| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հոկտեմբերի 14-ին
Պետական գրանցման համար 11215138 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«07» հոկտեմբերի 2015թ. |
N 2-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ
ԱԳՎ 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 289 որոշումը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության 2009 թվականի փետրվարի 3-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գնահատող հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ ԱԳՎ 05-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետի պաշտոնակատար Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հոկտեմբերի 7-ի N 2-Ն հրամանի |
| |
«Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր զբոսաշրջության վարչության
2009 թվականի փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ 05-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ (hանձնաժողովի նախագահ)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
4. Ներկայացուցիչ հյուրանոցային կամ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)
5. Ներկայացուցիչ արտակարգ իրավիճակների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
6. Ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
7. Ներկայացուցիչ սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից (համաձայնությամբ)
8. Ներկայացուցիչ տեղական ինքնակառավարման և այլ շահագրգիռ մարմիններից (համաձայնությամբ)
9.Ներկայացուցիչ օտար լեզվի համապատասխան մասնագետներից (համաձայնությամբ):»:
|
ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |