ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» սեպտեմբերի 2013թ. |
N 608-Ն |
ք. Ստեփանակերտ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 1 հավելվածի 1-8-րդ կետերով նախատեսված ծառայությունները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը իրենց գործառույթներին համապատասխան մատուցելու են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմինը և Ստեփանակերտի տարածքային բաժինը.
2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն կետի 2-րդ ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
1 |
2 |
3 |
4 |
|
NN ը/կ |
Ծառայության տեսակը |
Ծառայության մատուցման ժամկետը |
Վճարի չափը (դրամ) |
|
1. |
Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ |
մեկ աշխատանք-ային օրվա ընթաց-ում |
20000 |
|
երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
10000 |
|
հինգ
աշխատանքային օրվա ընթացքում |
5000 |
|
2. |
Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
|
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
|
3. |
Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
|
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
|
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
5000 |
|
4. |
Իրավաբանական անձանց (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների) գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
5000 |
|
մեկ
աշխատանքային օրվա ընթացքում |
3000 |
|
5. |
Առևտրային կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերով պատրաստում և մինչև 5 օրինակի տրամադրում |
մեկ
աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
|
երկու աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
5000 |
|
6. |
Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում` յուրաքանչյուր պատճենի համար |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
1000 |
|
7. |
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
3000 |
|
8. |
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում կամ հաշվառման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական հաշվառումն իրականացվում է նույն ժամկետում: |
նույն
աշխատանքային օրվա ընթացքում |
5000 |
|
9. |
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում |
մեկ աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
10000 |
|
երկու աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
7000 |
|
10. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում և կատարում կամ մերժում |
երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
20000 |
|
հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
10000 |
|
11. |
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում և կատարում կամ մերժում |
երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
20000 |
|
հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
10000 |
|
12. |
Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում և կատարում կամ մերժում |
երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
20000 |
|
հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
10000 |
|
13. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում |
երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
80000 |
|
հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում |
60000 |
|
յոթ աշխատանքա-յին օրվա ընթաց-քում |
40000 |
|
14. |
Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս |
|
30000 |
|
15. |
Ամուսնացող անձանց ցանկությամբ գրանցված ամուսնության վկայականը ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին հանդիսավոր պայմաններում ամուսիններին տրամադրելու համար` |
|
|
|
1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս |
|
30000 |
|
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրում |
|
20000 |
|
16. |
Ամուսնության կամ ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
1000 |
|
17. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար դիմումի լրացում և անհրաժեշտ փաստաթղթերի պատճենահանում |
|
200 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |