ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26" հունվարի 2005թ. |
N 37 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
"26" հունվարի 2005թ.
թիվ 37 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են կարգի 4-րդ կետով նախատեսված անձանց վերաբերյալ հաշվառման փաստաթղթեր ստանալու, մշակելու, օպերատիվ տեղեկատու քարտադարան ձևավորելու, տեղեկություններ տրամադրելու կարգը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերը պահպանելու ժամկետները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
ա. օպերատիվ տեղեկատու քարտադարան - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետև՝ ԼՂՀ ոստիկանություն) Ինֆորմացիոն կենտրոնի կազմում գործող ստորաբաժանում, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են կարգի 4-րդ կետով նախատեսված անձանց վերաբերյալ տեղեկություններ,
բ. հաշվառման փաստաթուղթ - սույն կարգով սահմանված ձևի քարտ, տեղեկացում կամ տեղեկանք, որը տեղեկություններ է պարունակում կարգի 4-րդ կետով նախատեսված անձանց, նրանց կողմից կատարված քրեական օրենսգրքով արգելված արարքի մասին,
գ. անկետային տվյալներ - անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, ծննդյան վայր:
3. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում կատարվող հաշվառման նպատակը հանցագործությունների կանխման, նախականխման, խափանման, բացահայտման աշխատանքներում վարույթն իրականացնող մարմիններին, պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:
4. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցվող անձինք են՝
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.
բ. այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված ԼՂՀ քաղաքացիները՝ անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.
գ. այլ երկրների ազատազրկման վայրերում պատիժը կրած և վերաբնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձած անձինք.
դ. անձինք, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում.
ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13 կետերով, 36-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հիմքերով (այսուհետ՝ ոչ արդարացնող հիմքերով) կարճված քրեական գործերով մեղադրված անձինք.
զ. քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.
է. քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձինք, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.
ը. դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում կամ ներում.
թ. այն անձինք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով.
ժ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալումից ազատված անձինք:
II. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերը և կարգը
5. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերն են.
ա. դատարանի դատավճիռը.
բ. որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը.
գ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը.
դ . ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը.
ե. հետախուզում հայտարարելու մասին որոշումը:
6. Օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորվում է հաշվառման փաստաթղթերի հիման վրա:
7. Կալանավորված, դատապարտված անձանց վերաբերյալ լրացվում են (ձև 1) հաշվառման և մատնադրոշմային քարտեր (2 օրինակից), և դրանք ոչ ուշ, քան 48-ժամվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկների (այսուհետև քրեակատարողական հիմնարկներ) կողմից (ձև 7) հսկողական ցուցակներով ուղարկվում են ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն:
Հաշվառման քարտի առաջին օրինակը պահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում, մատնադրոշմային քարտի առաջին օրինակը Փորձաքրեագիտական բաժանմունքում, իսկ հաշվառման և մատնադրոշմային քարտերի երկրորդ օրինակները ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն:
8. Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու, դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու, անձին քրեակատարողական մեկ հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, քրեակատարողական հիմնարկից ազատելու կամ այնտեղ մահանալու դեպքերում քրեակատարողական հիմնարկի կողմից լրացվում է (ձև 5) տեղեկացումը և ուղարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն:
9. Ձերբակալված, հանցագործության մեջ մեղադրվող այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց չի ընտրվել կալանավորում, ինչպես նաև ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին հետաքննության և նախաքննության մարմինների կողմից լրացվում են հաշվառման քարտում (ձև 1) մեկ օրինակից և ուղարկվում ԼՂՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
10. Քրեական գործերով դատարանի վերջնական որոշումների մասին տեղեկանքները (ձև 6), դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են քննություն վարող մարմնին, որտեղ քրեական գործերի հաշվառման մատյանում նշումներ կատարելուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկվում են ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն հաշվառելու համար:
11. Հետախուզում հայտարարելու դեպքում Ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվում հետախուզման քարտը (ձև 2):
12. Այլ երկրներում դատապարտված՝ ԼՂՀ քաղաքացիների մասին որոշումներ ստանալուց հետո Ինֆորմացիոն կենտրոնում լրացվում է հաշվառման քարտը (ձև 3):
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացիների մասին տվյալները քննությունը վարող անձանց կողմից լրացվում են հաշվառման քարտում (ձև 4) և ուղարկվում ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն:
14. Կալանավորված, դատապարտված անձանց անկետային տվյալները հաշվառման քարտերում լրացվում են այն փաստաթղթերից, որոնց հիման վրա նրանց ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր: Եթե անկետային տվյալները ամբողջական չեն կամ հակասական են, ապա դրանք ճիշտ լրացնելու համար քրեակատարողական հիմնարկի կողմից պահանջ է ներկայացվում այն մարմնին, որի ընդունած որոշմամբ կալանավորվածներին ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր:
15. Քրեկատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում նոր հանցագործության կատարման դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից հաշվառման քարտերը լրացվում են 7-րդ կետով սահմանված կարգով:
16. Հաշվառման փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառերով՝ առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառման փաստաթղթերի բոլոր հարցումներին տրվում են սպառիչ պատասխաններ: Հաշվառվող անձի անկետային տվյալները, բնակության վայրը և կալանքի տակ վերցնելու որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում է առանց կրճատումների:
17. Հաշվառման փաստաթղթերի որակի հավաստիության և դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են այդ փաստաթղթերը կազմող մարմինների ղեկավարները:
18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման և մատնադրոշմային քարտերում (ձև 1) նշված ԼՂՀ ոստիկանություն ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր՝ 7-րդ կետում սահմանված կարգով, իսկ քարտերը ԼՂՀ ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ դրանք կազմվել են սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով: Օպերատիվ տեղեկատու քարտադարան ստացված հաշվառման փաստաթղթերը մշակվում են՝ ստուգելով փաստաթղթերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը, որակը, որից հետո դրանք տեղակայվում են քարտադարանում:
Եթե հաշվառման փաստաթղթերի մշակման ժամանակ ի հայտ են եկել անհամապատասխանություններ, ապա հնարավորության դեպքում դրանք ճշտվում և ուղղվում են տեղում, իսկ անհնարինության դեպքում անմիջապես վերադարձվում են հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմին: Ճշգրտված հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմնի կողմից ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն են վերադարձվում 10-օրյա ժամկետում:
III. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվելու կարգը
19. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմը, ԼՂՀ ոստիկանությունը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, ԼՂՀ արդարադատության նախարարությունը, ԼՂՀ դատախազության մարմինները, դատարանները, ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, ինչպես նաև ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և Քաղաքացիական ծառայության մասին ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմինները:
Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից կարող են օգտվել ԼՂՀ ոստիկանության տարածքային բաժինների միջոցով՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:
Օտարերկրյա պետություններում (բացի ԱՊՀ երկրներից) գտնվող ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով:
Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև ԱՊՀ անդամ պետությունների ոստիկանական մարմինները:
20. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են համաձայն հետևյալ ձևերի՝
ա. պահանջագիր (օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար ձև 8)
բ. պահանջագիր (ձև 9)
գ. ստուգման ցուցակ (ձև 10)
դ. ազատ ձևով հարցումներ:
Էլեկտրոնային եղանակով տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
21. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ լրացվում են առանձին, մեքենագիր, իսկ ձեռքով լրացվելու դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի հասցեն գրվում են տպատառերով: Եթե անձը ունի մի քանի ազգանուն, անուն, հայրանուն, ապա պահանջագրերը լրացվում են յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին-առանձին: Պահանջագրերի վրա պարտադիր նշվում է պահանջվող տեղեկության բնույթը: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքը ունեցող պաշտոնատար անձանց կողմից՝ ստորագրությամբ և կնիքով:
22. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու պահանջագրերը, սահմանվում են սույն կարգի 19-րդ կետի առաջին պարբերությունում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարները: Ցանկը հաստատելու մասին հրամանի մեկ օրինակն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն:
23. Դատարանները օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են ազատ հարցումների ձևով:
24. Համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չստորագրված, չկնիքված, ինչպես նաև սահմանված կարգի խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:
25. Քարտադարանային տեղեկությունների տեղեկատու բազաների պահպանման և ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի ծառայողների կողմից քարտադարանի վարման կարգը սահմանվում է ԼՂՀ ոստիկանության պետի կողմից:
IV. Ստուգման արդյունքների հիման վրա տեղեկություն տրամադրելու կարգը
26. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստուգվող անձանց մասին տրվում են տեղեկություններ.
ա. ԼՂՀ Նախագահի աշխատակազմին, ԼՂՀ կառավարության աշխատակազմին, ԼՂՀ ոստիկանությանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, ԼՂՀ դատախազության մարմիններին, դատարաններին, ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական ծառայությանը, ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ հանցագործության մեջ մեղադրվող, ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց, դատավճիռների վերանայման, պատիժը կրելու տեղի, ժամանակի, ազատազրկման վայրի, ազատազրկման վայրից փախուստի դիմելու, հետախուզվելու, ազատազրկման վայրում մահանալու, համաներում կամ ներում կիրառելու, արխիվային քրեական գործերի գտնվելու տեղի մասին:
բ. Սույն կարգով նախատեսված պետական այլ մարմիններին՝ միայն այն պաշտոնները զբաղեցնող կամ զբաղեցնելու համար դիմած անձանց դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք օրենքի համաձայն չեն կարող զբաղեցնել դատվածություն ունեցող անձինք.
գ. ֆիզիկական անձանց՝ իրենց վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու, կամ հաշվառված և պահպանվող ամբողջ տեղեկատվության մասին:
27. Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև ԼՂՀ ոստիկանությանը, ԼՂՀ դատախազության մարմիններին, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ազգային անվտանգության ծառայությանը (քաղաքացիներ ծառայության ընդունելու դեպքերում) տեղեկությունները տրամադրվում են՝ առաջնորդվելով սույն կարգի 5-րդ գլխում նշված ժամկետներով, եթե հարցումը կատարվել է պահանջագրով (ձև 8):
Սույն կարգում նշված պետական այլ մարմիններին հարցումների հիման վրա տեղեկությունները տրամադրում են՝ առաջնորդվելով ԼՂՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, եթե հարցումները կատարվել են սույն կարգի 20-րդ կետի “բ”, “գ” և “դ” ենթակետերով նախատեսված ձևերին համապատասխան:
Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է ԼՂՀ ոստիկանության տարածքային բաժիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն, ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ԼՂՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից:
Անձի մասին սույն կարգի 26-րդ կետի “գ” ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:
28. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց մասին տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է համապատասխան դիմումի ստացումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
29. Պահանջվող տեղեկությունը շարադրվում է առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանունով դրոշմակնիք (ձև 11), որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
30. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անկետային տվյալների տարբերություններ և կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերվել ստուգվող անձին, ապա օպերատիվ տեղեկատու քարտադարանի ծառայողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անկետային տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման:
31. Եթե պարզվում է, որ ստուգվող անձը նախկինում դատապարտվել է այլ անկետային տվյալներով, ապա պահանջագրում շարադրվում են այդ անկետային տվյալներով դատվածությունները: Դատապարտված, ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով անցած և կարճված քրեական գործերով մեղադրված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
32. Եթե հարցումներ կատարելու կամ դատապարտված անձանց հաշվառման քարտերը տեղադրելու ընթացքում հայտնաբերվում են տեղեկություններ հետախուզման մեջ գտնվող անձանց մասին, ապա շտապ տեղեկացում է ուղարկվում հետախուզումը նախաձեռնողին և այն մարմնին, որը կատարել է հարցումը, կամ այն հիմնարկի ղեկավարությանը, որտեղ գտնվում է կալանավորված կամ դատապարտված անձը:
33. Եթե օպերատիվ տեղեկատու քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրում դրվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան» բառերով և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում է տեղեկությունը տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը (ձև 12):
34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող հարցումներին պատասխանվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Շտապ» նշումով հարցումներին՝ մեկ օրվա ընթացքում:
V. Հաշվառման փաստաթղթերի պահպանման ժամկետները
35. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման փաստաթղթերը պահվում են՝ անկախ անձանց դատվածության հանումից կամ մարումից:
36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով և 2-րդ մասի հիմքերով (այսուհետ՝ արդարացնող հիմքերով) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես:
37. Մյուս բոլոր տեսակի հանցագործությունների համար դատապարտված անձանց քարտերը պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
Պատժի կրման ընթացքում 80 տարին լրացած դատապարտյալների քարտերը հանվում են օպերատիվ տեղեկատու քարտադարանից՝ նրանց կողմից պատժի լրիվ կրումից հետո:
38. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ կիրառել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
39. Այն անձանց քարտերը, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել կամ հարուցված քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, պահվում են 5 տարի՝ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ քրեական գործը կարճվելուց հետո:
40. Քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասների քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են 5 տարի՝ այդ միջոցների նշանակման պահից:
41. Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ քարտերը պահվում են մինչև հետախուզական գործի կարճումը:
42. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են.
ա. այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացնող դատավճիռ,
բ. այն քարտերը, որոնցում բացակայում են քրեական գործի վարույթն իրականացնող մարմինների որոշումների վերաբերյալ տեղեկությունները, եթե ձեռնարկված բոլոր միջոցներով հնարավոր չի եղել պարզել դրանք:
43. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների սխալ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
44. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:
45. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հաշվառման քարտ
|
Ազգանուն ___________________________ ___________________
(ում կողմից է կալանավորվել,
Անուն ______________________________ __________________
(առանց կրճատումների)
Հայրանուն __________________________
Ծնվել է «_____»______________________ __________________թ.
Ծննդավայր ______________________________ Գործ № №
________________________________________ Քննչ.__________
Հասցեն _________________________________ Արխ.__________
_____________________________________
Աշխատանքի վայրը _____________________ մատնադրոշմային
(պաշտոնը, մասնագիտությունը) բանաձև ________
Քաղաքացիությունը ______________________
Կալանավորվել է «____»________________թ. Աջ ձեռքի ցուցամատի
մատնադրոշմ
Հանցագործության բնույթը_________________
_____________________________________
Քրեական օրենսգրքի հոդվածը_____________
_______________________________________
Քարտը կազմվել է _______________________
(մարմնի անվանումը)
«____»_______________թ.
______________________________________
(քարտը կազմող ծառայողի ազգանունը) |
(Չափսը 95x140)
Քարտի հակառակ կողմը
|
Ում կողմից է դատապարտվել _________________________________
__________________________________________________________
Երբ «_____»________________թ. _____________________________
(քրեական օրենսգիրք, հոդված)
________________________________________________________ Ժամկետը__________________________________________________
(նշել լրիվությամբ հիմնական և լրացուցիչ պատիժները)
__________________________________________________________
Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել «_____» ________________թ.
______________________________________________
______________________________________________
Դատավճռի ________________________________________________
փոփոխությունները և _________________________________________
դատապարտյալի ____________________________________________
տեղաշարժի ________________________________________________
վերաբերյալ_________________________________________________
նշում ______________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
|
Հետախուզական քարտ
|
Ազգանուն__________________________անուն__________________ Հայրանուն_______________________ «_____»_________________թ. Ծննդավայր________________________________________________ Հասցե____________________________________________________ Սեռը________Ազգությունը_________________Անձնագիրը_________
Փախուստի մեջ է (կորել է) «_____»_________________թ.
Հետախուզման պատճառը___________________________________
Հանցագործության տեսակը, քր.օր-ի հոդ._______________________
Խափանման միջոցը_________________________________________
Քրեական գործ №___________Հետախուզական գործ № __________
Հետախուզական գործը կազմվել է «______» ___________________թ. |
Քարտի հակառակ կողմը
|
Լրացվում է ապրուստի միջոցներ վճարելուց խուսափողների վերաբերյալ ________________________________________________դատարանի
200__թ.______________№ _____________կատարողական թերթիկով
___________________պարտավոր է վճարել ապրուստի միջոց (հայցով
փոխհատուցել վնասը) ի օգուտ հայցվորի__________________________________________________ __________________________________________________________
Հասցեն ___________________________________________________ __________________________________________________________
Քարտը լրացրեց____________________________________________
_________Ոստ.բաժնի պետ___________________________________
«______» ________________200__թ. |
Օտարերկրյա պետություններում ԼՂՀ քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
|
Ազգանուն__________________________Անուն_________________ Հայրանուն_________________ ծնված «_____»_______________թ. ________________________________________________________
(պետություն, մարզ, քաղաք, գյուղ)
Հասցեն__________________________________________________
Ենթարկվել է քր.պատասխանատվության «_____»_____________թ.
Հանցագործության բնույթը__________________________________
Քր.օր-ի հոդվածը________________խափանման միջոցը_________ ________________________պետության անվանումը_____________
Քարտը լրացրեց____________________ «____»__________200 թ.
(ԻԿ ծառայողի ազգանունը)
Ինչ փաստաթղթի հիման վրա է լրացվել_______________________ |
(Չափսը 95x140)
Դատապարտված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ հաշվառման քարտ
|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
(ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անձնական գործ № ______________
1. Ազգանուն_______________________ 2. Անուն__________________
3. Հայրանուն______________________ 4. Ծնվել է «___»___________թ.
5. Ծննդավայր______________________________________________
6. Կալանավորվել է «_____»________________թ._________________
7. Դատապարտվել է «_____»________________թ. _______________
(դատական
__________________________________________________________
մարմնի անվանումը)
Քր.օր-ի հոդվածը____________________________________________
ժամկետը__________________________________________________
(լրիվությամբ նշել հիմնական և լրացուցիչ պատիժները)
8. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ «____»______________թ.
9. Դատավճիռը փոփոխվել է__________________________________
(որոշումը, դատական մարմնի անվանումը)
__________________________________________________________
(երբ է վճիռ կայացվել, որոշման բովադակությունը)
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
|
Տեղեկացման հակառակ կողմը
|
10. Եկել է, մեկնել է «____»_______________թ. ___________________
_______________ (Քրեակատարողական հիմնարկի անվանումը) ___________________
11. Ազատվել է «____»_______________թ._______________________ __________________________________________________________
(Ե՞րբ, ո՞ւմ կողմից է ընդունվել որոշումը և նրա բովանդակությունը)
__________________________________________________________ __________________________________________________________
12. Ազատվելուց հետո մեկնել է ________________________________
13. Վերադարձվել է ազատազրկման վայր________________________
(դատարանի անվանումը, որոշման օրը, թիվը
__________________________________________________________
14. Մահացել է «____»_____________________թ.
15. Տեղեկությունը կազմել է___________________________________
(Քրեակատարողական հիմնարկի լրիվ անվանումը և
__________________________________________________________
գտնվելու վայրը)
Կատարող____________________________________
(ստորագրություն) (ազգանուն)
Պետ_________________________________________
(ստորագրություն) (ազգանուն)
«______»________________________թ.
|
(Չափսը 145x 205)
|
ձև 6 տեղեկանքի կտրոն _________________________
Տեղեկանքը ուղարկվել է_____
_________________________
_________________________
«____»____________200___թ
Դատարանի քարտուղար _________________________
|
ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի պետին ՏԵՂԵԿԱՆՔ
Թիվ______________քր.գործով
դատաքննության արդյունքների մասին
_________________________________________________ (նախաքննություն իրականացնող մարմնի անվանումը)
_________________________________________________ (մեղադրյալի ազգանունը, անունը, հայրանունը) _________________________________________________ _________________________________________________ _________________________________________________ (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
Ծննդյան
վայրը_____________________________________ _________________________________________________
(մարզ, քաղաք, գյուղ) _________________________________________________
Դատավճռի կամ որոշման ամսաթիվը
«_____»__________________200___թ.
(Ազգանուն, անուն, հայրանունը գրվում է տպագիր տառերով) |
Տեղեկանքի հակառակ կողմը
|
Դատավճռի կամ որոշման էությունը
ա) Դատապարտվել է
______________________________________
(ամսաթիվը, քր.օր.հոդված, պատժի տեսակը լրիվ)
______________________________________
բ) Արդարացվել է
______________________________________
(ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով)
______________________________________
______________________________________
գ) Գործը կարճվել է
______________________________________
(ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով)
______________________________________
______________________________________
Դատավճռի որոշումը օրինական ուժի մեջ է մտնելու ամսաթիվը
«____»____________200 թ.
Դատավոր______________________________
(դատարանի անվանումը)
_____________________
(ստորագրություն)
Ոստիկանության բաժնի մատյանում գրանցման մասին նշում է կատարվել
«____»____________200 թ. |
Հսկողական ցուցակ
Դադապարտյալների, որոնք եկել են _____________________________
___________________________________________________________
(քրեակատարողական հիմնարկի անվանումը)
«____»____________ մինչև «____»_____________ ________թ.
|
Հ/Հ
|
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան թիվը |
Կալանավորման ժամանակը |
Ծանոթություն |
| |
|
|
|
|
Պետ ___________________________________
___________________________________
(Չափսը 205x290)
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
|
ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն
1. Ազգանուն _________________________________________
2. Անուն և հայրանուն __________________________________
3. Ծնվել է «____»____________թ. 4. Ծննդավայր___________ ____________________________________________________
5. Հասցե ____________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում _________________________
(քրեական պատասխանատվության
____________________________________________________
ենթարկելու), դիմում(ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրածեշտ_____________________
դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն
Պետ____________________________
(մարմնի անվանումը)
________________________________ Կ.Տ.
(ստորագրություն) (ազգանուն)
կատարող_________________________
(ազգանուն) (հեռախոս)
____________________________________________________
հարցում կատարողի հասցեն ____________________________
(փոստի ինդեքսը) բնակավայրը___________________շրջան_________________
Մարմնի անվանումը___________________________________.
|
(Չափսը 145x205)
Պահանջագրի հակառակ կողմը
|
___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ |
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
|
ԼՂՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոն
1. Ազգանուն _________________________________________
2. Անուն և հայրանուն __________________________________
3. Ծնվել է «____»____________թ. 4. Ծննդավայր ___________ ____________________________________________________
5. Հասցե ____________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում__________________________
(քրեական պատասխանատվության
____________________________________________________
ենթարկելու), դիմում(ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրածեշտ______________________
դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն
Պետ____________________________
(մարմնի անվանումը)
____________________________ Կ.Տ.
(ստորագրություն) (ազգանուն)
կատարող_________________________
(ազգանուն) (հեռախոս)
_____________________________________________________
հարցում կատարողի հասցեն _____________________________
(փոստի ինդեքսը)
բնակավայրը__________________շրջան __________________
Մարմնի անվանումը ___________________________________
|
(Չափսը 145x205)
Պահանջագրի հակառակ կողմը
|
__________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ _____________________________________________________ |
Ստուգման ցուցակ
|
Հ/Հ
|
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան թիվը |
Ծննդավայրը |
Հասցեն |
|
|
|
|
|
|
Պետ ________________________ Կատարող_____________
(մարմնի, հիմնարկի անվանումը)
________________________ հեռախոս_______________
(ստորագրություն) (ազգանուն)
«____»______________________թ.
(Չափսը 205x290)
Դրոշմակնիք
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանության Ինֆորմացիոն Կենտրոն
Նշեց_______________(ա.հ.ազգանուն)
(ստորագրություն)
«____»____________ թ.
|
(Չափսը 55 x 30)
Դրոշմակնիք
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանության Ինֆորմացիոն Կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան
______________(ա.հ.ազգանուն)_
(ստորագրություն)
«____»____________ թ.
|
(Չափսը 55 x 35)