ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
14 սեպտեմբերի 2020թ. |
N 439-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 24-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 521-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի N 334 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 259-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը սահմանելու մասին» N 260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետում, որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 538 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 261-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին, 14-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 539 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 262-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 328-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրի «ԲԱԺԻՆԸ» բառից հետո, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետի «վերակազմակերպել» բառից հետո, 2-3-րդ կետերում, որոշմամբ հաստատված հավելվածի 1-2-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 504-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին, 10-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ««Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 663-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 2-րդ, 7‑րդ կետերում, N 2 հավելվածի 3‑րդ կետում, N 4 հավելվածի 8-10-րդ կետերում, N 5 հավելվածի 1-ին, 9-րդ կետերում, N 6 հավելվածի 1-ին, 13-րդ կետերում, N 8 հավելվածի 1-ին, 6-րդ կետերում, N 10 հավելվածի 1-ին կետում, N 11 հավելվածի 1-ին, 12-րդ կետերում, N 15 հավելվածի 4-րդ, 20-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով.
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով։
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը հաստատելու մասին» N 285-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ, 14-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերով։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |