| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» հուլիսի 2013թ.
Պետական գրանցման համարը 30313101 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի №18Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետին, 6-րդ հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասի 1-ին կետին, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» №18Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը», լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.12 կետով.
«2.12 Սույն կարգի 2.1 կետի «ե» ենթակետում նշված «տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» գործունեության տեսակի իրականացման լիցենզիա չի տրամադրվում հասարակական վայրերում ինտերնետին միացված համակարգիչներից, ներառյալ` համակարգչի օժանդակ սարքավորումներից, օգտվելու ծառայություն մատուցելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: