ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2015թ. |
N 916-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 37 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 37 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման քարտում, և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:».
2) 18-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման քարտում (N1 ձև) նշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական բաժին ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով:».
3) 19-րդ կետում «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարությունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |