Համարը 
N 267
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" մայիսի 2005թ.

N 267

ք.Ստեփանակերտ

 

«Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին

 

Մշակույթի և արվեստի բնագավառների զարգացման գործում ակնառու գործունեության և բացառիկ վաստակի համար «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ մեկ ամսվա ընթացքում ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ միասին առաջարկություն ներկայացնել լրացուցիչ ֆինանսների մասին:

3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում դիմելու դեպքում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարները հաշվարկվում են 2005 թվականի հուլիսի 1-ից և վճարվում են միանվագ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» մայիսի 2005թ.

թիվ 267 որոշման

 

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

 

1. Սույնով սահմանվում են «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը:

2. Պատվովճարը նշանակվում է հետևյալ չափով՝

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստին, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարչին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարչին ամսական պատվովճար է նշանակվում նվազագույն աշխատավարձի /1000 դրամ/ 25-ապատիկի չափով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարչին տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարչին տրվող պատվովճարն իր տարածքային կենտրոնների միջոցով նշանակում և վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարչի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

5. Ժողովրդական արտիստը կամ ժողովրդական նկարիչն իրեն պատվովճար նշանակելու և վճարելու համար մշտական բնակության հաշվառման վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա պատճենը, ժողովրդական արտիստի կամ ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա պատճենը:

6. Ամենամսյա պատվովճարը նշանակվում և վճարվում է դիմումը և սույն կարգի 5-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

7. Ժողովրդական արտիստին կամ ժողովրդական նկարչին պատվովճարը վճարվում է նրա փաստացի բնակության վայրում:

8. Նշանակված, բայց չստացված ամենամսյա պատվովճարի գումարներն անցած ժամանակահատվածի համար վճարվում են մինչև երեք տարի ժամկետում:

9. Ժողովրդական արտիստի կամ ժողովրդական նկարչի մահվան դեպքում ամենամսյա պատվովճարի վճարումը դադարեցվում է հաջորդ ամսվա 1-ից:

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար՝

Ս.Գրիգորյան