ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը հաստատելու մասին» N 413 որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև դրանց շարժակազմի շահագործում, տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնող կազմակերպությունների վրա:».
2) 13-րդ և 16-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների ու ջրային տրանսպորտային միջոցների ցանկերը, հաշվառման կարգերը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 699 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 176-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Արցախի Հանրապետության ոստիկանությանը և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ճանապարհաշինարարական և շինարարական տեխնիկայի վրա:».
2) N 8 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և Արցախի Հանրապետության ոստիկանությանը պատկանող ջրային տրանսպորտային միջոցների վրա:»:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի N 260 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 6-ի N 322 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանության» բառերով,
բ. Ձև N 1-ում, Ձև N 2-ում և Ձև N 3-ում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով,
գ. Ձև N 1-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |