Համարը 
N 521-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.09.09/16(150)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.08.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» օգոստոսի 2010թ.

N 521-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասի և «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» օգոստոսի 2010թ. թիվ 521-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են`

1) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների հաշվարկման, կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը.

2) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկ ճանաչման դեպքում «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը։

 

II. ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարները (այսուհետ` գումարներ) սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկվում և կապիտալացվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) կողմից։

3. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման ժամանակ, երբ վրա է հասնում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարման հերթը (երկրորդ հերթ), կազմում և հաստատում է այն քաղաքացիների ցանկը, որոնց առջև տվյալ լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար։

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան կազմվող ցուցակում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, տվյալ իրավաբանական անձի կողմից պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը։

5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ցանկը կազմելուց և հաստատելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) սույն կարգի 6-րդ կետին համապատասխան հաշվարկում է գումարները։

6. Գումարները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն առնվազն 10 տարվա համար։ Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի։ Գումարների հաշվարկում ներառվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի այն բոլոր պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերի գումարները, որոնց կատարման գծով պատասխանատու է ճանաչված տվյալ իրավաբանական անձը։

7. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումից հետո կյանքի թանկացման դեպքում ենթակա չէ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման։

8. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու ընթացքում կյանքի թանկացման դեպքում ենթակա է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման։

9. Եթե տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան երկրորդ հերթում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարումից հետո տեղի է ունենում կյանքի թանկացում, ապա կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պետք է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկի և (կամ) ինդեքսավորի սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարները և միջոցներ ձեռնարկի օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման հետևանքով իրավաբանական անձի մոտ առաջացած` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով նոր պարտավորությունները կատարելու համար (նորից վերադառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի մյուս հերթերով նախատեսված պահանջների բավարարմանը։

10. Սույն կարգի 6-րդ կետին համապատասխան գումարները հաշվարկելուց հետո հաշվարկված գումարի չափը կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պատվիրված կամ առձեռն (ստացողի ստորագրությամբ) քաղաքացուն հանձնվող նամակով հայտնում է տվյալ քաղաքացուն` առաջարկելով հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով կամ միանվագ նրան վճարել, նամակում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան տասն օրում, և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն։

11. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) քաղաքացու առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գումարը միանվագ վճարում է քաղաքացուն` այն փոխանցելով վերջինիս բանկային հաշվին (առկայության դեպքում) կամ` տվյալ իրավաբանական անձի բանկային հաշվից համապատասխան չափի գումար ստանալու համար տրամադրված չեկի միջոցով։

12. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում, եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում` հաշվարկված գումարը քաղաքացուն միանվագ վճարելու համար, ապա լուծարման հանձնաժողովի (լուծարողի) և (կամ) քաղաքացու առաջարկության հիման վրա կողմերի ձեռք բերած համաձայնությամբ գումարը կարող է քաղաքացուն վճարվել գույքով` դրա գնահատված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի չորրորդ հերթով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջե կատարվող պարտադիր վճարների գծով պարտավորություններին։

Սույն կետի համաձայն կարող են գույքով վճարվել ինչպես մի քաղաքացուն, այնպես էլ` մի քանի քաղաքացիներին հասանելիք գումարները, որի դեպքում գույքը քաղաքացիներին հանձնվում է ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով։

13. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում չստանալու կամ այդ ժամկետում` հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունն ստանալու դեպքում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնում է` այն փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության անվամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժնում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվեհամարի` լուծարվող իրավաբանական անձի անվանմամբ հաշվին։

14. Եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում հաշվարկված գումարներն ամբողջությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան, քաղաքացիներին վճարելու կամ կապիտալացնելու համար, ապա իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) առկա միջոցները բաշխում է բավարարման ենթակա` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների գումարներին համամասնորեն։

15. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) երկու աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում կապիտալացված գումարների մասին տեղեկություն` նշելով կապիտալացված գումարի ընդհանուր չափը, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը։

16. Կապիտալացված գումարների վճարումն ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկությունների` կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` ամսական կտրվածքով, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու դիմումում նշված բանկային հաշվին։

 

III. ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Զ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

17. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկ ճանաչման դեպքում «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարները սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկվում և կապիտալացվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարչի կողմից։

18. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման ժամանակ, երբ վրա է հասնում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարման հերթը, կազմում և հաստատում է այն քաղաքացիների ցանկը, որոնց առջև սնանկ ճանաչված տվյալ իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար։

19. Սույն կարգի 18-րդ կետին համապատասխան կազմվող ցանկում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, տվյալ իրավաբանական անձի կողմից պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը։

20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված ցանկը կազմելուց և հաստատելուց հետո` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, հաշվարկում է գումարները` դրանցում ներառելով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի այն բոլոր պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերի գումարները, որոնց կատարման գծով պատասխանատու է ճանաչված տվյալ իրավաբանական անձը։

21. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի սնանկության գործի` պարտապանի լուծարմամբ ավարտից (լուծարման պետական գրանցումից) հետո կյանքի թանկացման դեպքում ենթակա չէ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման։

22. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի սնանկության գործընթացում գտնվելու ընթացքում կյանքի թանկացման դեպքում ենթակա է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման։

23. Եթե տվյալ իրավաբանական անձի սնանկության գործընթացում «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարումից հետո տեղի է ունենում կյանքի թանկացում, ապա կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը պետք է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկի և (կամ) ինդեքսավորի սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարները և միջոցներ ձեռնարկի օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման հետևանքով իրավաբանական անձի մոտ առաջացած` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով նոր պարտավորությունները կատարելու համար (նորից վերադառնա «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի մյուս հերթերով նախատեսված պահանջների բավարարմանը։

24. Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան գումարները հաշվարկելուց հետո հաշվարկված գումարի չափը կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը պատվիրված կամ առձեռն (ստացողի ստորագրությամբ) քաղաքացուն հանձնվող նամակով հայտնում է տվյալ քաղաքացուն` առաջարկելով հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով կամ միանվագ նրան վճարել, նամակում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան տասն օրում, և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն։

25. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, քաղաքացու առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գումարը միանվագ վճարում է քաղաքացուն` այն փոխանցելով վերջինիս բանկային հաշվին (առկայության դեպքում) կամ` տվյալ իրավաբանական անձի բանկային հաշվից համապատասխան չափի գումար ստանալու համար տրամադրված չեկի միջոցով։

26. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում, եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում` հաշվարկված գումարը քաղաքացուն միանվագ վճարելու համար, սնանկության գործով կառավարչի և (կամ) քաղաքացու առաջարկության հիման վրա կողմերի ձեռք բերած համաձայնությամբ գումարը կարող է քաղաքացուն վճարվել գույքով` դրա գնահատված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը հաշվեգրվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված հերթով նախատեսված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորություններին` կապված պարտապանի գույքի վաճառքի հետ։ Սույն կետի համաձայն կարող են գույքով վճարվել ինչպես մի քաղաքացուն, այնպես էլ` մի քանի քաղաքացիներին հասանելիք գումարները, որի դեպքում գույքը քաղաքացիներին հանձնվում է ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով։

27. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում` չստանալու կամ այդ ժամկետում, հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունն ստանալու դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնում է` այն փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության անվամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժնում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվեհամարի` սնանկության գործընթացում գտնվող իրավաբանական անձի անվանմամբ ենթահաշվին։

28. Եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում հաշվարկված գումարներն ամբողջությամբ` սույն կարգի պահանջներին համապատասխան քաղաքացիներին վճարելու կամ կապիտալացնելու համար, ապա իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչն առկա միջոցները բաշխում է բավարարման ենթակա` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների գումարներին համամասնորեն։

29. Սույն կարգի 27-րդ կետին համապատասխան քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը երկու աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում կապիտալացված գումարների մասին տեղեկություն` նշելով կապիտալացված գումարի ընդհանուր չափը, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը։

30. Կապիտալացված գումարների վճարումն ըստ սույն կարգի 29-րդ կետում նշված տեղեկությունների` կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` ամսական կտրվածքով, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու դիմումում նշված բանկային հաշվին։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ