ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" հոկտեմբերի 2005թ. |
N 405 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներին, շրջանների վարչակազմերի ղեկավարներին (Ստեփանակերտի քաղաքապետին) և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ՝
ա) մինչև 2008 թվականի հունվարի 1-ը մշակել և ներդնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ կետերում նշված փաստաթղթերի նոր ձևեր` դրանցում նախատեսելով սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ՝ սոցիալական քարտ) համարների գրանցման դաշտ, և այդ ձևերը լրացնելու կարգերում նախատեսել սոցիալական քարտերի համարների գրանցման ընթացակարգերը.
բ) անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` սույն կետի «ա» ենթակետի պահանջի կատարումն ապահովելու համար.
գ) 2008 թվականի հունվարի 1-ից՝ սույն որոշմամբ սահմանված տեղեկատվական բազաների միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակությունն իրականացնել սոցիալական քարտերի համարների միջոցով:
(2-րդ կետը փոփ. 26.12.2006 N 648)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին`
ա) հաստատել պետական նպաստների համակարգի, աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկների) և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական բազաներ քաղաքացիների սոցիալական քարտերի համարները ներառելու կարգ,
բ) մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերի պահանջների կատարումը:
(3-րդ կետը փոփ. 26.12.2006 N 648, փոփ. 25.12.2007 N 721, փոփ. 23.12.2008 N 919, փոփ. 28.12.2010 N 887-Ն, փոփ. 14.03.2012 N 113-Ն)
4. (4-րդ կետը փոփ. 26.12.2006 N 648, փոփ. 25.12.2007 N 721, ուժը կորցրել է 23.12.2008 N 919)
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 21-րդ կետի պահանջի կատարումը:
(5-րդ կետը փոփ. 26.12.2006 N 648)
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` 2006 թվականի հուլիս և դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն և առաջարկություններ՝ սույն որոշման կատարման ընթացքի մասին:
61. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում սոցիալական քարտից հրաժարվող անձը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք):
(61-ին կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ 1-ին կետով հաստատված կարգը՝ 2006 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005թ. հոկտեմբերի 11-ի
թիվ 405 որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտի և սոցիալական ապահովության քարտի (այսուհետ` սոցիալական քարտ) համարի կիրառման կանոնները:
2. Սոցիալական քարտի կիրառումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության ժամանակավոր, սովորական ու հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի ու փախստականի կարգավիճակ ունեցող անձի (այսուհետ՝ քաղաքացի) կողմից իր սոցիալական քարտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ներկայացնելն է` սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով:
3. Սոցիալական քարտի համարի կիրառումը քաղաքացուն նույնականացնելու նպատակով, սոցիալական քարտի համարի օգտագործումն է`
ա) թղթային և ինքնաշխատ տեղեկատվական բազաներում,
բ) ինքնաշխատ տեղեկատվական բազա ներառելու համար քաղաքացու տվյալները ներկայացնելիս,
գ) ինքնաշխատ տեղեկատվական բազաների միջև տվյալներ փոխանակելիս:
Պետական կառավարման մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազաների միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տվյալների փոխանակությունը կատարվում է համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների համատեղ հաստատած կարգով:
4. Սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով այն ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով` սոցիալական քարտը ներկայացնելու կամ սոցիալական քարտի պատճենը տրամադրելու, կամ համապատասխան փաստաթղթերում սոցիալական քարտի համարը նշելու միջոցով:
5. Համապատասխան տեղեկատվական բազա ներառվող քաղաքացու սոցիալական քարտի համարի և տեղեկանքի հավաստիության ճշտումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի ու համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի համատեղ հաստատված կարգով:
(5-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՎՃԱՐԵԼԻՍ
6. (կետն ուժը կորցրել է 26.01.2010 N 23-Ն)
7. Գործատուն ներկայացված սոցիալական քարտի համարը նշում է աշխատավարձի անձնական քարտում կամ աշխատավարձի հաշվեցուցակում կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում:
Գործատուի կողմից՝ սույն կետում նշված մեկից ավելի փաստաթուղթ վարելու դեպքում քաղաքացու սոցիալական քարտի համարը նշվում է դրանցից մեկում:
Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում սույն կետով սահմանված փաստաթղթերում գործատուն նշում է կատարում տեղեկանքի վերաբերյալ:
(7-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ՆՊԱՍՏ ՈՒ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԵՎ ՎՃԱՐԵԼԻՍ
8. Քաղաքացուն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելու ու վճարելու ժամանակ սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելու և վճարելու գործառնությունների կատարումն ապահովող` համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարվող թղթային և ինքնաշխատ տեղեկատվական բազաներում ներառվում է քաղաքացու սոցիալական քարտի համարը.
բ) սոցիալական ապահովության և ապահովագրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, միջազգային պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում նշանակվող և վճարվող նպաստների ու հատուցումների (դրամական փոխհատուցում, դրամական օգնություն) տրամադրման ժամանակ հաշվառման և հաշվետվական փաստաթղթերում և ինքնաշխատ տեղեկատվական բազաներում արտացոլվում են նաև նպաստ ու հատուցում (այդ թվում՝ բնաիրային) ստացողների սոցիալական քարտերի համարները:
(8-րդ կետը փոփ. 25.12.2007 N 721)
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվական բազաներում քաղաքացու սոցիալական քարտի համարը ներառելու համար կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման համար դիմող անձինք կենսաթոշակ, նպաստ կամ հատուցում նշանակող մարմնին, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերից, ներկայացնում են նաև իրենց սոցիալական քարտն ու դրա պատճենը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:
10. Ներկայացված սոցիալական քարտի համարը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինները ներառում են համապատասխան տեղեկատվական բազաներ և նշում են.
ա) կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում կարվող հաշվարկ-կարգադրության մեջ,
բ) զբաղվածության մարմիններում հաշվառվող՝ աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:
(10-րդ կետը փոփ. 25.12.2007 N 721)
11. Սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերում կենսաթոշակ, նպաստ կամ հատուցում նշանակող ոչ պետական կազմակերպություններ քաղաքացու սոցիալական քարտի համարը ներկայացնելը և նրա կողմից վարվող ինքնաշխատ տեղեկատվական բազաներում դրա ներառելը կարող է իրականացվել նաև կազմակերպության ներքին իրավական ակտով սահմանած կարգով:
12. Քաղաքացու սոցիալական քարտի համարը ներառվում է նաև սույն կարգի 8-րդ կետով նախատեսված կենսաթոշակի, նպաստի ու հատուցման վճարման ցուցակներում:
121. Սոցիալական քարտից հրաժարվող անձանց համար`
ա) սույն կարգի 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում սոցիալական քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ.
բ) սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սոցիալական քարտի պատճենի փոխարեն կիրառվում է տեղեկանքը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:
(121-ին կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐԵԼԻՍ
13. Օրենքով սահմանված հարկ, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրք, ինչպես նաև մաքսատուրք, պարտադիր սոցիալական ապահովության վճար և հաստատագրված վճար (այսուհետ՝ հարկ և պարտադիր վճար) վճարելու ժամանակ սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարվող՝ հարկ և պարտադիր վճար վճարող ֆիզիկական անձանց հաշվառման ինքնաշխատ տեղեկատվական բազաներում ներառվում է քաղաքացու սոցիալական քարտի համարը:
(13-րդ կետը փոփ. 25.12.2007 N 721)
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվական բազաներում քաղաքացու սոցիալական քարտի համարը ներառելու նպատակով՝
ա) գործատուների կամ ֆիզիկական անձանց կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշվում է քաղաքացու սոցիալական քարտի համարը.
բ) որպես հարկ և պարտադիր վճար վճարող հաշվառվելիս, քաղաքացին համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացնում իր սոցիալական քարտի համարը.
գ) բանկային համակարգի միջոցով պարտադիր վճար և հարկ վճարելիս՝ վճարման հանձնարարականում, իսկ գույքահարկ և հողի հարկ կանխիկ վճարելիս վճարումների ընդունման անդորրագրում և ամփոփագրում նշվում է սոցիալական քարտի համարը:
(14-րդ կետը փոփ. 26.01.2010 N 23-Ն)
141. Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում գործատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, ինչը կիրառվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում:
(141-ին կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացված սոցիալական քարտի համարը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը ներառում է համապատասխան տեղեկատվական բազա:
V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
16. Սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացին մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը գործատուին է ներկայացնում իր սոցիալական քարտը և տրամադրում սոցիալական քարտի պատճենը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:
2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձինք իրենց գործատուներին են ներկայացնում տեղեկանքը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:
(16-րդ կետը փոփ. 26.12.2006 N 648, փոփ. 25.12.2007 N 721, լրաց. 26.01.2010 N 23-Ն)
17. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը կենսաթոշակի անցած քաղաքացիների սոցիալական քարտերի համարները կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա է ներառվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հաստատած կարգով՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալների հետ, կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտի համարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տարածքային բաժին ներկայացնելու միջոցով:
(17-րդ կետը փոփ. 23.12.2008 N 919, փոփ. 14.03.2012 N 113-Ն)
18. Սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից պետական նպաստների տեղեկատվական բազայում ընդգրկված՝ պետական նպաստ ստացող քաղաքացիների սոցիալական քարտերի համարներն պետական նպաստների տեղեկատվական բազա է ներառվում՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալների հետ, կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտը սոցիալական ծառայությունների համապատասխան տարածքային մարմիններ ներկայացնելու միջոցով:
19. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկների) և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական բազաներում ընդգրկված՝ քաղաքացիների սոցիալական քարտերի համարները համապատասխան տեղեկատվական բազա է ներառվում՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազաներում առկա համապատասխան տվյալների հետ:
20. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկների) հաշվառման համակարգում ընդգրկված քաղաքացիների սոցիալական քարտի պատճենն անձնական գործում և սոցիալական քարտի համարը աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում ներառվում է սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ քաղաքացուն նպաստ կամ դրամական օգնության վճարման կտրոն տրամադրելիս կամ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական այլ ծրագրերում ընդգրկելիս:
21. Հարկային և մաքսային մարմինների կողմից վարվող՝ հարկ և պարտադիր վճար վճարող ֆիզիկական անձանց հաշվառման տեղեկատվական բազաներում, մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը, ընդգրկված՝ քաղաքացիների սոցիալական քարտերի համարները համապատասխան տեղեկատվական բազա է ներառվում՝ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազաներում առկա համապատասխան տվյալների հետ կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտի համարը ներկայացնելու միջոցով:
22. Սույն կարգի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մայիսի 1-ից, 12-րդ կետը՝ 2013 թվականի հունվարի 1-ից, 14-րդ կետն՝ 2008 թվականի հունվարի 1-ից:
(22-րդ կետը փոփ. 26.12.2006 N 648, խմբ. 25.12.2007 N 721, փոփ. 23.12.2008 N 919, փոփ. 28.12.2010 N 887-Ն, փոփ. 14.03.2012 N 113-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |