Համարը 
N 508-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 508-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 26-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը հաստատելու մասին» N 29-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) N 1 հավելվածի I բաժնի 1-ին կետի «միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ» բառերը փոխարինել «գնահատման 10 միավորանոց համակարգում 7 և ավելի միջին միավոր» բառերով:

2) N 2 հավելվածը և N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ բացառության կարգով թույլատրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին ընդունել բարձրագույն ուսումնական հաստատությունների երկրորդ կուրս՝ գնահատման տասը միավորանոց համակարգում վեց և ավելի միջին միավոր ունենալու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 508-Ն որոշման

 

 

 

«Հավելված  2 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«26» հունվարի 2010 թվականի թիվ 29-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ

 

0402 Մանկաբարձական գործ

0405 Դեղագործություն

0406 Քույրական գործ

0418 Բուժական գործ զինված ուժերում

 

ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

 

0207 Թարգմանություն և գործավարություն

0312 Դասավանդում տարրական դասարաններում

0514 Դիզայն ըստ ճյուղերի

0515 Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ ըստ ճյուղերի

0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

2307 Զբոսաշրջություն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

0602 Մենեջմենթ (Կառավարում)

0603 Ֆինանսներ

0612 Ապրանքագիտություն

2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում

2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

3101 Հողաշինարարություն

3102 Գյուղատնտեսագիտություն

3103 Անասնաբուծություն

3104 Անասնաբուժություն

3106 Գյուղատնտեսության մեքենայացում

3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում

3205 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔՈԼԵՋ

 

0207 Թարգմանություն և գործավարություն

0302 Հայոց լեզվի դասավանդում

0303 Ռուսաց լեզվի դասավանդում

0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

0312 Դասավանդում տարրական դասարաններում

0313 Նախադպրոցական կրթություն

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

0602 Մենեջմենթ (Կառավարում)

0603 Ֆինանսներ

2203 Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրավորում

2307 Զբոսաշրջություն»։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 508-Ն որոշման

 

 

 

«Հավելված 3 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«26» հունվարի  2010 թվականի  թիվ 29-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                                                   ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ

 

 

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

010400

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

-առկա

010600

Ֆիզիկա

-առկա,հեռակա

020100

Քիմիա

-առկա

020100

Քիմիա, կենսաբանություն

-հեռակա

020200

020200

Կենսաբանություն

-առկա

021000

Դեղագործական քիմիա

-առկա

031000

Հայոց լեզու և գրականություն

-առկա, հեռակա

031300

Անգլերեն լեզու և գրականություն

-առկա

032100

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

-առկա

032400

Ռուսաց լեզու և գրականություն

-առկա, հեռակա

050400

Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

-առկա, հեռակա

050800

Կերպարվեստ և գծագրություն

-առկա

051100

Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)

-առկա, հեռակա

080100

Տնտեսագիտության տեսություն

-առկա, հեռակա

080300

Ֆինանսներ

-առկա

081300

Կառավարման տեղեկատվական համակարգեր

-առկա

081500

Հաշվապահական հաշվառում

-առկա

190200

Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

-հեռակա

210400

Հեռահաղորդակցություն

-առկա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 

190300

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

-առկա, հեռակա

310102

Ագրոնոմիա (լայն պրոֆիլի մասնագիտությունների հնարավորություններով)

-առկա, հեռակա

310201

Անասնաբուծություն

-առկա, հեռակա

310301

Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

-հեռակա

310302

Անասնաբուժություն

-առկա

310506

Ագրոէկոլոգիա

-առկա, հեռակա

310801

Գյուղատնտեսության մեքենայացում

-առկա, հեռակա

310901

Հողաշինարարություն և հողային կադաստր

-առկա, հեռակա

311101

Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում

-առկա, հեռակա

311103

Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ

-առկա,հեռակա

311105

Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն(գյուղարտադրանքի և պարենամթերքի)

-առկա

311112

Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում

-առկա, հեռակա

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

031000

Հայոց լեզու և գրականություն

-առկա, հեռակա

031300

Անգլերեն լեզու և գրականություն

-առկա

032400

Ռուսաց լեզու և գրականություն

-առկա, հեռակա

050400

Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

-առկա, հեռակա

051100

Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)

-առկա,հեռակա

080100

Տնտեսագիտության տեսություն

-առկա, հեռակա

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

031000

Հայոց լեզու և գրականություն

-առկա, հեռակա

031300

Անգլերեն լեզու և գրականություն

-առկա, հեռակա

032300

Թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն լեզուներ

-առկա

032400

Ռուսաց լեզու և գրականություն

-առկա, հեռակա

051100

Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)

-առկա, հեռակա

080100

Տնտեսագիտության տեսություն

-հեռակա

080200

Կառավարում

-առկա

230100

Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

-առկա

230200

Տեղեկատվական համակարգեր (ըստ ճյուղերի)

-առկա

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՅՈՒՐՋՅԱՆ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

070900

Դիզայն

-առկա»։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ