Համարը 
N 113-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.23/04(194)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» մարտի 2012թ.

N 113-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» N 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում և հավելվածի 22-րդ կետում «2012» թիվը փոխարինել «2013» թվով.

2) որոշման հավելվածի 17-րդ կետից հանել ««Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության» բառերը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական մարմին դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 334 որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետի «ա» ենթակետից և 2-րդ հավելվածի «ա.1.» ենթակետից հանել ««Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության» բառերը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 720 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման՝

ա. նախաբանից հանել «, 65-րդ, 66‑րդ և 67-րդ» բառերը.

բ. 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «՝ «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) և նրա տարածքային բաժինների միջոցով» բառերը.

գ. 2-րդ կետի «բ» ենթակետում «գործակալություն» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերով.

2) որոշման 1-ին հավելվածի՝

ա. 1-ին կետի «բ» ենթակետում «նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալություն (այսուհետ` գործակալություն)» բառերը փոխարինել «նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

բ. ամբողջ տեքստում «գործակալություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

գ. 35-րդ կետի «թ» ենթակետում «օրենքի 45-րդ և 48-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.

3) որոշման 2-րդ հավելվածում «նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում» բառերը փոխարինել «նախարարությունում» բառով.

4) որոշման 3-րդ հավելվածից հանել «Գործակալության նկատմամբ» բառերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի ««ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 284 որոշման հավելվածի 4-րդ կետում «նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 332‑Ն որոշման հավելվածի 11-րդ կետից հանել ««Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության» բառերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ