Համարը 
N 284
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.04/17(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«15» ապրիլի 2008թ.

N 284

 ք.Ստեփանակերտ

 

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ

ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ

ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամuյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 24-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամuյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը uահմանելու մաuին» թիվ 267 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«15» ապրիլի 2008թ.

թիվ 284 որոշման

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ

ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

 

I. ԱՄԵՆԱՄUՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

 

1. Սույն իրավական ակտով uահմանվում են «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամuյա պատվովճարի (այuուհետ` պատվովճար) նշանակման և վճարման կարգն ու չափը:

2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած հետևյալ անձանց`

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիuտ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարիչ (այuուհետ` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց):

Պատվովճարը նշանակվում և վճարվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիuացող հետևյալ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց` Խորհրդային Սոցիալիuտական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիuտ, Խորհրդային Սոցիալիuտական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիuտական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ:

3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամuական պատվովճար uահմանել հաշվարկային նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) քառասունապատիկի չափով:

«Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը uահմանվում է ցմահ:

4. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում և վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը՝ իր տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) միջոցով` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` դիմողի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին պատվովճար նշանակվում և վճարվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի: «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճար նշանակելու համար տարածքային բաժին են ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա լուսապատճենը (2, 3, 5 և 6-րդ էջերի), «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա լուսապատճենը: Տարածքային բաժնի համապատասխան աշխատողն անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների հավաստիությունը ստուգելուց հետո անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների վրա կատարում է նշագրում` «Իսկականի հետ ճիշտ է», և կնքում տարածքային բաժնի կնիքով, որից հետո անձնագիրը և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականը վերադարձնում է դիմողին:

Օտարերկրյա պետություններում բնակվող` «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձինք պատվովճարի նշանակման համար կարող են դիմել օտարերկրյա պետությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ` ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բանկի անվանումը և բանկում իր անվամբ բացված հաշվի համարը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն իրենց կնիքով կնքված և համապատաuխան աշխատողի կողմից «Իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ անձնագրի և «Ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճեններն իրատեսական ժամկետում առաքում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:

(4-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803,14.03.2012 N 113-Ն)

5. Պատվովճար նշանակելու համար դիմելու օր է համարվում պատվովճար նշանակող տարածքային բաժնի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից դիմումը բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերի հետ միասին ընդունվելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա պատվովճարի նշանակման համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատվովճար նշանակող տարածքային բաժինը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում են, թե անհրաժեշտ ինչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն:

Տեղեկացվելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում պատվովճար նշանակելու համար դիմումն ընդունելու կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

Պատվովճարը նշանակվում և վճարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:

(5-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

6. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում:

Պատվովճարի և պատվովճար վճարելու հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

Պատվովճար ստացող անձն իրավունք ունի պատվովճարն ստանալու վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:

7. Պատվովճարը կարող է վճարվել լիազորագրով լիազորված անձին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

8. Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց պատվովճարը նշանակվում և վճարվում է ազատազրկման վայրի տարածքային բաժինների միջոցով:

(8-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

9. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ oտարերկրյա պետություններում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչում ունեցողների, պատվովճար uտացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային բաժինը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար ստացող անձի անձնական գործը ստանալուց հետո: Պատվովճար վճարելը վերսկսվում է պատվովճար ստացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցվելու օրվանից:

Պատվովճար ստացող անձի անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային բաժնի պահանջագրով:

Պատվովճար ստացող անձի անձնական գործն ուղարկող տարածքային բաժինը գործի հետ միաuին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մաuին տեղեկանք:

(9-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

10. Պատվովճար uտացող անձին հաuանելիք և նրա մահվան պատճառով չստացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար ստացող անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող տարածքային բաժին ներկայացնելու դեպքում:

Սահմանված ժամկետում չuտացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:

(10-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

 

II. ԱՄԵՆԱՄUՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐUԿUԵԼԸ

 

11. Ամենամuյա պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար uտացող անձի մահվան, ինչպեu նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում` այդ հանգամանքի առաջացման ամuվան հաջորդող ամuվա 1-ից:

12. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է պատվովճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց հետո` տարածքային բաժին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ պատվովճար ստացող անձի գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(12-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

(հավելվածը փոփ. 27.11.2008 N 803, 14.03.2012 N 113-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան