ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
20 նոյեմբերի 2019թ. |
N 978-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի ««Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 284 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում, 1-ին կետում «պատվավոր կոչման» բառերը փոխարինել «և «վաստակավոր» պատվավոր կոչումների» բառերով.
2) որոշմամբ սահմանված հավելվածի՝
ա. 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատվովճարը նշանակվում և վճարվում է՝ Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Արցախի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ, Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրող, Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան, Արցախի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, Արցախի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումների արժանացած անձանց (այսուհետ՝ պատվավոր կոչումների արժանացած անձինք):
Սույն կետում նշված՝ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե թոշակառու է (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք):»,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց համար սահմանել ամենամսյա պատվովճար 40 000 ՀՀ դրամի չափով, իսկ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձանց համար՝ 20 000 ՀՀ դրամի չափով:
Պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:»,
գ. 4-5-րդ կետերում «դիմող» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «անձ» բառով և դրա հոլովաձևերով,
դ. 4-րդ կետի 1-ին պարբերությունում ««Ժողովրդական» պատվավոր կոչման» բառերը փոխարինել «Պատվավոր կոչումների» բառերով, «քաղաքացու» բառը՝ «անձի» բառով, «իսկ» բառից հետո լրացնել «Արցախի Հանրապետությունում» բառերը, «Տարածքային» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն կետում նշված՝ Արցախի Հանրապետությունում հաշվառման վայր չունեցող անձը ներկայացնում է նաև փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք:»,
ե. 4-րդ կետի 1-ին և 3-րդ պարբերություններում ««Ժողովրդական» պատվավոր կոչումը» բառերը փոխարինել «պատվավոր կոչումը» բառերով,
զ. 4-րդ կետի 2-րդ պարբերությունում ««Ժողովրդական» պատվավոր կոչման» բառերը փոխարինել «պատվավոր կոչումների» բառերով,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1. Մեկից ավելի պատվովճարի իրավունք ունեցող անձն ունի մեկ պատվովճար ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:»,
ը. 9-րդ կետում ««Ժողովրդական» պատվավոր կոչում ունեցողների» բառերը փոխարինել «պատվավոր կոչումների արժանացած անձանց» բառերով,
թ. 11-րդ կետում «ճանաչվելու» բառից հետո լրացնել «, «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձի պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու» բառերը,
ժ. 12-րդ կետում «վերացվելուց» բառից հետո լրացնել «, պետական և համայնքային պաշտոնից կամ վճարովի այլ աշխատանքից ազատվելուց» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձանց պատվովճարը նշանակվում է 2020 թվականի հունվարի 1-ից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի N 284 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական գործակալության համապատասխան տարածքային բաժին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ներկայացնելու դեպքում, իսկ այդ ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |