| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«11» փետրվարի 2009թ.
Պետական գրանցման համարը 2030918 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«03» փետրվարի 2009թ. |
թիվ ԱԳՎ-05-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 26-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 319 որոշումով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Ստեղծել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պայմանների համապատասխանության գնահատող հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության
վարչության պետի 2009 թվականի
փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-05-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. Տ. Հակոբյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ)
|
|
2. Ս. Սարգսյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
զբոսաշրջության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների,
ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| |
|
3. Ա. Բարսեղյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
զբոսաշրջության վարչության աշխատակազմի հուշարձանների պահպանության և
ուսումնասիրության բաժնի առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
| |
|
4. Ներկայացուցիչ հյուրանոցային կամ զբոսաշրջային գործնեություն իրականացնող կազմակերպություն-
ներից (համաձայնությամբ)
|
|
5. Ներկայացուցիչ արտակարգ իրավիճակների բնագավառում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
|
|
6. Ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
|
|
7. Ներկայացուցիչ սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում` Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
|
|
8. Ներկայացուցիչ տեղական ինքնակառավարման և այլ շահագրգիռ մարմիններից (համաձայնությամբ)
|
|
9. Ներկայացուցիչ օտար լեզվի համապատասխան մասնագետներից (համաձայնությամբ): |