Համարը 
N 608-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.09.20/17(236)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.12.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«12» սեպտեմբերի 2013թ.

N 608-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

1.1 Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 659-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածի 1-8-րդ կետերով նախատեսված ծառայությունները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը իրենց գործառույթներին համապատասխան մատուցելու են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմինը և Ստեփանակերտի տարածքային բաժինը.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն կետի 2-րդ ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

1

2

3

4

NN ը/կ

Ծառայության տեսակը

Ծառայության մատուցման ժամկետը

Վճարի չափը (դրամ)

1.

Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

մեկ աշխատանք-ային օրվա ընթաց-ում

20000

երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում

10000

հինգ

 աշխատանքային օրվա ընթացքում

5000

2.

Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

երկու աշխատանքային օրվա ընթացքում

20000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

10000

3.

Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում:

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

20000

երկու աշխատանքային օրվա ընթացքում

10000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

5000

4.

Իրավաբանական անձանց (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների) գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

նույն աշխատանքային օրվա ընթացքում

5000

մեկ

աշխատանքային օրվա ընթացքում

3000

5.

Առևտրային կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերով պատրաստում և մինչև 5 օրինակի տրամադրում

մեկ

աշխատանքային օրվա ընթացքում

8000

երկու աշխատանք-ային օրվա ընթաց-քում

5000

6.

Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում` յուրաքանչյուր պատճենի համար

նույն աշխատանքային օրվա ընթացքում

1000

7.

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

նույն աշխատանքային օրվա ընթացքում

3000

8.

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում կամ հաշվառման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական հաշվառումն իրականացվում է նույն ժամկետում:

նույն

աշխատանքային օրվա ընթացքում

5000

9.

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

մեկ աշխատանք-ային օրվա ընթաց-քում

10000

երկու աշխատանք-ային օրվա ընթաց-քում

7000

10.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում և կատարում կամ մերժում

երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում

20000

հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում

10000

11.

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում և կատարում կամ մերժում

երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում

20000

հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում

10000

12.

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում և կատարում կամ մերժում

երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում

20000

հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում

10000

13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում

երեք աշխատանք-ային օրվա ընթաց-քում

80000

հինգ աշխատանք-ային օրվա ընթաց-քում

60000

յոթ աշխատանքա-յին օրվա  ընթաց-քում

40000

14.

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս

 

30000

15.

Ամուսնացող անձանց ցանկությամբ գրանցված ամուսնության վկայականը ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին հանդիսավոր պայմաններում ամուսիններին տրամադրելու համար`

   

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս

 

30000

2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրում

 

20000

16.

Ամուսնության կամ ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

նույն աշխատանքային օրվա ընթացքում

1000

17.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար դիմումի լրացում և անհրաժեշտ փաստաթղթերի պատճենահանում

 

200

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների օգտագործման կարգը:

2. Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

3. Նախարարության արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների կեսը (բայց ոչ ավելի, քան սույն կետով նախատեսված աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը) օգտագործվում է Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության աշխատողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` համակարգի զարգացման համար:

4. Նյութական խրախուսման համար նախատեսված միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով տրամադրվում են Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության (բացառությամբ նոտարական գրասենյակների) առանձին աշխատողներին՝ որպես պարգևատրում հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար:

5. Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության աշխատողը պարգևատրվում է առավելագույնը իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հայեցողությամբ՝ տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ:

6. Պարգևատրում չեն կարող ստանալ այն աշխատողները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով մարված կամ հանված չէ:

7. Համակարգի զարգացման համար նախատեսված միջոցներն օգտագործվում են համակարգի զարգացման, մասնավորապես՝ տեխնիկական վերազինման, վերանորոգման, պահպանման, գույքի և այլ սարքավորումների գնման, վարձակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողների վարձատրության և համակարգի զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

8. Համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:

10. Նախարարությունը ֆինանսատնտեսական գործունեության մասին տարեկան հաշվետվության հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին:

(Հավելված N 2-ը լրաց. 14.10.2014 N 659-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ