Համարը 
N 284
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.04/17(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
տես 12.09.22թ. N 1028-Ն որոշման 2-րդ կետը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎ «ՎԱՍՏԱԿԱՎՈՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«15» ապրիլի 2008թ.

N 284

 ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎ «ՎԱՍՏԱԿԱՎՈՐ»

ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ

ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.11.19 N 978-Ն, լրաց. 12.09.22 N 1028-Ն)

 

Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 20.11.19 N 978-Ն, լրաց. 12.09.22 N 1028-Ն)

1. Սահմանել Արցախի Հանրապետության «ժողովրդական» և «վաստակավոր» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.11.19 N 978-Ն, լրաց. 12.09.22 N 1028-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 24-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» թիվ 267 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«15» ապրիլի 2008թ.

թիվ 284 որոշման

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎ «ՎԱՍՏԱԿԱՎՈՐ»

ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ

ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 20.11.19 N 978-Ն, լրաց. 12.09.22 N 1028-Ն)

 

I. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Արցախի Հանրապետության «Ժողովրդական» և «վաստակավոր» պատվավոր կոչումների համար տրվող ամենամսյա պատվովճարի (այսուհետ` պատվովճար) նշանակման և վճարման կարգն ու չափը:

(1-ին կետը փոփ. 20.11.19 N 978-Ն, լրաց. 12.09.22 N 1028-Ն)

2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է՝ Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Արցախի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ, Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Արցախի Հանրապետության վաստակավոր շինարար, Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրող, Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան, Արցախի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր մարզիչ, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, Արցախի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումների արժանացած անձանց (այսուհետ՝ պատվավոր կոչումների արժանացած անձինք):

Սույն կետում նշված՝ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե կենսաթոշակառու է և չի զբաղեցնում պետական կամ համայնքային պաշտոն:

Պատվովճարը նշանակվում և վճարվում է նաև Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հետևյալ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ:

(2-րդ կետը փոփ. 29.06.2018 N 529-Ն, խմբ. 20.11.19 N 978-Ն, լրաց.,փոփ. 12.09.22 N 1028-Ն)

3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց համար սահմանել ամենամսյա պատվովճար 40 000 ՀՀ դրամի չափով, իսկ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձանց համար՝ 20 000 ՀՀ դրամի չափով:

Պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:

(3-րդ կետը խմբ. 20.11.19 N 978-Ն)

4. Պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվող պատվովճարը անձի գրավոր դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա նշանակում և վճարում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)  աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) միջոցով` ըստ Արցախի Հանրապետությունում` անձի հաշվառման վայրի, իսկ Արցախի Հանրապետությունում հաշվառման վայր չունեցող անձին պատվովճար նշանակվում և վճարվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի: Պատվավոր կոչումների արժանացած անձինք պատվովճար նշանակելու համար տարածքային ստորաբաժանում են ներկայացնում դիմում (այսուհետ՝ դիմում), անձնագիրը և դրա լուսապատճենը (2, 3, 5 և 6-րդ էջերի), պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա լուսապատճենը: Սույն կետում նշված՝ Արցախի Հանրապետությունում հաշվառման վայր չունեցող անձը ներկայացնում է նաև փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք: (նախ-ը լրաց. 20.11.19 N 978-Ն) Տարածքային ստորաբաժանման համապատասխան աշխատողն անձնագրի և պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների հավաստիությունը ստուգելուց հետո անձնագրի և պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների վրա կատարում է նշագրում` «Իսկականի հետ ճիշտ է», և կնքում տարածքային ստորաբաժանման կնիքով, որից հետո անձնագիրը և պատվավոր կոչումը հաստատող վկայականը վերադարձնում է անձին:

(2-րդ պարբերությունը հանվել է 12.09.22 N 1028-Ն)

(3-րդ պարբերությունը հանվել է 12.09.22 N 1028-Ն)

(4-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 14.03.2012 N 113-Ն, 25.04.2014 N 256-Ն, 29.06.2018 N 529-Ն, փոփ., լրաց. 20.11.19 N 978-Ն, փոփ. 27.07.21 N 815-Ն, լրաց.,փոփ. 12.09.22 N 1028-Ն)

5. Պատվովճար նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային ստորաբաժանման կողմից դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ընդունվելու օրը: (2-րդ նախ-ը հանվել է 12.09.22 N 1028-Ն)

Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին գրավոր տեղեկացնում է, թե անհրաժեշտ ինչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն:

Տեղեկացվելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում պատվովճար նշանակելու համար դիմումն ընդունելու օրը:

Պատվովճարը նշանակվում և վճարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:

(5-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 29.06.2018 N 529-Ն, 20.11.19 N 978-Ն, 12.09.22 N 1028-Ն)

5.1. Մեկից ավելի պատվովճարի իրավունք ունեցող անձն ունի մեկ պատվովճար ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:

(5.1-ին կետը լրաց. 20.11.19 N 978-Ն)

6. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում:

Պատվովճարի և պատվովճար վճարելու հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Արցախի  Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

Պատվովճար ստացող անձն իրավունք ունի պատվովճարն ստանալու վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:

(6-րդ կետը փոփ. 29.06.2018 N 529-Ն, 12.09.22 N 1028-Ն)

7. Պատվովճարը կարող է վճարվել լիազորագրով լիազորված անձին` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(7-րդ կետը լրաց. 12.09.22 N 1028-Ն)

8. Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց պատվովճարը նշանակվում և վճարվում է ազատազրկման վայրի տարածքային ստորաբաժանումների միջոցով:

(8-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 12.09.22 N 1028-Ն)

9. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պատվավոր կոչումների արժանացած անձանց, պատվովճար ստացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային ստորաբաժանումը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար ստացող անձի անձնական գործը ստանալուց հետո: Պատվովճար վճարելը վերսկսվում է պատվովճար ստացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցվելու օրվանից:

Պատվովճար ստացող անձի անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային  ստորաբաժանման պահանջագրով:

Պատվովճար ստացող անձի անձնական գործն ուղարկող տարածքային ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մասին տեղեկանք:

(9-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 20.11.19 N 978-Ն, 12.09.22 N 1028-Ն)

10. Պատվովճար ստացող անձին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար ստացող անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող տարածքային ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Սահմանված ժամկետում չստացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:

(10-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 12.09.22 N 1028-Ն)

 

II. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

11. Ամենամսյա պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար ստացող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու, «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձի պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

«Վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելու դեպքում պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել պատվովճար նշանակող տարածքային  ստորաբաժանմանը:

Սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու պատճառով ավել վճարված պատվովճարի գումարները ենթակա են վերադարձման Արցախի Հանրապետության պետական բյուջե:

(11-րդ կետը լրաց. 20.11.19 N 978-Ն, 27.07.21 N 815-Ն, փոփ., լրաց. 12.09.22 N 1028-Ն)

12. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է պատվովճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց, պետական և համայնքային պաշտոնից ազատվելուց հետո` տարածքային ստորաբաժանում պատվովճար ստացող անձի գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(12-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 29.06.2018 N 529-Ն, լրաց. 20.11.19 N 978-Ն, փոփ. 12.09.22 N 1028-Ն)

13. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է, եթե անձը չունի ավել վճարված պատվովճարի գծով Արցախի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություն:

(13-րդ կետը լրաց. 12.09.22 N 1028-Ն)

(հավելվածը փոփ. 27.11.2008 N 803, 14.03.2012 N 113-Ն, 25.04.2014 N 256-Ն, 29.06.2018 N 529-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.11.19 N 978-Ն, փոփ., լրաց. 27.07.21 N 815-Ն, լրաց., փոփ.12.09.22 N 1028-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան