ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1091-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 24-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «1086-րդ հոդվածի 2-րդ մասի և «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ» բառերը փոխարինել «1091-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետում, III բաժնի վերնագրում, 17-րդ կետում ««Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով» բառերը փոխարինել ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերով,
բ. 4-րդ, 15-րդ, 19-րդ, 29-րդ կետերում «սոցիալական քարտի առկայության դեպքում՝ դրա համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով,
գ. 12-րդ կետի «նախատեսված՝» բառից հետո, 13-րդ կետի «անվամբ» բառից հետո, 27-րդ կետի «անվամբ» բառից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
դ. 13-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,
ե. 15-16-րդ, 27-րդ, 29-30-րդ կետերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը,
զ. 18-րդ կետում ««Անվճարունակության (սնանկության) մասին»» բառերը փոխարինել ««Սնանկության մասին»» բառերով,
է. 20-րդ կետում ««Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ» բառերը փոխարինել ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ» բառերով,
ը. 23-րդ կետի «գործընթացում» բառից հետո ««Անվճարունակության (սնանկության) մասին»» բառերը փոխարինել ««Սնանկության մասին»» բառերով, իսկ ««Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ» բառերը՝ ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ» բառերով,
թ. 26-րդ կետում ««Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ»» բառերը փոխարինել ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |