Համարը 
N 238-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.15/23(337)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2017թ.

 N 238-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-107-Ն հրամանագիրը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 30-ի «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը, «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի թիվ 124 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 6-ի N 238-Ն որոշման

 

 

«Հավելված 2

ԼՂՀ կառավարության «30» դեկտեմբերի

2009թ. թիվ 853-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

2. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

3. Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ

 

4. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ

 

5. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետ

 

6. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ

 

7. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ

 

8. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային բաժնի պետ

 

9. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային-կոմունալ քաղաքականության և լիցենզավորման բաժնի պետ

 

10. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության գործարար և ներդրումային միջավայրի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ