| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«5» նոյեմբերի 2012թ.
պետական գրանցման համարը 21112135 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«24» հոկտեմբերի 2012թ. |
N 18-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի 2012 թվականի հունվարի 31-ի «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 04-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 40-րդ կետից հանել հետևյալ բառերը` «և ապահովում են համապատասխանություն Կոնվենցիայի Հավելված 1-ի Լրացումով սահմանված սանդղակի (այսուհետ` ԻԿԱՕ-ի սանդղակ) առնվազն 4-րդ մակարդակին»:
2) 46-րդ կետում «ԻԿԱՕ-ի սանդղակով» բառերը փոխարինել «Կոնվենցիայի Հավելված 1-ի Լրացումով սահմանված սանդղակով» բառերով:
3) 10-րդ գլուխը շարադրել նոր խմագրությամբ`
««10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»
54. Օդային երթևեկության նորաստեղծ կառավարման կետն անհրաժեշտ առաջին մասնագետներով ապահովելու նպատակով, Վարչությունն իրավասու է տրամադրել վկայականներ այն անձանց, ովքեր ունեն ԻԿԱՕ-ի անդամ որևէ պետությունում կարգավարի առնվազն 5 տարվա անընդմեջ աշխատանքային փորձ:
55. Օդային երթևեկության կարգավարի վկայականներ ստացած առաջին կարգավարների հետ սույն Կարգի 3-րդ գլխին համապատասխան վարժանքի կազմակերպման համար պատասխանատու է օդային երթևեկության կառավարման կազմակերպությունը:
56. Վարչությունն առաջին կարգավարներին համապատասխան նիշեր է տրամադրում այն դեպքում, եթե նրանք ունեն տրվելիք նիշին համապատասխան նիշի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ` ԻԿԱՕ-ի անդամ որևէ պետությունում, սույն Կարգի 3-րդ գլխի համապատասխան վարժանքի ընթացքում ցուցաբերել են բավարար տեսական գիտելիքներ և հմտություններ, ինքնուրույն աշխատանքի պատրաստականություն»: