ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունվարի 2010թ. |
N 29-Ն |
ք.Ստեփանակերտ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի, դրա գործողությունը տարածելով 2007 թվականին և հետագա տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների վրա:
2. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բարձրագույն ուսումնական հաստատություններ` համաձայն թիվ 2 հավելվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների տեղափոխումը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած (գնահատման 10 միավորանոց համակարգում 7 և ավելի միջին միավոր) շրջանավարտների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 05.08.2014 N 508-Ն)
2. Այն մասնագիտությունների ցանկը` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ուսուցման ձևերի, որոնց գծով թույլատրվում է տեղափոխություն, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (Հավելված թ.թ. 2, 3):
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է`
1) ըստ միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների համապատասխանության` 2-րդ կամ 3-րդ կուրսից` եթե առարկաների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը.
2) վճարովի հիմունքով` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող շրջանավարտների թիվը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ: Այդ թիվը չի կարող գերազանցել միջին մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մասնագիտության և ուսուցման տվյալ ձևով ուսում ստացած շրջանավարտների 20 տոկոսը, ինչպես նաև համապատասխան բուհի տվյալ մասնագիտությամբ ընդունելության տեղերի 20 տոկոսը` հաշվի առնելով նաև բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված տեղերի թիվը:
II. Շրջանավարտների ընտրությունը և հրամանագրումը
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ամփոփիչ պետական ատեստավորման շրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսուցումը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` նշելով մասնագիտությունը և ուսուցման ձևը:
6. Հավակնորդի կողմից բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման մասին դիմումը միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) ղեկավարությանն է ներկայացվում ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ` նշելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը, ուսուցման ձևը:
7. Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման հավակնորդների մրցութային ընտրությունն ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կատարում է տվյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) պետական որակավորող հանձնաժողովը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն:
Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների սահմանվածից ավելի մեծ թվի առկայության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է հավակնորդների մրցութային ընտրություն` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`
գերազանցության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),
ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միջուկում առավել բարձր միջին գնահատական,
պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ,
պետական որակավորող հանձնաժողովի կողմից հատուկ երաշխավորություն:
Նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում բարձրագույն ուսումնական հասատությունը կազմակերպում է հավակնորդների հարցազրույց:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատության պետական որակավորող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը համապատասխան նախարարության հաստատմանն է ներկայացվում միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` նախապես համաձայնեցվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են միջին մասնագիտական և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` հավասար թվով:
9. Մրցույթով անցածներին բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի հրամանով թույլատրվում է մասնակցել ուսումնական պարապմունքերին:
10. Մրցույթով անցածների անձնական գործերը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն են հանձնվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:
11. Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պլանների առարկայական տարբերությունները հանձնելուց հետո` մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը:
12. Մրցույթից դուրս, բարձրագույն ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ են տեղափոխվում`
1) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների,
3) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտները, իսկ հաջորդ կուրսերում մրցութային կարգով նրանց ուսանողական նպաստ կամ ուսման վճարի փոխհատուցում տրվելու է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունենալու դեպքում:
(12-րդ կետը լրաց. 26.07.2011 N 510-Ն)
(Հավելված 1-ը լրաց. 26.07.2011 N 510-Ն, փոփ. 05.08.2014 N 508-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
ՑԱՆԿ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
0402 Մանկաբարձական գործ
0405 Դեղագործություն
0406 Քույրական գործ
0418 Բուժական գործ զինված ուժերում
ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ
0207 Թարգմանություն և գործավարություն
0312 Դասավանդում տարրական դասարաններում
0514 Դիզայն ըստ ճյուղերի
0515 Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ ըստ ճյուղերի
0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
2307 Զբոսաշրջություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
0602 Մենեջմենթ (Կառավարում)
0603 Ֆինանսներ
0612 Ապրանքագիտություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
3101 Հողաշինարարություն
3102 Գյուղատնտեսագիտություն
3103 Անասնաբուծություն
3104 Անասնաբուժություն
3106 Գյուղատնտեսության մեքենայացում
3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում
3205 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔՈԼԵՋ
0207 Թարգմանություն և գործավարություն
0302 Հայոց լեզվի դասավանդում
0303 Ռուսաց լեզվի դասավանդում
0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
0312 Դասավանդում տարրական դասարաններում
0313 Նախադպրոցական կրթություն
0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
0602 Մենեջմենթ (Կառավարում)
0603 Ֆինանսներ
2203 Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրավորում
2307 Զբոսաշրջություն
(Հավելված 2-ը խմբ. 05.08.2014 N 508-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«26» հունվարի 2010 թվականի
թիվ 29-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ
|
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
|
|
010400 |
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա |
-առկա |
|
010600 |
Ֆիզիկա |
-առկա, հեռակա |
|
020100 |
Քիմիա |
-առկա |
|
020100 |
Քիմիա, կենսաբանություն |
-հեռակա |
|
020200 |
|
|
|
020200 |
Կենսաբանություն |
-առկա |
|
021000 |
Դեղագործական քիմիա |
-առկա |
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
031300 |
Անգլերեն լեզու և գրականություն |
-առկա |
|
032100 |
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
-առկա |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
050400 |
Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն |
-առկա, հեռակա |
|
050800 |
Կերպարվեստ և գծագրություն |
-առկա |
|
051100 |
Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) |
-առկա, հեռակա |
|
080100 |
Տնտեսագիտության տեսություն |
-առկա, հեռակա |
|
080300 |
Ֆինանսներ |
-առկա |
|
081300 |
Կառավարման տեղեկատվական համակարգեր |
-առկա |
|
081500 |
Հաշվապահական հաշվառում |
-առկա |
|
190200 |
Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում |
-հեռակա |
|
210400 |
Հեռահաղորդակցություն |
-առկա |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
|
|
190300 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության
կազմակերպում և կառավարում |
-առկա, հեռակա |
|
310102 |
Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների
հնարավորություններով) |
-առկա, հեռակա |
|
310201 |
Անասնաբուծություն |
-առկա, հեռակա |
|
310301 |
Անասնաբուժական սանիտարական
փորձաքննություն |
-հեռակա |
|
310302 |
Անասնաբուժություն |
-առկա |
|
310506 |
Ագրոէկոլոգիա |
-առկա, հեռակա |
|
310801 |
Գյուղատնտեսության մեքենայացում |
-առկա, հեռակա |
|
310901 |
Հողաշինարարություն և հողային կադաստր |
-առկա, հեռակա |
|
311101 |
Ագրարային արտադրության էկոնոմիկա և
կառավարում |
-առկա, հեռակա |
|
311103 |
Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ |
-առկա,հեռակա |
|
311105 |
Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն(գյուղարտադրանքի և պարենամթերքի) |
-առկա |
|
311112 |
Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում |
-առկա, հեռակա |
|
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
031300 |
Անգլերեն լեզու և գրականություն |
-առկա |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
050400 |
Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն |
-առկա, հեռակա |
|
051100 |
Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) |
-առկա, հեռակա |
|
080100 |
Տնտեսագիտության տեսություն |
-առկա, հեռակա |
|
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
|
031000 |
Հայոց լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
031300 |
Անգլերեն լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
032300 |
Թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն լեզուներ |
-առկա |
|
032400 |
Ռուսաց լեզու և գրականություն |
-առկա, հեռակա |
|
051100 |
Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) |
-առկա, հեռակա |
|
080100 |
Տնտեսագիտության տեսություն |
-հեռակա |
|
080200 |
Կառավարում |
-առկա |
|
230100 |
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
-առկա |
|
230200 |
Տեղեկատվական համակարգեր (ըստ ճյուղերի) |
-առկա |
|
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՅՈՒՐՋՅԱՆ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
|
|
070900 |
Դիզայն |
-առկա |
(Հավելված 3-ը խմբ. 05.08.2014 N 508-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |