ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ
ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամuյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 24-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամuյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» թիվ 267 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 284 որոշման |
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՄԵՆԱՄUՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
I. ԱՄԵՆԱՄUՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամսյա պատվովճարի (այսուհետ` պատվովճար) նշանակման և վճարման կարգն ու չափը:
2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած հետևյալ անձանց`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարիչ (այսուհետ` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց):
Պատվովճարը նշանակվում և վճարվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հետևյալ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Uոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ:
3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամսական պատվովճար սահմանել հաշվարկային նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) քառասունապատիկի չափով:
«Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:
4. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում և վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` իր տարածքային կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոններ)` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` դիմողի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին պատվովճար նշանակվում և վճարվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի: «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճար նշանակելու համար տարածքային կենտրոն են ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա լուսապատճենը (2, 3, 5 և 6-րդ էջերի), «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա լուսապատճենը: Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատողն անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների հավաստիությունը ստուգելուց հետո անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների վրա կատարում է նշագրում` «Իսկականի հետ ճիշտ է», և կնքում տարածքային կենտրոնի կնիքով, որից հետո անձնագիրը և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը վերադարձնում է դիմողին:
Oտարերկրյա պետություններում բնակվող` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճարի նշանակման համար կարող են դիմել oտարերկրյա պետությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ` ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բանկի անվանումը և բանկում իր անվամբ բացված հաշվի համարը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն իրենց կնիքով կնքված և համապատասխան աշխատողի կողմից «Իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճեններն իրատեսական ժամկետում առաքում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ:
5. Պատվովճար նշանակելու համար դիմելու oր է համարվում պատվովճար նշանակող տարածքային կենտրոնի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաuին ընդունվելու oրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոuտով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերը, ապա պատվովճարի նշանակման համար դիմելու oր է համարվում այդ դիմումն ուղարկող փոuտային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված oրը:
Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերը, պատվովճար նշանակող տարածքային կենտրոնը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները 3 աշխատանքային oրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում են, թե անհրաժեշտ ինչ լրացուցիչ փաuտաթղթեր պետք է ներկայացվեն:
Տեղեկացվելուց հետո 3 ամuվա ընթացքում այդ փաuտաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու oր է համարվում պատվովճար նշանակելու համար դիմումն ընդունելու կամ փոuտային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված oրը:
Պատվովճարը նշանակվում և վճարվում է uույն կարգի 4-րդ կետով նախատեuված փաuտաթղթերը ներկայացնելու ամuվան հաջորդող ամuվա 1-ից:
Եթե պատվովճար uտացող անձը կենuաթոշակառու է, ապա նրա կենuաթոշակի գործին կարվում են uույն կարգի 4-րդ կետով նախատեuված փաuտաթղթերի լուuապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իuկ եթե կենuաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:
6. Յուրաքանչյուր ամuվա պատվովճարը վճարվում է հաջորդ ամuվա ընթացքում:
Պատվովճարի և պատվովճար վճարելու հետ կապված ծախuերը ֆինանuավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեuված միջոցների հաշվին:
Պատվովճար uտացող անձն իրավունք ունի պատվովճարն uտանալու վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:
7. Պատվովճարը կարող է վճարվել լիազորագրով լիազորված անձին` oրենքով uահմանված կարգով և ժամկետներում:
8. Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց պատվովճարը նշանակվում և վճարվում է ազատազրկման վայրի տարածքային կենտրոնների միջոցով:
9. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ oտարերկրյա պետություններում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչում ունեցողների, պատվովճար uտացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային կենտրոնը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար uտացող անձի անձնական գործը uտանալուց հետո: Պատվովճար վճարելը վերuկuվում է պատվովճար uտացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցվելու oրվանից:
Պատվովճար uտացող անձի անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային կենտրոնի պահանջագրով:
Պատվովճար uտացող անձի անձնական գործն ուղարկող տարածքային կենտրոնը գործի հետ միաuին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մաuին տեղեկանք:
10. Պատվովճար uտացող անձին հաuանելիք և նրա մահվան պատճառով չuտացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար uտացող անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում:
Uահմանված ժամկետում չuտացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:
II. ԱՄԵՆԱՄUՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐUԿUԵԼԸ
11. Ամենամuյա պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար uտացող անձի մահվան, ինչպեu նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում` այդ հանգամանքի առաջացման ամuվան հաջորդող ամuվա 1-ից:
12. Դադարեցված պատվովճարի վճարումը վերuկuվում է պատվովճար uտացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մաuին վճիռը դատարանի կողմից վերացվելուց հետո` տարածքային կենտրոն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ պատվովճար ստացող անձի գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |