոգիա |
- առկա |
| 4. 080100- Տնտեսագիտություն |
- առկա, հեռակա |
Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարան
| 1. 030500- Իրավագիտություն |
- առկա, հեռակա |
| 2. 032300- Թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն լեզուներ |
- առկա |
|
3. 051100- Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության) |
- առկա, հեռակա |
| 4. 080100- Տնտեսագիտություն |
- հեռակա |
| 5. 230200- Տեղեկատվական համակարգեր |
- առկա, հեռակա |
Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ
|
1. 070900 Դիզայն (միջավայրի և հագուստի) |
- առկա |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |