Համարը 
N 943-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.11.22/23(387)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.11.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 37 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019թ.

N 943-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ

ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի

N 37 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 37 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի N 943-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ

ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ

ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին հաշվառման փաստաթղթեր ստանալու, մշակելու, օպերատիվ տեղեկատու քարտադարան ձևավորելու, տեղեկություններ տրամադրելու կարգը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերի ձևերը և դրանք պահպանելու ժամկետները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) օպերատիվ տեղեկատու քարտադարան` Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում և պահպանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին տեղեկություններ.

2) հաշվառման փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ձևի քարտ, տեղեկացում կամ տեղեկանք, որը պարունակում է տեղեկություններ սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, նրանց կողմից կատարված` Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի, ինչպես նաև դրա վերաբերյալ կայացված որոշումների մասին.

3) օպերատիվ տեղեկատու քարտադարանի արխիվ՝ արխիվային պահոց, որտեղ պահվում են սույն կարգի 55-րդ կետի համաձայն օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանված հաշվառման քարտերը.

4) անհատական տվյալներ` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, ծննդյան վայրը, հանրային ծառայության համարանիշը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների դեպքում.

5) ներկայացուցիչ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրով հանդես եկող անձ կամ օրինական ներկայացուցիչ:

3. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում կատարվող հաշվառման նպատակը հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման և բացահայտման աշխատանքներում վարույթն իրականացնող մարմիններին, հանրային իշխանության մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկություններով ապահովելն է:

4. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման են վերցվում`

1) Արցախի Հանրապետության տարածքում հանցագործության համար մեղադրվող կամ դատապարտված Արցախի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.

2) այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Արցախի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության քաղաքացիները` անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.

3) այլ երկրներում դատապարտված Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնց վերաբերյալ ստացվել է պաշտոնական տեղեկություն.

4) հետաքննությունից, նախաքննությունից կամ դատաքննությունից թաքնվող, քրեական պատասխանատվությունից և պատիժը կրելուց խուսափող անձինք, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում.

5) Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով, 36-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հիմքերով (այսուհետ` ոչ արդարացնող հիմքերով) կարճված քրեական գործերով մեղադրված անձինք.

6) քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.

7) Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած այն անձինք, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.

8) դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում.

9) այն անձինք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով.

10) այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց հաշվառումն իրականացվում և օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորվում է սույն կարգով նախատեսված հաշվառման փաստաթղթերի հիման վրա։

6. Օպերատիվ տեղեկատու քարտադարանի տվյալների բազաների և օպերատիվ տեղեկատու քարտադարանի վարման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

 

2. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

7. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառելու հիմքերն են`

1) դատարանի դատավճիռը.

2) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը.

3) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը.

4) ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը.

5) հետախուզում հայտարարելու մասին որոշումը:

8. Կալանավորված, ազատազրկման դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են Ձև 1 հաշվառման քարտում և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկների կողմից Ձև 7 հսկողական ցուցակներով ուղարկվում է Արցախի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժին:

9. Արցախի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտն ուղարկվում է Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

10. Հանցագործության մեջ մեղադրվող այն անձանց, որոնց նկատմամբ կալանավորումը չի ընտրվել որպես խափանման միջոց, ինչպես ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, քրեական հետապնդման ենթարկված, սակայն ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված անձանց մասին տվյալները հետաքննության և նախաքննության մարմինների կողմից լրացվում են Ձև 1 հաշվառման քարտում մեկ օրինակից և համապատասխան որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում ուղարկվում Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

11. Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, անձին քրեակատարողական մեկ հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու, քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու, քրեակատարողական հիմնարկից ազատելու կամ այնտեղ մահանալու, համաներում կիրառելու, ներում շնորհելու դեպքերում քրեակատարողական հիմնարկի կողմից լրացվում և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվում Ձև 5 տեղեկացումը:

12. Անձի նկատմամբ նշանակված պատժի կրումն ավարտվելու, պատժի տեսակը փոխարինվելու, պատժի կատարումը հետաձգվելու, պատժի կատարումը կասեցվելու, համաներում կիրառվելու, ներում շնորհվելու, անձի մահանալու դեպքերում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարող ծառայության կողմից լրացվում է Ձև 4 տեղեկացումը և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում ուղարկվում Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

13. Դատարանները քրեական գործերով դատարանի վերջնական որոշումների մասին տեղեկանքները (Ձև 6), դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են քննություն վարող մարմին, որտեղ քրեական գործերի հաշվառման մատյանում նշումներ կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկվում են Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման համար:

14. Սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հետախուզվող անձինք հաշվառման են վերցվում և հանվում են հաշվառումից Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

15. Քրեակատարողական ծառայության մարմիններից, քրեակատարողական հիմնարկներից, դատարաններից ստացված Ձև 4, Ձև 5, Ձև 6 հաշվառման փաստաթղթերի հիման վրա ինֆորմացիոն կենտրոնում համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվում տվյալ անձի Ձև 1 հաշվառման քարտում։

16. Այլ երկրներում դատապարտված` Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում լրացվում է Ձև 1 հաշվառման քարտը:

17. Կալանավորված, ազատազրկման դատապարտված անձանց անհատական տվյալները հաշվառման քարտերում լրացվում են այն փաստաթղթերից, որոնց հիման վրա նրանց ընդունել են քրեակատարողական հիմնարկ: Եթե անհատական տվյալներն ամբողջական չեն կամ հակասական են, ապա դրանց ամբողջականությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով քրեակատարողական հիմնարկի կողմից հարցում է կատարվում այն մարմնին, որի որոշման հիման վրա սույն կետում նշված անձինք ընդունվել են քրեակատարողական հիմնարկ:

18. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձի անհատական տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս, փոփոխված անհատական տվյալներով լրացվում է նոր հաշվառման քարտ և հաշվառվում նախկին տվյալներով լրացված հաշվառման քարտերի հետ միասին։

19. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում նոր հանցագործության կատարման դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից հաշվառման քարտերը լրացվում են սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով:

20. Հաշվառման փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով: Անունը, ազգանունը, հայրանունը գրվում են մեծատառ տպատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառման փաստաթղթերի բոլոր կետերը լրացվում են սպառիչ կերպով։ Հաշվառվող անձի անհատական տվյալները, բնակության վայրը և կալանքի տակ վերցնելու մասին որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:

21. Հաշվառման փաստաթղթերի որակի, հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են այդ փաստաթղթերը կազմող մարմինների ղեկավարները:

22. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է Արցախի Հանրապետության ոստիկանություն Ձև 1 հաշվառման քարտ ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով, իսկ հաշվառման քարտը Արցախի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով:

23. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ստացված հաշվառման փաստաթղթերը մշակվում են` ստուգելով փաստաթղթերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը և ընթեռնելիությունը, որից հետո դրանք պահվում են օպերատիվ տեղեկատու քարտադարանում:

24. Եթե հաշվառման փաստաթղթերի մշակման ժամանակ ի հայտ են եկել անճշտություններ կամ անհամապատասխանություններ, ապա հնարավորության դեպքում դրանք ճշտվում և ուղղվում են տեղում, իսկ անհնարինության դեպքում անմիջապես վերադարձվում են հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմին: Հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմնի կողմից ճշգրտված հաշվառման փաստաթղթերն Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն են վերադարձվում 10-օրյա ժամկետում:

 

3. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության դատախազության մարմինները, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն, Արցախի Հանրապետության դատարանները, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը և հանրային իշխանության մարմինները՝ հանրային ծառայության ընդունվող անձանց վերաբերյալ՝ ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկությունները ստանալու նպատակով:

26. Ֆիզիկական անձինք՝ անկախ նրանց հաշվառման կամ մշտական բնակության վայրից, ինչպես նաև հանրային իշխանության մարմինները՝ օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում, օպերատիվ տեղեկատու քարտադարանից կարող են օգտվել Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով:

27. Օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

28. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև այն պետությունների ոստիկանական մարմինները, որոնց հետ կնքվել են համապատասխան միջազգային պայմանագրեր կամ համաձայնագրեր:

29. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են համաձայն հետևյալ ձևերի`

1) պահանջագիր Ձև 8.

2) պահանջագիր Ձև 9.

3) ստուգման ցուցակ Ձև 10.

4) ազատ ձևով հարցումներ:

30. Հարցումները ձևակերպելիս պարտադիր նշվում են ստուգվող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, ստուգման նպատակը, պահանջվող տեղեկության բնույթը։

31. Յուրաքանչյուր ստուգվող անձի համար պահանջագրերը լրացվում են առանձին, հաստատվում են դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց կողմից` ստորագրությամբ և կնիքով: Հարցումները ձեռագիր ձևակերպելու դեպքում ստուգվող անձի անունը, ազգանունը, հայրանունը գրվում են մեծատառերով: Եթե ստուգվող անձն ունի մի քանի ազգանուն, անուն կամ հայրանուն, ապա հարցումները ձևակերպվում են յուրաքանչյուրի համար առանձին-առանձին:

32. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու պահանջագրերը, սահմանում են սույն կարգի 25-րդ կետում նշված մարմինների ղեկավարները: Ցանկը սահմանելու մասին հրամանի մեկ օրինակն ուղարկվում է Արցախի Հանրապետության ոստիկանություն:

33. Արցախի Հանրապետության դատարաններն օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են ազատ հարցումների ձևով:

34. Համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չստորագրված, չկնքված, ինչպես նաև սահմանված կարգի խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:

 

4. ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

35. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստուգվող անձանց մասին տրամադրվում են՝

1) Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Արցախի Հանրապետության ոստիկանությանը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Արցախի Հանրապետության դատախազության մարմիններին, Արցախի Հանրապետության լիազորված պետական մարմնին` հանցագործության մեջ մեղադրվելու, կալանավորվելու, դատապարտվելու, պատիժը կրելու տեղի և ժամանակի, ազատազրկման վայրից փախուստի դիմելու, հետախուզվելու, ազատազրկման վայրում մահանալու, նրանց նկատմամբ համաներում կամ ներում կիրառելու մասին օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկությունները.

2) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեին՝ դատվածություն ունենալու կամ հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկությունները.

3) հանրային իշխանության մարմիններին՝ տվյալ մարմիններում այն պաշտոնները զբաղեցնող կամ զբաղեցնելու համար դիմած անձանց դատվածության առկայության կամ հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք օրենքի համաձայն չեն կարող զբաղեցնել դատվածություն ունեցող անձինք.

4) ֆիզիկական անձանց` օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա և օպերատիվ տեղեկատու քարտադարանի արխիվում պահվող իրենց վերաբերող բոլոր տեղեկությունները:

36. Սույն կարգի համաձայն՝ հանրային իշխանության մարմիններին հարցումների հիման վրա անձանց դատվածության վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են` ղեկավարվելով Քրեական օրենսգրքի 83-րդ և 95-րդ հոդվածներով, եթե հարցումները կատարվել են սույն կարգի 29-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված ձևերին համապատասխան:

37. Արցախի Հանրապետության դատարաններին, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ համաներում կամ վաղեմության ժամկետ կիրառելու դեպքերում, Արցախի Հանրապետության ոստիկանությանը, Արցախի Հանրապետության դատախազության մարմիններին, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ քաղաքացիներին ծառայության ընդունելու դեպքերում, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկությունները տրամադրվում են հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ գլխում նախատեսված՝ հաշվառման փաստաթղթերի և տեղեկությունների պահպանման ժամկետները, եթե հարցումը կատարվել է սույն կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևին համապատասխան:

38. Ֆիզիկական անձանց, անկախ նրանց հաշվառման կամ մշտական բնակության վայրից, տեղեկությունները տրամադրվում են Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն կամ տարածքային ստորաբաժանումներ ներկայացված գրավոր դիմումների համաձայն: Դիմումում պետք է պարտադիր նշված լինի այն անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, ում վերաբերում են պահանջվող տեղեկությունները։

39. Անձին վերաբերող օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա և օպերատիվ տեղեկատու քարտադարանի արխիվում պահվող բոլոր տեղեկությունները տրամադրվում են միայն տեղեկություն տրամադրելու վերաբերյալ դիմումում այդ մասին նշված լինելու դեպքում։

40. Անձի մասին սույն կարգի 35-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կարգի 38-րդ կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչը և մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անձի ժառանգները։

41. Ֆիզիկական անձանց մասին տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է համապատասխան դիմումի ստացումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է առանց կրճատումների: Տեղեկության ներքևում դրվում է այն տրամադրող ծառայողի ազգանունով Ձև 2 դրոշմակնիք, որի վրա նշվում է տրամադրելու օրը, ամիսը, տարին և հաստատվում ստորագրությամբ:

43. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անհատական տվյալների տարբերություններ կամ կան հիմքեր կասկածելու, որ հաշվառման քարտի տեղեկությունները կարող են վերաբերել ստուգվող անձին, ապա տեղեկությունը տրվում է հաշվառման քարտում նշված անհատական տվյալների հիման վրա: Նման տեղեկությունները հարցում կատարողի կողմից ենթակա են ստուգման։ Ստուգվող անձի նույնականացման դեպքում հարցում կատարողը պարտավոր է հարցման մեջ նշված անհատական տվյալների իսկությունը հավաստող փաստաթղթերի պատճենները 1-օրյա ժամկետում ուղարկել Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն։

44. Եթե պարզվում է, որ ստուգվող անձը նախկինում հաշվառվել է այլ անհատական տվյալներով, ապա տրամադրվում է նաև այդ անհատական տվյալներով տեղեկությունը:

45. Եթե հարցումներ կատարելու կամ հաշվառման քարտերը հաշվառելու ընթացքում հայտնաբերվում են տեղեկություններ հետախուզման մեջ գտնվող անձանց մասին, ապա շտապ տեղեկացում է ուղարկվում հետախուզումը նախաձեռնողին և այն մարմնին, որը կատարել է հարցումը, կամ այն հիմնարկի ղեկավարությանը, որտեղ գտնվում է կալանավորված կամ դատապարտված անձը:

46. Եթե ստուգվող անձը հաշվառված չէ օպերատիվ տեղեկատու քարտադարանում, ապա պահանջագրում դրվում է «Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան» բառերով և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ Ձև 3 դրոշմակնիք, որի վրա նշվում է տրամադրելու օրը, ամիսը, տարին և հաստատվում ստորագրությամբ:

47. Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը ստացվող հարցումներին պատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

5. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ

ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

48. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձանց հաշվառման քարտերը պահվում են մինչև անձի 80 տարին լրանալը, իսկ անձի 80 տարին լրանալուց հետո դատվածություն ունենալու դեպքում՝ մինչև դատվածությունը մարվելը կամ հանվելը:

49. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջապես հանվում են`

1) այն անձանց հաշվառման քարտերը, որոնց նկատմամբ քրեական գործերը կարճվել են Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 3-րդ մասի հիմքերով (այսուհետ` արդարացնող հիմքեր) կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացնող դատավճիռ.

2) այն հաշվառման քարտերը, որոնցում բացակայում են քրեական գործի վարույթն իրականացնող մարմինների որոշումների մասին տեղեկությունները, եթե ձեռնարկված բոլոր միջոցներով հնարավոր չի եղել պարզել դրանք.

3) այն անձանց հաշվառման քարտերը, որոնք պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը և պատժելիությունը վերացված է օրենքով։

50. Այն անձանց քարտերը, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել, հարուցված քրեական գործը կարճվել կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, բացառությամբ համաներման կիրառումով կամ վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ, օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են քրեական գործի հարուցումը մերժվելուց, քրեական գործը կարճվելուց կամ քրեական հետապնդումը դադարեցվելուց 5 տարի հետո։

51. Քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասների հաշվառման քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են այդ միջոցների նշանակման պահից 5 տարի հետո:

52. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձինք հաշվառումից հանվում են սույն կարգի 48-51-րդ կետերի համաձայն հաշվառման քարտերը օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանելու դեպքում:

53. Սույն կարգի 49-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հաշվառումից հանված անձանց վերաբերյալ անմիջապես տեղեկացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժին՝ համապատասխան հաշվառումներում փոփոխություններ կատարելու նպատակով։

54. Հետախուզման մեջ գտնվող անձինք հետախուզական գործի կարճումից հետո անմիջապես հանվում են հաշվառումից։

55. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվելուց հետո արխիվում մշտապես պահվում են այն անձանց հաշվառման քարտերը, որոնք՝

1) դատապարտվել են, սակայն հետագայում արդարացվել են.

2) մահացել են ազատազրկման վայրերում.

3) դատապարտվել են ցմահ ազատազրկման, մահապատժի, կամ մահապատիժը փոխարինվել է ցմահ կամ 15 և ավելի տարվա ազատազրկմամբ.

4) դատապարտվել են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

Ազգանունը ________________________________________

Անունը ___________________________________________

Հայրանունը _______________________________________

Սեռը _____________________________________________

Ծնվել է «_____»_______________թ.

Անձը հաստատող փաստաթղթի N____________________

Ծննդավայրը ______________________________________

__________________________________________________

Հասցեն ___________________________________________

__________________________________________________

Աշխատանքի վայրը

__________________________________________________

(պաշտոնը, մասնագիտությունը)

__________________________________________________

Քաղաքացիությունը ________________________________

Կալանավորվել է «_____» _________________թ.

Հանցագործության բնույթը __________________________

__________________________________________________

Քրեական օրենսգրքի հոդվածը _______________________

__________________________________________________

Քարտը կազմվել է __________________________________

                 (մարմնի անվանումը)

__________________________________________________

«_____» ______________թ.

_____________________________________________

                 (Քարտը կազմող ծառայողի ազգանունը)

_____________________________

(ում կողմից է կալանավորվել, առանց

_____________________________

կրճատումների)

__________________________

__________________________

 

Գործ N______________________

Քննչ.________________________

Արխ.________________________

 

մատնադրոշմային բանաձևը

___________________________

 

Աջ ձեռքի ցուցամատի

մատնադրոշմ

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

(Չափսը 95 x 140)

 

Դարձերեսը

Ում կողմից է դատապարտվել _______________________________________________________

__________________________________________________________________________________

Երբ «____» __________________թ.

__________________________________________________________________________________

(Քրեական օրենսգիրք, հոդված)

__________________________________________________________________________________

Ժամկետը _________________________________________________________________________

(նշել լրիվությամբ` հիմնական և լրացուցիչ պատիժները)

__________________________________________________________________________________

Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել «____» _______________թ._______________________

 

Դատավճռի փոփոխություններ

դատապարտյալի տեղաշարժի

վերաբերյալ նշումներ և այլ

տեղեկություններ

________________________________________________

________________________________________________

________________________________________________

________________________________________________

________________________________________________

________________________________________________

________________________________________________

________________________________________________

________________________________________________

 

 

Ձև 2

 

   Դրոշմակնիք

 

 

Արցախի Հանրապետության ոստիկանության

ինֆորմացիոն կենտրոն

Նշեց ____________________ ___________________

                 (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)

_____ ____________ թ.

 

(Չափսը 55 x 30)

 

 

Ձև 3

 

Դրոշմակնիք

 

 

Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն

կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան

_____________________   __________________________

        (ստորագրությունը)                        (անունը, ազգանունը)        

_____ ____________ թ.

 

 

 

Ձև 4

 

 

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ

ՊԱՏԻԺՆԵՐ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ազգանունը __________________________ 2. Անունը _________________________________

3. Հայրանունը _________________________ 4. Ծնվել է ____ ___________________________ թ.

5. Ծննդավայրը __________________________________________________________________

6. Դատապարտվել է ____ _______________ թ. _______________________________________ 

                                                                                       (դատական մարմնի անվանումը)

7. Պատժի կրումն ավարտվել է ____ _____________ թ. ________________________________

                                                                                                      (պատժի տեսակը) ________________________________________________________________________________

____ _____________ թ. ____________________________________________________________

(պատժի տեսակը)

________________________________________________________________________________

 

____ _____________ թ. ____________________________________________________________

                                                                            (պատժի տեսակը)

8. Պատժի տեսակը փոխարինվել է ____ ___________ թ. _______________________________

                                                                                                        (պատժի տեսակը)

9. Պատժի կատարումը հետաձգվել է ____ _____________ թ. ___________________________

                                                                                                          (գումարի չափը)

10. Պատժի կատարումը կասեցվել է ____ ______________ թ. ___________________________

                                                               (հաշվարկի սկիզբը)                       (ինչ ժամկետով)

11. Կիրառվել է համաներում ____ _____________ թ. __________________________________

                                                                                               (որոշման բովանդակությունը)

12. Շնորհվել է ներում ____ _____________ թ. ________________________________________

                                                                                     (հրամանագրի բովանդակությունը)

13. Մահացել է ____ _____________ թ.

 

14. Տեղեկությունը կազմվել է ________________________________________________________ 

                                                             (քրեակատարողական ծառայության լրիվ անվանումը)

 

  

                                            Կատարող ________________________________

  

                                                                                                (ստորագրություն, ազգանուն)                       

  

                                             Պետ _____________________________________

  

                                                                                            (ստորագրություն, ազգանուն)                       

                        ____ _____________ թ.

(Չափսը 145 x 205)

 

 

Ձև 5

 

 

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ

(ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անձնական գործ N _______

 

1. Ազգանունը ______________________ 2. Անունը _____________________________________

3. Հայրանունը _____________________ 4. Ծնվել է _______ ____________________________ թ.

5. Ծննդավայրը __________________________________________________________________

6. Կալանավորվել է ____ _______________ թ.

7. Խափանման միջոցը փոփոխվել է ____ _____________ թ.

_____________________________

(Տեսակը)

 

8. Դատապարտվել է ____ _______________ թ. _______________________________________

                                                                                         (դատական մարմնի անվանումը)

________________________________________________________________________________

Քր. օր.-ի հոդվածը ________________________________________________________________

Ժամկետը _______________________________________________________________________

(լրիվությամբ նշել հիմնական և լրացուցիչ պատիժները)

9. Արդարացվել է ____ _______________ թ.

 

10. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ____ ___________ թ.

 

11. Դատավճիռը փոփոխվել է______________________________________________________ ________________________________________________________________________________

(որոշումը, դատական մարմնի անվանումը)

________________________________________________________________________________

(երբ է վճիռ կայացվել, բովանդակությունը)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

(Չափսը 145 x 205)

 

Դարձերեսը

 

 

12. Եկել է, մեկնել է ___ __________ թ. ______________________________________________

 

________________________________________________________________________________

                        (քրեակատարողական հիմնարկի անվանումը)

13. Փախուստի է դիմել ___ __________ թ. ___________________________________________

 

14. Ազատվել է ____ _____________ թ. ______________________________________________

________________________________________________________________________________

(ե՞րբ, ու՞մ կողմից է ընդունվել որոշումը և դրա բովանդակությունը)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

15. Ազատվելուց հետո մեկնել է ____________________________________________________

 

16. Վերադարձվել է ազատազրկման վայր __________________________________________

                                                                          (դատարանի անվանումը, որոշման օրը, թիվը

________________________________________________________________________________

ինչ ժամկետով և հաշվարկի սկիզբը)

 

17. Կիրառվել է համաներում ____ _______________ թ. ________________________________

                                                                                               (որոշման բովանդակությունը)

18. Շնորհվել է ներում ____ ________________ թ. _____________________________________

                                                                                          (հրամանագրի բովանդակությունը)

19. Մահացել է ____ _____________ թ.

 

20. Տեղեկությունը կազմվել է ______________________________________________________

                                                   (քրեակատարողական հիմնարկի լրիվ անվանումը և գտնվելու վայրը)

 

________________________________________________________________________________

 

Կատարող ______________________________

                (ստորագրություն, ազգանուն)

Պետ ___________________________________

           (ստորագրություն, ազգանուն)

____ _____________ թ.

 

 

 

Ձև 6

 

ձև 6 տեղեկանքի կտրոն

_____________

 

Տեղեկանքն ուղարկվել է

 

_______________

 

____ ___________20 թ.

 

 

 

 

 

 

 

Դատարանի քարտուղար

_________________

 

ԱՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Թիվ ______ քր. գործով դատաքննության արդյունքների

մասին __________________________________________

          (նախաքննություն իրականացնող մարմնի անվանումը)

________________________________________________

(մեղադրյալի ազգանունը, անունը, հայրանունը)

________________________________________________

________________________________________________

________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

Ծննդյան վայրը ____________________________________

_________________________________________________

(շրջան, քաղաք, գյուղ)

_________________________________________________

Դատավճռի կամ որոշման ամսաթիվը

____ ____________ 20 թ.

 

(Ազգանունը, անունը, հայրանունը գրվում է տպագիր տառերով)

 

Դարձերեսը

 

ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) դատապարտվել է

_____________________________________________________________________

                     (ամսաթիվը, քր. օր. հոդվածը, պատժի տեսակը լրիվ)

_____________________________________________________________________

բ) արդարացվել է

_____________________________________________________________________

                      (ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

գ) գործը կարճվել է

_____________________________________________________________________

                     (ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Դատավճիռը, որոշումն օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը

___ ______________ 20 թ.

Դատավոր ___________________________________________________________

(դատարանի անվանումը)

______________________

(ստորագրություն)

Ոստիկանության բաժնի մատյանում գրանցման մասին նշում է

կատարվել

____ _____________ 20 թ.

 

                     

(Չափսը 210 x 145)

 

 

Ձև 7

 

ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

 

Դատապարտյալների, որոնք ընդունվել են ______________________________________

__________________________________________________________________________

(Քրեակատարողական հիմնարկի անվանումը)

___ ______ մինչև ____ ________ ____թ.

 

Հ/հ

Ազգանունը,

անունը, հայրանունը

Ծննդյան թիվը

Կալանավորման

ժամանակը

Ծանոթություն

  

  

  

 

     

  

 

Պետ ______________

_________________

(Չափսը 205 x 290)

 

 

Ձև 8

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_1096

(Չափսը 145 x 205)

 

Դարձերեսը

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

(Չափսը 145 x 205)

 

 

Ձև 9

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

 

1. Ազգանունը  _______________________________________________________________

2. Անունը, հայրանունը _______________________________________________________

3. Ծնվել է _____ _________ թ. 4. Ծննդավայրը ___________________________________

____________________________________________________________________________

5. Հասցեն ___________________________________________________________________

6. Ինչ նպատակով է ստուգվում ________________________________________________

                     (քրեական պատասխանատվության ենթարկելու),

____________________________________________________________________________

                                       դիմում (ինչի վերաբերյալ) և այլն

7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ___________________________________________

                                                    (դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն)

Պետ _______________________________________________________________________  

(մարմնի անվանումը)

_________________________________________________________________________ Կ.Տ.

    (ստորագրություն)                                                                                   (ազգանուն)                      

Կատարող ___________________________________________________________________

(ազգանուն)                                                            (հեռախոս)

_____________________________________________________________________________

Հարցում կատարողի հասցեն ____________________________________________________

     (փոստի ինդեքսը)

Բնակավայրը ________________________ շրջանը __________________________________

Մարմնի անվանումը ___________________________________________________________

 

(Չափսը 145 x 205)

 

Դարձերեսը

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

(Չափսը 145 x 205)

 

 

Ձև 10

Ստուգման ցուցակ

Հ/հ

Ազգանունը, անունը,

հայրանունը

Ծննդյան թիվը

Ծննդավայրը

Հասցեն

 

 

 

  

  

  

  

 

                    

  Պետ ______________________________

              (մարմնի, հիմնարկի անվանումը)

_________________________________

  (ստորագրություն) (ազգանուն)

 

____ _____________ թ.

Կատարող _________________________

  

Հեռախոս __________________________

      

  

(Չափսը 205 x 290)