Համարը 
N 618-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.10.05/18(285)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015թ.

N 618-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թ. սեպտեմբերի 25-ի N 618-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 2.1-ին մասով սահմանված՝ անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ իրացնող) կողմից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթներին համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների (այսուհետ՝ չդրոշմավորված ապրանք) դրոշմավորման նպատակով իրացնողները, մինչև դրանց իրացման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո երկու ամիսը լրանալը, գույքագրում են իրենց մոտ առկա չդրոշմավորված ապրանքները և դրանց վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն ձևի, ներկայացնում են հարկային մարմին:

3. Հարկային մարմինը գույքագրված ապրանքների քանակի վերաբերյալ ստացված տեղեկությունների ճշտման նպատակով օրենքով սահմանված կարգով կարող է իրականացնել հսկողական միջոցառումներ:

4. Դրոշմապիտակներ տրամադրվում են սույն կարգի 2-րդ կետին համապատասխան հարկային մարմին ներկայացված տեղեկություններում ներառված չդրոշմավորված ապրանքների քանակին համապատասխան: Այն դեպքում, երբ հարկային մարմնի իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվում է չդրոշմավորված ապրանքների այլ քանակ (մնացորդ), ապա դրոշմապիտակները տրամադրվում են արձանագրված քանակին համապատասխան:

5. Իրացնողները սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկություններով ներկայացված քանակի դրոշմապիտակներ կարող են ձեռք բերել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնից՝ ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի հիման վրա: Հայտը ներկայացվում է միայն մեկ անգամ՝ մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման իրացնելու օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո երկու ամիսը լրանալը:

6. Իրացնողներն ապրանքների դրոշմավորումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի ««Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 983-Ն որոշմամբ սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների դրոշմավորման կանոններին համապատասխան:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

                         Ձև

 

Տեղեկություններ

անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գույքագրված ապրանքների մնացորդների վերաբերյալ

Փաստաթղթի հերթական համարը ______________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից) 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

 

5. Ծած-կագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

6. Ապրանքա-խմբի համառոտ անվանումը

 

7. Ապրանքա-տեսակի անվանումը

8. Տարողությունը

 (ծավալը. քաշը կամ

 տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ

միավոր)

9. Արտադրվող ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակը

         
          
         
 

Ընդամենը

 

Հարկ վճարողի/ղեկավարի______________________________________________________

 

                                       (ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _____________ 20 թ.

 

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. 2-րդ կետում լրացվում են իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

3. 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:

4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

5. 5-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի դասակարգչի, օրինակ՝ 3004:

6. 6-րդ կետում լրացվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը, օրինակ՝ դեղամիջոց:

7. 7-րդ կետում լրացվում է ապրանքատեսակի անվանումը, օրինակ՝ կետոնալ:

8. 8-րդ կետում լրացվում է ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր), օրինակ՝ 50 գրամ:

9. 9-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակը, իսկ սյունակի վերջում նշվում է ընդամենը քանակը: