Համարը 
N 188-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.04.06/05(345)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.03.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.12.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
12-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018թ.

N 188-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 12-ի ««Իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 608-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման ՝

ա. նախաբանում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»» բառերը փոխարինել ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»» բառերով,

բ. 1.1-ին կետում և 3-րդ կետի 3-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերի համապատասխան հոլովաձևերով,

գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերով,

դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետ.

«

 17.1.

Քաղաքացիական կացության ակտերի

գրանցման մարմնի տարածքում

ամուսնությունների հանդիսավոր գրանցում

  

10 000

 

».

 

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

ա. վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով,

բ. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերով,

գ. 3-5-րդ կետերում «ռեգիստրի» բառից հետո լրացնել «գործակալության» բառը,

դ. 2-րդ, 4-5-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերով,

ե. 10-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ