Համարը 
N 11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.03.28/05(83)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եվ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ
Ընդունման ամսաթիվը 
14.03.2013
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ ԱԳՎ 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«28» մարտի 2013 թվականի

Պետական գրանցման համարը 2031334

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«14» մարտի 2013թ.

N 11-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ ԱԳՎ 05-Ն

ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության 2009 թվականի փետրվարի 3-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գնահատող հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ ԱԳՎ 05-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնին` սույն հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետին:

 

 

Ս. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ  

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր զբոսաշրջության և

պատմական միջավայրի պահպանության

վարչության պետի 2013 թվականի

մարտի 14-ի N ԱԳՎ 11-Ն հրամանի

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր զբոսաշրջության

վարչության պետի 2009 թվականի

փետրվարի 03-ի թիվ ԱԳՎ 05-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1.Ս.Ս.Սարգսյան

 

 

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ

(հանձնաժողովի նախագահ)

 

2.Ա.Հայրապետյան

 

 

 

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

3.Ա.Հայրապետյան

 

 

 

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

4. Ներկայացուցիչ հյուրանոցային կամ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ):

5. Ներկայացուցիչ արտակարգ իրավիճակների բնագավառում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ):

6. Ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ):

7. Ներկայացուցիչ սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ):

8. Ներկայացուցիչ տեղական ինքնակառավարման և այլ շահագրգիռ մարմիններից (համաձայնությամբ):

9. Ներկայացուցիչ օտար լեզվի համապատասխան մասնագետներից (համաձայնությամբ):»: