Համարը 
N 27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.02.01/02(80)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
25.12.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.01.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆԱՍՆԱԲՈւԾՈւԹՅԱՆ ԴՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈւԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«8» հունվարի 2013թ.

պետական գրանցման համարը 3011302

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2012 թվական

N 27-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՆԱՍՆԱԲՈւԾՈւԹՅԱՆ ԴՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 24-ԳՏ

(ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈւԹՅԱՆ ՁԵՎԸ

ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև N 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 27-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Անասնաբուծության դրության մասին» Ձև N 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, գյուղական և քաղաքային համայնքները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` հաշվետվության ձևի վրա նշված պարբերականությամբ և ժամկետներում:

6. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հրահանգը կազմված է հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:

9. 100-130.1-րդ տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:

10. Հաշվետվության, անասնաբուծական մթերքի արտադրության վերաբերյալ, բոլոր տվյալները ցույց են տրվում հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:

11. «Ընդամենը իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն` կենդանի քաշով» 200-րդ տողում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված, ինչպես նաև տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի ու թռչնի կենդանի քաշը, ընդ որում 200.1-րդ տողում՝ տավարի, 200.2-րդ տողում՝ խոզի, 200.3-րդ տողում՝ ոչխարի և այծի, 200.4-րդ տողում՝ թռչնի կենդանի քաշը:

12. «Կթված է կաթ` կովի և մատակի» 210-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:

13. «Ստացված է հավի ձու» 220-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:

14. «Խուզված է ոչխարի բուրդ (ֆիզիկական քաշով)» 230-րդ տողում լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

15. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու տարվա վերջի դրությամբ» 300-րդ տողով ցույց է տրվում տարվա վերջի դրությամբ կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ  օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության

ներկայացման ժամկետը՝

ԼՂՀ ազգային վիճակա-

 գրական ծառայության

տարածքային բաժին

իրավաբանական անձինք, հիմ-

 նարկները, գյուղական և քաղաքային

 համայնքները, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու

 ժամանակաշրջանին

հաջորդող ամսվա 15-ը

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

 

Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ.) ____________

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________

________________________________________________

 

Գտնվելու վայրը ___________________________________

_________________________________________I  I  I   I  

 

Շրջանը_________________ համայնքը _______________

 

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I  I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը    I  I  I  I

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________

Ձև N 24-ԳՏ

 (ամսական)

 

Հաստատված է

 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

25 դեկտեմբերի

2012 թվականի

N 27-Ն որոշմամբ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

առ __________________20__ թվականի

 

Ցուցանիշների անվանումը

Տողի

համարը

Չափի

միավորը

Հաշվետու

ամսվա

ծավալը

Աճողական

 ծավալը

տարվա

սկզբից

Ա

Բ

Գ

1

2

Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

100

գլուխ

        

x

այդ թվում՝ կովեր

100.1

- //-

      

x

Խոզեր

110

- //-

      

x

Ոչխարներ և այծեր

120

- //-

      

x

Թռչուններ (բոլոր տեսակի)

130

- //-

      

x

այդ թվում` ածան հավեր

130.1

- //-

       

x

Ընդամենը իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն` կենդանի քաշով

200

ցենտներ

                           

այդ թվում` տավարի

200.1

- //-

                   

խոզի

200.2

- //-

                 

ոչխարի և այծի

200.3

- //-

                   

թռչնի

200.4

- //-

              

Կթված է կաթ` կովի և մատակի

210

- //-

            

Ստացված է հավի ձու

220

հազար հատ

                     

Խուզված է ոչխարի բուրդ (ֆիզիկական քաշով)

230

 

ցենտներ

            

 

 Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու տարվա վերջի դրությամբ (300) ________ մարդ

 

 

Ղեկավար՝

 

_________________________

(Ազգանուն, անուն)

 

_________________________

(Ստորագրություն)

Կ.Տ

Լրացնող՝

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)

_________________________

(Ազգանուն, անուն)         

_____________________

(Ստորագրություն)            

 ______________________

(Հեռախոսահամար(ներ))

«------»----------------------20__ թ.

(լրացման ամսաթիվը)