Համարը 
N 926-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2015թ.

N 926-Ն

 

ք.Ստեփանակերտ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ, 43-րդ հոդվածի 2-րդ մասերին, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` լիցենզառուների կողմից դեղին հիմնագույնի պետական համարանիշների հանձնման դեպքում ապահովել լիցենզիայի ներդիրի վերաձևակերպումը և նոր նմուշի ներդիրի անվճար տրամադրումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 260 որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետից հանել «, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներին» բառերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 322 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման (այսուհետ` լիցենզավորում) պայմանները և դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այսուհետ` միասին նաև կազմակերպություն) վրա:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները, հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք ունեն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություններում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կարող է իրականացնել միայն մեկ ավտոմոբիլով:

4. Լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի:

6. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար լիցենզիայի հետ հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր)` համաձայն N 3 ձևի:

8. Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով (բացառությամբ խորհրդային ժամանակահատվածում տրված աշխատանքային գրքույկների):

9. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է`

1) հայտ` համաձայն N 2 ձևի.

2) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

3) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը.

5) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.

6) վարորդական վկայականի պատճենը.

7) վարորդի ավտոտրանսպորտային միջոցի վարման երեք տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթի պատճենը.

8) ֆիզիկական անձի անձնագրի պատճենը:

10. Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստվում է լիցենզիա և (կամ) ներդիր և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացվում լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների հավաստիությունը:

11. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել):

12. Արգելվում է ներդիրի փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլին:

13. Կազմակերպության կողմից որևէ ավտոմոբիլով այլևս ուղևորափոխադրումներ չիրականացնելու դեպքում կազմակերպությունը տվյալ ավտոմոբիլին հատկացված ներդիրը հանձնում է լիցենզավորող մարմին:

14. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Մարդատար-տաքսի ավտոմոբիլները պետք է ունենան «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կահավորանքը:

16. Տաքսամետրը (սակաչափիչ) պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար, կնքվի և ամրացվի այդ ավտոմոբիլին:

17. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերում նշված պահանջները լիցենզավորող հանձնաժողովի կողմից ստուգվում և լրացվում են համապատասխանության թերթիկում` համաձայն N 4 ձևի:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

18. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:

19. Լիցենզիան վերաձևակերպվում, դրա գործողությունը կասեցվում, դադարեցվում և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

20. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի և ներդիրի բնօրինակները:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

21. Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ստացման մասին հայտերը մերժվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջներին.

3) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան տուրքը չվճարելը:

 

VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

22. Լիցենզիայի ներդիր ստացած կազմակերպությունն իրեն պատկանող ավտոմոբիլներին ամրացված սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, ինչպես նաև ներդիրը պետք է ներկայացնի լիցենզավորող մարմին` նոր ներդիր ստանալու նպատակով:

23. Ոստիկանությունը նոր ներդիրի հիման վրա տասնօրյա ժամկետում տրանսպորտային միջոցի ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը փոխարինում է հիմնական համարանիշով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ____

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու_____________________________________________________________________________

           (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անուն, ազգանուն)

 

Գտնվելու վայրը

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը,

                                                              էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում)

_____________________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը (չներկայացնելու դեպքում գանձապետական համակարգի միջոցով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը ձեռք է բերում լիազոր մարմինը):

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները ամբողջական են ու հավաստի:

 

ՀԱՅՏԱՏՈՒ ____________________________________________________________________________

                                                                         (պաշտոնը)

 

________________________

(անուն, ազգանուն)

_________________________

(ստորագրություն)

 

«_____»______________20  թ.

 

 

 

Ձև N 2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ____

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել ___________________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ) թվով _________ հատ ներկայացված ավտոմոբիլների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով (մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով) փոխադրումներ իրականացնելու նպատակով:

 

Հայտատու______________________________________________________________________________

           (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անուն, ազգանուն)

______________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

ՀԱՅՏԱՏՈՒ _____________________________________________________________________________

                                                                             (պաշտոնը)

 

________________________

(անուն, ազգանուն)

_________________________

(ստորագրություն)

 

«______»_______________20  թ.

 

 

 

Ձև 3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԾ N00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՆԵՐԴԻՐ N 00000

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը ազգանունը

 

 

_____________________________________

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի) գտնվելու (բնակության վայրը)

 

 

 

_____________________________________

 

Ավտոմիբիլի մակնիշը

 

_____________________________________

 

Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը

 

_____________________________________

 

Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)

 

_____________________________________

 

Սակաչափիչի մակնիշը և անհատականացման համարը

 

 

_____________________________________

 

Ներդիրը տալու ամսաթիվը

 

_____________________________________

 

Ներդիրի գործողության ժամկետը

 

_____________________________________

 

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ

 

_________________

(ստորագրություն)

 

________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

 

 

 

Ձև 4

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

 

______  ___________20____թ.

 

N

N

Ավտոմոբիլը ներկայա

ցնողի (ներկայա

ցնողների) անունը, ազգանունը

Ավտոմոբիլի

Պարտադիր պայմանների առկայությունը

մակ

նիշը

հաշվա

ռման համար

անիշը

թողար

կման տարե

թիվը

ինչ իրավու

նքով է պատկ

անում կազմակեր

պությանը

ուղեսրահում ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ)` սոտւգաչ

ափված ու կնքված

ուղեսր

ահում զբաղված լինելը (չլինելը) արտահա

յտող լուսաց

ուղիչ

թափքի կողային մասում շախմա

տաձև տարբերա

նշմամբ գծանշում

տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմա

տաձև դեղին և սև գույնի տարբեր

անշան

տաքսի-ծառայություն մատուցող կազմակեր

պության և տվյալ տրանսպո

րտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատ

վություն

թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի` ուղևորափո

խադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափո

խադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատ

վություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

___________________________________________________________________________________________

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը

 

1

                     

2

                     

3

                     

4

                     

 

Լրացվում են 7-12 սյունակները` այո (ոչ) նշմամբ:

 

Լիցենզավորող

հանձնաժողովի

անդամներ`

 

_________________

(ստորագրություն)

 

___________________

(անունը, ազգանունը)

___________________

(ստորագրություն)

___________________

(անունը, ազգանունը)

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի 926-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՏԾ N 00000

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

________________________________________________________________________________________

(նշվում է´ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով

ուղևորափոխադրումների իրականացում կամ անհատ ձեռնարկատիրոջ և կազմակերպության կողմից մարդատար-տաքսի

ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում)

 

Տրվում է

 

_____________________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)______________________________

 

_____________________________________________________________________________________________

                                               (գտնվելու (բնակության) վայրը)

 

Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ

 

Լիցենզիան տալու ամսաթիվը` «___»____________________ 20 թ.

 

ՆԱԽԱՐԱՐ

____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

Կ.Տ 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ