ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26" հունվարի 2005թ. |
N 37 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2005 թվականի հունվարի 26-ի N 37 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին հաշվառման փաստաթղթեր ստանալու, մշակելու, օպերատիվ տեղեկատու քարտադարան ձևավորելու, տեղեկություններ տրամադրելու կարգը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերը պահպանելու ժամկետները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) օպերատիվ տեղեկատու քարտադարան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետև` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն) ինֆորմացիոն կենտրոնի կազմում գործող կազմակերպատեխնիկական ավտոմատացված համակարգ, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում և պահպանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին տեղեկություններ.
2) հաշվառման փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ձևի քարտ, տեղեկացում կամ տեղեկանք, որը պարունակում է տեղեկություններ սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, նրանց կողմից կատարված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի մասին.
3) անհատական տվյալներ` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը:
3. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում կատարվող հաշվառման նպատակը հանցագործությունների կանխման, նախականխման, խափանման, բացահայտման աշխատանքներում վարույթն իրականացնող մարմիններին, պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:
4. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցվող անձինք են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.
2) այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները` անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.
3) այլ երկրների ազատազրկման վայրերում պատիժը կրած և վերաբնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձած անձինք.
4) այն անձինք, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով, 36-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հիմքերով (այսուհետև` ոչ արդարացնող հիմքեր) կարճված քրեական գործերով մեղադրված անձինք.
6) քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած այն անձինք, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.
8) դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում կամ ներում.
9) այն անձինք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալումից ազատված անձինք (այսուհետև՝ ձերբակալված անձինք):
II. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
5. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերն են`
1) դատարանի դատավճիռը.
2) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը.
3) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը.
4) ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը.
5) հետախուզում հայտարարելու մասին որոշումը:
6. Օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորվում է հաշվառման փաստաթղթերի հիման վրա:
7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման քարտում, և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
(7-րդ կետը խմբ. 28.12.2015 N 916-Ն)
8. Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, անձին քրեակատարողական մեկ հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, քրեակատարողական հիմնարկից ազատելու կամ այնտեղ մահանալու դեպքերում քրեակատարողական հիմնարկի կողմից լրացվում է տեղեկացումը (N 5 ձև) և ուղարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
9. Ձերբակալված, հանցագործության մեջ մեղադրվող այն անձանց, որոնց նկատմամբ կալանավորումը չի ընտրվել որպես խափանման միջոց, ինչպես նաև ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին տվյալները հետաքննության և նախաքննության մարմինների կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 1 ձև)` մեկ օրինակից, և ուղարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
10. Դատարանները քրեական գործերով դատարանի վերջնական որոշումների մասին տեղեկանքները (N 6 ձև), դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են քննություն վարող մարմին, որտեղ քրեական գործերի հաշվառման մատյանում նշումներ կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման համար:
11. Հետախուզում հայտարարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվում հետախուզական քարտ (N 2 ձև):
12. Այլ երկրներում դատապարտված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների մասին որոշումներ ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում լրացվում է հաշվառման քարտ (N 3 ձև):
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացիների մասին տվյալները քննությունը վարող անձանց կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 4 ձև) և ուղարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
14. Կալանավորված, դատապարտված անձանց անհատական տվյալները հաշվառման քարտերում լրացվում են այն փաստաթղթերից, որոնց հիման վրա նրանց ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր: Եթե անհատական տվյալներն ամբողջական չեն կամ հակասական են, ապա դրանք ճիշտ լրացնելու համար քրեակատարողական հիմնարկի կողմից պահանջ է ներկայացվում այն մարմին, որի ընդունած որոշմամբ կալանավորվածներին ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր:
15. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում նոր հանցագործության կատարման դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից հաշվառման քարտերը լրացվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
16. Հաշվառման փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառման փաստաթղթերի բոլոր հարցումներին տրվում են սպառիչ պատասխաններ: Հաշվառվող անձի անհատական տվյալները, բնակության վայրը և կալանքի տակ վերցնելու մասին որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:
17. Հաշվառման փաստաթղթերի որակի հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են այդ փաստաթղթերը կազմող մարմինների ղեկավարները:
18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման քարտում (N 1 ձև) նշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժին ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով: Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ստացված հաշվառման փաստաթղթերը մշակվում են` ստուգելով փաստաթղթերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը, որակը, որից հետո դրանք պահվում են քարտադարանում:
Եթե հաշվառման փաստաթղթերի մշակման ժամանակ ի հայտ են եկել անհամապատասխանություններ, ապա հնարավորության դեպքում դրանք ճշտվում և ուղղվում են տեղում, իսկ անհնարինության դեպքում անմիջապես վերադարձվում են հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմին: Ճշգրտված հաշվառման փաստաթղթերը դրանք լրացնող մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն են վերադարձվում 10-օրյա ժամկետում:
(18-րդ կետը խմբ. 28.12.2015 N 916-Ն)
III. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինները, դատարանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմինները և ֆիզիկական անձինք:
Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից կարող են օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում:
Օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով:
Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև այն երկրների ոստիկանական մարմինները, որոնց հետ կնքվել են համապատասխան միջպետական պայմանագրեր:
(19-րդ կետը փոփ. 28.12.2015 N 916-Ն)
20. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են համաձայն հետևյալ ձևերի`
1) պահանջագիր (N 8 ձև),
2) պահանջագիր (N 9 ձև),
3) ստուգման ցուցակ (N 10 ձև),
4) ազատ ձևով հարցումներ:
Էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
21. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին, մեքենագիր, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի հասցեն գրվում են տպատառերով: Եթե անձն ունի մի քանի ազգանուն, անուն, հայրանուն, ապա պահանջագրերը լրացվում են յուրաքանչյուրի համար առանձին-առանձին: Պահանջագրերի վրա պարտադիր նշվում է պահանջվող տեղեկության բնույթը: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց կողմից` ստորագրությամբ և կնիքով:
22. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու պահանջագրերը, սահմանում են սույն կարգի 19-րդ կետի առաջին պարբերությունում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարները: Ցանկը հաստատելու մասին հրամանի պատճենը ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն:
23. Դատարաններն օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են ազատ հարցումների ձևով:
24. Համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չստորագրված, չկնքված, ինչպես նաև սահմանված կարգի խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:
25. Քարտադարանային տեղեկությունների տեղեկատու բազաների պահպանման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ծառայողների կողմից քարտադարանի վարման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
IV. ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
26. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստուգվող անձանց մասին տրվում են տեղեկություններ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմիններին, դատարաններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հանցագործության մեջ մեղադրվող, ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց, դատավճիռների վերանայման, պատիժը կրելու տեղի, ժամանակի, ազատազրկման վայրի, ազատազրկման վայրից փախուստի դիմելու, հետախուզվելու, ազատազրկման վայրում մահանալու, համաներում կամ ներում կիրառելու, արխիվային քրեական գործերի գտնվելու տեղի մասին.
2) սույն կարգով նախատեսված պետական այլ մարմիններին` միայն այն պաշտոնները զբաղեցնող կամ զբաղեցնելու համար դիմած անձանց դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք օրենքի համաձայն չեն կարող զբաղեցնել դատվածություն ունեցող անձինք.
3) ֆիզիկական անձանց` իրենց վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու, կամ հաշվառված և պահպանվող ամբողջ տեղեկատվության մասին:
27. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմիններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտին (քաղաքացիներին դատավորի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններում նշանակելու դեպքերում) տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով սույն կարգի 5-րդ գլխում նշված ժամկետներով, եթե հարցումը կատարվել է պահանջագրով (N 8 ձև):
Սույն կարգում նշված պետական այլ մարմիններին հարցումների հիման վրա տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով, եթե հարցումները կատարվել են սույն կարգի 20-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված ձևերին համապատասխան:
Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն, ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից:
Անձի մասին սույն կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:
28. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց մասին տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է համապատասխան դիմումի ստացումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
29. Պահանջվող տեղեկությունը նշվում է առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանունով դրոշմակնիք (N 11 ձև), որի վրա նշվում են այն տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
30. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անհատական տվյալների տարբերություններ և կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա օպերատիվ տեղեկատու քարտադարանի ծառայողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անհատական տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման:
31. Եթե պարզվում է, որ ստուգվող անձը նախկինում դատապարտվել է այլ անհատական տվյալներով, ապա պահանջագրում նշվում են այդ անհատական տվյալներով դատվածությունները: Դատապարտված, ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով անցած և կարճված քրեական գործերով մեղադրված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
32. Եթե հարցումներ կատարելու կամ դատապարտված անձանց հաշվառման քարտերը տեղադրելու ընթացքում հայտնաբերվում են տեղեկություններ հետախուզման մեջ գտնվող անձանց մասին, ապա շտապ տեղեկացում է ուղարկվում հետախուզումը նախաձեռնողին և այն մարմին, որը կատարել է հարցումը, կամ այն հիմնարկի ղեկավարությանը, որտեղ գտնվում է կալանավորված կամ դատապարտված անձը:
33. Եթե օպերատիվ տեղեկատու քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրում դրվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան» բառերով և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում է տեղեկությունը տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը (N 12 ձև):
34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում ստացվող հարցումներին պատասխանվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Շտապ» նշումով հարցումներին` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
V. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
35. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման փաստաթղթերը պահվում են` անկախ անձանց դատվածության հանումից կամ մարումից:
36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասի հիմքերով (այսուհետև` արդարացնող հիմքեր) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես:
37. Մյուս բոլոր տեսակի հանցագործությունների համար դատապարտված անձանց քարտերը պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
Պատժի կրման ընթացքում 80 տարին լրացած դատապարտյալների քարտերը հանվում են օպերատիվ տեղեկատու քարտադարանից` նրանց կողմից պատժի լրիվ կրումից հետո:
38. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
39. Այն անձանց քարտերը, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել կամ հարուցված քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, պահվում են 5 տարի` քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ քրեական գործը կարճվելուց հետո:
40. Քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասների քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են 5 տարի` այդ միջոցների նշանակման պահից:
41. Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ քարտերը պահվում են մինչև հետախուզական գործի կարճումը:
42. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են`
1) այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացնող դատավճիռ.
2) այն քարտերը, որոնցում բացակայում են քրեական գործի վարույթն իրականացնող մարմինների որոշումների մասին տեղեկությունները, եթե ձեռնարկված բոլոր միջոցներով հնարավոր չի եղել պարզել դրանք:
43. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների սխալ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
44. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:
45. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հաշվառման քարտ
|
Ազգանունը ___________________________
Անունը ______________________________
Հայրանունը___________________________
Ծնվել է «___»______________թ.
Ծննդավայրը __________________________
Հասցեն ______________________________
Աշխատանքի վայրը_____________________
(պաշտոնը, մասնագիտությունը)
____________________________________
Քաղաքացիությունը ____________________
Կալանավորվել է «___» ____________թ.
Հանցագործության բնույթը________________ ____________________________________
Քրեական օրենսգրքի հոդվածը_____________
Քարտը կազմվել է ______________________
(մարմնի անվանումը)
____________________________________
«___» ______________թ.
____________________________________
(Քարտը կազմող ծառայողի ազգանունը) |
_______________________________
(ում կողմից է կալանավորվել, առանց
_______________________________ կրճատումների)
_______________________________
_______________________________
Գործ NN
Քննչ.____________________________
Արխ.____________________________
մատնադրոշմային__________________
բանաձև
Աջ ձեռքի ցուցամատի
մատնադրոշմ
|
(Չափսը 95 x 140)
Քարտի հակառակ կողմը
|
Ում կողմից է դատապարտվել _________________________________________________
_________________________________________________________________________
Երբ «__» __________________թ. _____________________________________________
(քրեական օրենսգիրք, հոդված)
_________________________________________________________________________
Ժամկետը _________________________________________________________________
(նշել լրիվությամբ` հիմնական և լրացուցիչ պատիժները)
_________________________________________________________________________
Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել «___» ______________թ.____________________
____________________________________________________________
Դատավճռի ____________________________________________________________
փոփոխու- ____________________________________________________________
թյունները ____________________________________________________________
և դատա- ____________________________________________________________
պարտյալի ____________________________________________________________
տեղաշարժի ____________________________________________________________
վերաբերյալ ____________________________________________________________
նշումներ ____________________________________________________________
|
Հետախուզական քարտ
|
Ազգանունը _____________________ Անունը __________________________
Հայրանունը ____________________ծնված՝ «____»____________________թ.
Ծննդավայրը_____________________________________________________
Հասցեն_________________________________________________________
Սեռը _________ Ազգությունը _____________ Անձնագիրը________________
Փախուստի մեջ է (կորել է) «____»___________________ թ.
Հետախուզման պատճառը __________________________________________
Հանցագործության տեսակը, քրեական օրենսգրքի հոդվածը__________________
Խափանման միջոցը_______________________________________________
Քրեական գործ N _______________ Հետախուզական գործ N_______________
Հետախուզական գործը կազմվել է «_____» _____________________թ.
|
(Չափսը 95 x 140)
Քարտի հակառակ կողմը
|
Լրացվում է ապրուստի միջոցներ վճարելուց խուսափողների վերաբերյալ __________________________________________________________դատարանի
(դատարանի անվանումը)
20___ թ. _______________ «____»-ի N ______________ կատարողական թերթիկով _______________________________պարտավոր է վճարել ապրուստի միջոց (հայցով
(հետախուզվողի ազգանունը)
փոխհատուցել վնասը) ի օգուտ հայցվոր_____________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը)
Հասցեն _____________________________________________________________ ___________________________________________________________________
Քարտը լրացրեց ______________________________________________________
(պաշտոնը, կոչումը, ազգանունը)
ԼՂՀ ոստիկանության_______________________________________________պետ
(տարածքային մարմնի անվանումը) __________________________________________________________________
(կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
«____»_______________ 20___թ.
|
Հաշվառման քարտ
Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
|
Ազգանունը ________________________ անունը ___________________
հայրանունը ________________________ ծնված` __________________ թ.
________________________________________________________________
(պետությունը, շրջանը, քաղաքը, գյուղը)
Հասցեն __________________________________________________________
Ենթարկվել է քրեական պատասխանատվության ____________ 20 թ.
Հանցագործության բնույթը ___________________________________
Քրեական օրենսգրքի հոդվածը __________ խափանման միջոցը _______
________________________________ պետության անվանումը ________
Քարտը լրացրեց ________________________ ______________ 20 թ.
(ԻԿ ծառայողի ազգանունը)
Ինչ փաստաթղթի հիման վրա է լրացվել ___________________________
|
(Չափսը 95 x 140)

|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
(ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անձնական գործ N _______
1. Ազգանունը _____________________ 2. Անունը ______________________________
3. Հայրանունը_____________________ 4. Ծնվել է ____ _______________________ թ.
5. Ծննդավայրը __________________________________________________________
6. Կալանավորվել է ____ __________________ թ.
7. Դատապարտվել է ____ _________________ թ. _____________________________
(դատական
_____________________________________________________________________
մարմնի անվանումը)
Քր. օր.-ի հոդվածը _______________________________________________________
Ժամկետը _____________________________________________________________
(լրիվությամբ նշել հիմնական և լրացուցիչ պատիժները)
8. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ____ ________________ թ.
9. Դատավճիռը փոփոխվել է _______________________________________________
_____________________________________________________________________
(որոշումը, դատական մարմնի անվանումը) ______________________________________________________________________
(երբ է վճիռ կայացվել, որոշման բովանդակությունը)
________________________________________________________________________________ ________________________________________________________________________________
______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
|
(Չափսը 145 x 205)
Տեղեկացման հակառակ կողմը
|
10. Եկել է, մեկնել է ___ __________ թ. ______________________________________ ______________________________________________________________________
(Քրեակատարողական հիմնարկի անվանումը)
11. Ազատվել է ____ _____________ թ. ______________________________________ ______________________________________________________________________
(Երբ, ում կողմից է ընդունվել որոշումը և նրա բովանդակությունը) ______________________________________________________________________
______________________________________________________________________
12. Ազատվելուց հետո մեկնել է _____________________________________________
13. Վերադարձվել է ազատազրկման վայր _____________________________________
(դատարանի անվանումը, ______________________________________________________________________
որոշման ամսաթիվը, թիվը ինչ ժամկետով և հաշվարկի սկիզբը)
14. Մահացել է ____ __________________ թ.
15. Տեղեկությունը կազմվել է_______________________________________________
(Քրեակատարողական հիմնարկի լրիվ _____________________________________________________________________
անվանումը և գտնվելու վայրը)
Կատարող _____________________________
(ստորագրություն) (ազգանուն)
Պետ _____________________________
(ստորագրություն) (ազգանուն)
____ _____________ թ.
|
|
ձև 6 տեղեկանքի կտրոն
___________________
Տեղեկանքն ուղարկվել է
___________________ ___________________ ___________________
«____» _________200 թ.
Դատարանի քարտուղար ____________________ ____________________
|
ԼՂՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին
ՏԵՂԵԿԱՆՔ
Թիվ __________ քրեական գործով դատաքննության արդյունքների մասին
__________________________________________________________
(նախաքննություն իրականացնող մարմնի անվանումը) __________________________________________________________
(մեղադրյալի ազգանունը, անունը, հայրանունը) __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
(ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Ծննդյան վայրը _____________________________________________ __________________________________________________________
(շրջան, քաղաք, գյուղ) __________________________________________________________
Դատավճռի կամ որոշման ամսաթիվը
«____» _______________ 20 թ.
(Ազգանունը, անունը, հայրանունը գրվում է տպատառերով)
|
(Չափսը 145 x 205)
Տեղեկանքի հակառակ կողմը
|
ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
1) դատապարտվել է____________________________________________
(ամսաթիվը, քրեական օրենսգրքի հոդվածը, պատժի տեսակը լրիվ) ___________________________________________________________
2) արդարացվել է
___________________________________________________________
(ամսաթիվը, որ հոդվածով է մեղադրվել և ինչ հիմքով)
___________________________________________________________
___________________________________________________________
3) գործը կարճվել է
___________________________________________________________
(ամսաթիվը, որ հոդվածով է մեղադրվել և
___________________________________________________________
և ինչ հիմքով)
___________________________________________________________ Դատավճիռը, որոշումը օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«____» _________________ 20 թ.
Դատավոր ___________________________________________________
(դատարանի անվանումը)
___________________________________________________________
(ստորագրություն)
Քրեական գործերի հաշվառման մատյանում նշում է կատարվել
«_____» ________________ 20 թ. ______________________________
(նշում կատարողի ազգանունը) |
ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
Դատապարտյալների (կալանավորվածների), որոնք եկել են____________________
________________________________________________________________
(Քրեակատարողական հիմնարկի անվանումը)
«____» ______________ ______ թ. մինչև «____» ______________ ______ թ.
|
Հ/հ |
Ազգանունը, անունը,
հայրանունը |
Ծննդյան
թիվը |
Կալանավորման
ժամանակը |
Ծանոթություն |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Պետ________________________________________________________________
(Չափսը 210 x 297)
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

(Չափսը 145 x 205)
Պահանջագրի հակառակ կողմը
|
_______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
|
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
|
ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
1. Ազգանունը_____________________________________________________________
2. Անունը, հայրանունը______________________________________________________
3. Ծնվել է «_____» __________________ թ. 4. Ծննդավայրը_______________________
_______________________________________________________________________
5. Հասցեն _______________________________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում _______________________________________________
(քրեական պատասխանատվության
_______________________________________________________________________
ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ __________________________________________
(դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն)
Պետ ___________________________________________________________________
(մարմնի անվանումը
____________________________________________________________________Կ.Տ.
(ստորագրություն) (ազգանուն)
Կատարող _______________________________________________________________
(ազգանուն) (հեռախոս)
________________________________________________________________________
Հարցում կատարողի հասցեն __________________________________
Բնակավայրը _____________________ շրջանը __________________
Մարմնի անվանումը ________________________________________
|
(Չափսը 145 x 205)
Պահանջագրի հակառակ կողմը
|
_______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
_______________________________________________________________
|
Ստուգման ցանկ
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը,
հայրանունը |
Ծննդյան
թիվը |
Ծննդավայրը |
Հասցեն |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Պետ ________________________________
(մարմնի, հիմնարկի անվանումը)
_____________________________________
(ստորագրություն) (ազգանուն)
«_____»_________________ թ.
Կատարող ____________________
Հեռախոս ____________________
(Չափսը 210 x 297)
Դրոշմակնիք
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության
ինֆորմացիոն կենտրոն
Նշեց _____________ ________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ____________ թ.
|
(Չափսը 55 x 30)
Դրոշմակնիք
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում
Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան
_________________ ________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ____________ թ.
|
(Չափսը 55 x 30)
(Հավելվածը խմբ. 25.09.2013 N 663-Ն)