Համարը 
N 115-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.03.12/04(344)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.02.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
25-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2018թ.

N 115-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը սահմանելու մասին» N 618-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) կարգի 1-ին և 6-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով.

2) կարգի 2-րդ կետում «վերջնաժամկետից հետո երկու ամիսը լրանալը» բառերը փոխարինել «վերջնաժամկետը» բառով.

3) կարգի 3-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

4) կարգի 5-րդ կետի առաջին նախադասությունում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտը ներկայացվում է մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման իրացնելու համար «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վերջնաժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև նշված ժամկետը կարող են կատարվել ճշգրտումներ՝ նոր հայտ ներկայացնելու եղանակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ