Համարը 
N 608-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.09.20/17(236)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.12.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«12» սեպտեմբերի 2013թ.

N 608-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.04.2017 N 279-Ն)

 

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 26.04.2017 N 279-Ն, փոփ. 29.03.2018 N 188-Ն)

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.04.2017 N 279-Ն)

1.1 Հաստատել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 659-Ն, փոփ. 29.03.2018 N 188-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 26.04.2017 N 279-Ն)

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածի 1-8-րդ կետերով նախատեսված ծառայությունները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը իրենց գործառույթներին համապատասխան մատուցելու են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմինը և Ստեփանակերտի տարածքային բաժինը.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.

3) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 2-րդ ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

(3-րդ կետը փոփ. 29.03.2018 N 188-Ն)

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

Ծառայության տեսակը

Ծառայության մատուցման

ժամկետը

Վճարի չափը

(ՀՀ դրամ)

1

2

3

4

1.

Հասարակական միավորումների (բացառությամբ

կուսակցությունների և կրոնական կազմակերպու-

թյունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավա-

բանական անձանց միությունների, արհեստակցական

միությունների, գործատուների միությունների

պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների

գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի

ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության)

կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման

հիմքեր (առաջին գրավոր մերժման դեպքում մեկ

ամսվա ընթացքում մերժման համար հիմք

հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում

պետական գրանցումն իրականացվում է վճարված

գումարին համապատասխան ժամկետներում)

երեք աշխատան-

քային օրվա

ընթացքում

 

20 000

հինգ աշխատան-

քային օրվա

ընթացքում

 

10 000

2.

Հասարակական միավորումների (բացառությամբ

կուսակցությունների և կրոնական կազմակերպու-

թյունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավա-

բանական անձանց միությունների, արհեստակցական

միությունների, գործատուների միությունների

գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկություն-

ների փոփոխությունների պետական գրանցում կամ

գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը

(առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա

ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող

պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը

կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում)

մեկ աշխատան-

քային օրվա

ընթացքում

 

5 000

3.

Վերակազմակերպումների պետական գրանցում կամ

գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը

(առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա

ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող

պատճառները վերացնելու դեպքում պետական

գրանցումն իրականացվում է վճարված գումարին

համապատասխան ժամկետներում)

երկու աշխատան-

քային օրվա

ընթացքում

20 000

հինգ աշխատան-

քային օրվա

ընթացքում

10 000

4.

Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցու-

թյունների և կրոնական կազմակերպությունների),

ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ

նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական

գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով

մերժման հիմքերը: (առաջին գրավոր մերժման դեպ-

քում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք

հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում

պետական գրանցումը կամ հաշվառումն իրականաց-

վում է վճարված գումարին համապատասխան

ժամկետում)

մեկ աշխատան-

քային օրվա

ընթացքում

 

20 000

5.

Առևտրային կազմակերպությունների պետական

գրանցման ժամանակ նմուշային կանոնադրություն

տրամադրելու դեպքում կանոնադրության՝ մեկից

ավելի յուրաքանչյուր տարբերակի տրամադրում՝

թղթային եղանակով (չհաշված իրավաբանական

անձանց պետական ռեգիստրի գործակալությունում

պահվող տարբերակը)

 

1 000

6.

Իրավաբանական անձանց պետական գրանցման

ժամանակ երկուսից ավելի ոչ նմուշային կանոնա-

դրություն ներկայացնելու դեպքում թղթային եղանակով ներկայացված յուրաքանչյուր կանոնադրության

ուսումնասիրություն և հաստատում

 

2 000

7.

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների

մասին թղթային եղանակով տեղեկատվության տրա-

մադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց

պետական գրանցման, իրավաբանական անձանց

առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների

և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման

մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված

դեպքերի)

նույն աշխատան-

քային օրվա

ընթացքում

 

3 000

8.

Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի

տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով

(յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները)

մեկ աշխատան-

քային օրվա

ընթացքում

2 000

9.

Նախքան պետական գրանցման համար դիմում

ներկայացնելը՝ պետական գրանցման համար

պահանջվող փաստաթղթերի կազմում.

   
 

1) միաձուլում՝

   
 

ա. երկու կազմակերպությունների միաձուլման

փաստաթղթերի կազմում

տասն աշխա-

տանքային օր

25 000

 

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության

դեպքում

ևս հինգ աշխա-

տանքային օր

8 000

 

2) միացում՝

   
 

ա. երկու կազմակերպությունների միացման

փաստաթղթերի կազմում

յոթ աշխատան-

քային օր

17 000

 

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության

դեպքում

ևս երեք աշխա-

տանքային օր

8 000

 

3) բաժանում՝

   
 

ա. կազմակերպության՝ երկու կազմակերպություն-

ների բաժանման փաստաթղթերի կազմում

տասն աշխա-

տանքային օր

20 000

 

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության

դեպքում

ևս հինգ աշխա-

տանքային օր

8 000

 

4) առանձնացում՝

   
 

ա. կազմակերպությունից մեկ կազմակերպության

առանձնացման փաստաթղթերի կազմում

յոթ աշխատան-

քային օր

20 000

 

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության

դեպքում

ևս երեք աշխա-

տանքային օր

8 000

 

5) վերակազմավորում՝

   
 

կազմակերպության վերակազմավորման

փաստաթղթերի կազմում

յոթ աշխատան-

քային օր

15 000

 

6) առևտրային կազմակերպությունների ստեղծման, կանոնադրության, մասնակիցների և գործադիր մար-

մնի ղեկավարի փոփոխության փաստաթղթերի

կազմում

չորս

աշխատան-

քային օր

5 000

 

7) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառու-

թյամբ կուսակցությունների, կրոնական կազմակեր-

պությունների, համատիրությունների և պետական ու

համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների)

ստեղծման, կանոնադրության և գործադիր մարմնի

ղեկավարի փոփոխության փաստաթղթերի կազմում

հինգ

աշխատան-

քային օր

10 000

 

8) ռեզիդենտ համարվող առևտրային

կազմակերպությունների առանձնացված ստորաբա-

ժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում

չորս

աշխատան-

քային օր

5 000

 

9) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակեր-

պությունների առանձնացված ստորաբաժանումների

հիմնադրման փաստաթղթերի կազմում

հինգ

աշխատան-

քային օր

6 000

 

10) իրավաբանական անձանց գործադիր մարմնի

ղեկավարի փոփոխության փաստաթղթերի կազմում

երեք աշխա-

տանքային օր

3 000

10.

 

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի

տրամադրում

մեկ աշխատան-

քային օրվա

ընթացքում

10 000

երկու աշխատան-

քային օրվա

ընթացքում

7 000

11.

Ընտանեկան կարգավիճակի մասին երկլեզու

տեղեկանքի տրամադրում (հայերեն-անգլերեն կամ

հայերեն-ռուսերեն)

 

2 000

12.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման

մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին

եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատան-

քային օրվա

ընթացքում

20 000

հինգ աշխատան-

քային օրվա

ընթացքում

10 000

13.

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին

եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատան-

քային օրվա

ընթացքում

20 000

հինգ աշխատան-

քային օրվա

ընթացքում

10 000

14.

Քաղաքացիական կացության ակտի գրանցման

վերականգնման մասին եզրակացության հաստատում

կամ մերժում

երեք աշխատան-

քային օրվա

ընթացքում

20 000

հինգ աշխատան-

քային օրվա

ընթացքում

10 000

15.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն

չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում

մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապե-

տության քաղաքացիների` միմյանց կամ Լեռնային

Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ

ամուսնության գրանցման մասին թույլտվության

տրամադրում

մեկից երկու

աշխատանքային

օրվա ընթացքում.

օրը որոշվում է

դիմողների

ցանկությամբ

60 000

երեքից մինչև հինգ

աշխատանքային

օրվա ընթացքում.

օրը որոշվում է

դիմողների

ցանկությամբ

40 000

յոթերորդ աշխա-

տանքային օրը

20 000

16.

կետն ուժը կորցրել է 29.07.20 N 274-Ն       

17.

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության

պետական գրանցում քաղաքացիական կացության

ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս

 

30 000

17.1.

Քաղաքացիական կացության ակտերի

գրանցման մարմնի տարածքում

ամուսնությունների հանդիսավոր գրանցում

 

 10 000

18.

Ամուսնացող անձանց ցանկությամբ գրանցված

ամուսնության վկայականը ոչ աշխատանքային օրերին

կամ ժամերին հանդիսավոր պայմաններում ամուսին-

ներին տրամադրելու համար`

 

 

 

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս

 

30 000

 

2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրում

 

20 000

(Հավելված N 1-ը խմբ. 26.04.2017 N 279-Ն, լրաց. 29.03.2018 N 188-Ն, փոփ. 29.07.20 N 274-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

(վերնագիրը փոփ. 29.03.2018 N 188-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայություններից Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների օգտագործման կարգը:

(1-ին կետը փոփ. 26.04.2017 N 279-Ն, փոփ. 29.03.2018 N 188-Ն)

2. Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

(2-րդ կետը փոփ. 29.03.2018 N 188-Ն)

3. Նախարարության արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների կեսը (բայց ոչ ավելի, քան սույն կետով նախատեսված աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը) օգտագործվում է Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության աշխատողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` համակարգի զարգացման համար:

(3-րդ կետը լրաց. 29.03.2018 N 188-Ն)

4. Նյութական խրախուսման համար նախատեսված միջոցները Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով տրամադրվում են Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության (բացառությամբ նոտարական գրասենյակների) առանձին աշխատողներին՝ որպես պարգևատրում հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: 

(4-րդ կետը լրաց., փոփ. 29.03.2018 N 188-Ն)

5. Նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության աշխատողը պարգևատրվում է առավելագույնը իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի հայեցողությամբ՝ տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ:

(5-րդ կետը լրաց., փոփ. 29.03.2018 N 188-Ն)

6. Պարգևատրում չեն կարող ստանալ այն աշխատողները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով մարված կամ հանված չէ:

7. Համակարգի զարգացման համար նախատեսված միջոցներն օգտագործվում են համակարգի զարգացման, մասնավորապես՝ տեխնիկական վերազինման, վերանորոգման, պահպանման, գույքի և այլ սարքավորումների գնման, վարձակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողների վարձատրության և համակարգի զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

8. Համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:

10. Նախարարությունը ֆինանսատնտեսական գործունեության մասին տարեկան հաշվետվության հետ միասին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին:

(10-րդ կետը փոփ. 26.04.2017 N 279-Ն, փոփ. 29.03.2018 N 188-Ն)

(Հավելված N 2-ը լրաց. 14.10.2014 N 659-Ն, փոփ. 26.04.2017 N 279-Ն, փոփ., լրաց. 29.03.2018 N 188-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ